20/06/2016

ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի կազմում լրացուցիչ անդամներ ընդգրկելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 185/1Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 185/1-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«25» ՄԱՅԻՍԻ 2016 Թ.                                                      ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՆԴԱՄՆԵՐ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1917-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 15.2-րդ կետը  և  Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի N 16 արձանագրային որոշման 11-րդ կետը, ինչպես նաև հաշվի առնելով                 Ա. Աբրահամյանի, Մ. Մովսեսյանի, Ա. Մելիքյանի, Ա. Զեյնալյանի և Ա. Գասպարյանի կողմից  ստացված  դիմումները.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անհատական կազմում որպես լրացուցիչ անդամ ընդգրկել՝

 

Արամ Աբրահամյան         

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

 

Մեսրոպ Մովսեսյան               

 «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն

Աշոտ Մելիքյան     

«Խոսքի ազատության պաշտպանության                                                 կոմիտե»  նախագահ

 

Արտակ Զեյնալյան                  

«Իրավունքի գերակայություն» հասարակական                                                կազմակերպության նախագահ

 

Արշակ Գասպարյան     

«Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության  նախագահ:

 

   

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ    

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ   ԽՈՐՀՐԴԻ   ՆԱԽԱԳԱՀ՝

 

                                                                      ԱՐՓԻՆԵ  ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ