Դեպի վեր

03/05/2016

Արտաշես Սուչյանին ՀՀ ԱՆ աշխատակազմի Օրինականության վերահսկողության տեսչության պետի տեղակալի պաշտոնում նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարի հրաման N 145-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն   N 145 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 

 «29» ԱՊՐԻԼԻ 2016 Թ.                                                     ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ 

 

 

ԱՐՏԱՇԵՍ ՍՈՒՉՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ  հոդվածի 10-րդ մասով, 15-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի՝ 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 75-րդ կետով, 2004 թվականի մայիսի 31-ի §Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին¦ N 436-Ն որոշմամբ հաստատված  հավելվածի 18-րդ կետի  «ա» ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի տեղակալի (ծածկագիր՝ 14-2.1-10)  թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2016 թվականի ապրիլի 28-ի N 7 որոշումը և եզրակացությունը, ինչպես նաև Ա. Սուչյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Արտաշես Աշոտի Սուչյանին 2016 թվականի ապրիլի 29-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի տեղակալի (ծածկագիր՝ 14-2.1-10)  պաշտոնում և լուծել նրա հետ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին կնքված N 102 ժամկետային աշխատանքային պայմանագիրը: Աշխատավարձն՝ ըստ հաստիքային ցուցակի:

     2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն