Նորություններ

Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային այցով մեկնել է Վենետիկ

14/10/2016
Նիստի ընթացքում Արփինե Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով, որտեղ ներկայացրել է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին հաջորդած մի շարք կարևոր զարգացումներ: Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է նաև ընտրացուցակների հրապարակման հիմնախնդրին` կարևորելով ընտրական գործընթացի նկատմամբ հասարակության վստահության մակարդակի բարձրացումը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արփինե Հովհաննիսյանը ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

04/10/2016
Արփինե Հովհաննիսյանը «Զարգացման քաղաքականության ֆինանսավորման չորրորդ գործառնության» շրջանակում, Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է հարկային և սնանկության օրենսդրությունների, Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալության աշխատանքների, օրենսդրական գործընթացի էլեկտրոնային հարթակի, անձնական տվյալների պաշտպանության, ինչպես նաև պրոբացիոն ծառայության հետ կապված մի շարք հարցեր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արփինե Հովհաննիսյանը վերանշանակվել է

27/09/2016
2016 թվականի սեպտեմբերի 27-ին, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի 1059 –Ա հրամանագրով, Արփինե Հովհաննիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ԱՆ ներկայացուցիչը մասնակցել է Տեղեկատվության ազատության մասին օրենքի 250-ամյակին նվիրված միջազգային համաժողովին

24/09/2016
Սեպտեմբերի 21-22-ը ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը Կիևում մասնակցել է Տեղեկատվության ազատության մասին օրենքի 250-ամյակին նվիրված միջազգային համաժողովին՝ ուղղված ազգային կարգավորումների հետագա ամրապնդմանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ցանկացած կոնսենսուս ունի իր գինը. Արփինե Հովհաննիսյան

20/09/2016
Արփինե Հովհաննիսյանը, Լեհաստան կատարած այցի շրջանակում, այսօր հանդիպումներ է ունեցել նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավար Մայքլ Ջորջ Լինքի և ԵԱՀԿ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Էբերհարդ Փոլի հետ, ներկայացրել Հայաստանում ընտրական գործընթացի վերջին զարգացումները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արծաթե հուշամեդալներ ՝ Անկախության 25-ամյակի կապակցությամբ

20/09/2016
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, հանձնելով հուշամեդալները, շնորհավորել է պարգևատրվածներին և նշել, որ 2013 թվականին հիմնադրված Արդարադատության ակադեմիայի գործունեության հենց հաջորդ տարում բոլորը փաստեցին, որ այն կայացած կառույց է:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արփինե Հովհաննիսյանը երկօրյա այցով մեկնել է Լեհաստան

19/09/2016
«Ընտրական գնահատմանը և առաջարկություններին հաջորդող զարգացումները» խորագրով միջոցառմանը Արփինե Հովհաննիսյանը կներկայացնի ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ վերջին զարգացումներն ու Հայաստանի ընտրական գործընթացի փորձը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայտնի են Նոտարների թեկնածուների որակավորման ստուգումը հաղթահարած անձանց անունները

16/09/2016
ՀՀ արդարադատության նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին» թիվ 789-Ն որոշմամբ հաստատված կարգի 52-րդ կետի պահանջները, ներկայացնում է նոտարների թեկնածուների որակավորման ստուգման բոլոր փուլերը հաղթահարած անձանց անունները՝ Նաիրա Ռաֆայելի Մանուչարյան, Կարինե Կառլենի Թորոսյան, Մերի Պետրոսի Ասլանյան, Դիանա Սամսոնի Աբրահամյան և Ծովինար Ռուբենի Անանյան:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին

16/09/2016
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել երկու երկրների բազմակողմ համագործակցության ներկայիս մակարդակն ու ընդգծել, որ այն խորացնելու մեծ ներուժ կա:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արսեն Մկրտչյանի գլխավորած պատվիրակության այցը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

16/09/2016
Պատվիրակությունը քառօրյա այցի ընթացքում եղել է Ստորին Սաքսոնիայի պետական գրասենյակում, նույն երկրամասի և ԳԴՀ Դաշնային արդարադատության նախարարություններում, քննարկել օրենսդրության պլանավորման, կարգավորման ազդեցության տրամադրման, օրենսդրական մշտադիտարկման կազմակերպման գերմանական փորձի, ինչպես նաև օրենսդրական նախագծերի կազմման, շահագրգիռ կողմերի հետ դրանց քննարկման, կարծիքների ամփոփման, ծախսային ազդեցության առանձնահատկությունները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Համաձայնագիր՝ ուղղված Օրենսդրության կատարելագործման և իրավական հետազոտությունների կենտրոնի ստեղծմանը

13/09/2016
Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) երևանյան գրասենյակի առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հասարակական խորհրդի նիստում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում պատրաստված օրենքների նախագծերը

10/09/2016
Արդարադատության նախարարին կից հանրային խորհրդի անդամները ողջունել են նախարարության օրենսդրական նախաձեռնությունները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին և ներկայացված հարցերի շուրջ ներկայացրել իրենց մտահոգություններն ու առաջարկները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ