12/01/2016

Աննա Հակոբյանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 1-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 1-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

 

«11»  ՀՈՒՆՎԱՐԻ 2016 Թ.                                                   ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ԴԱՍԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ

ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

  Ղեկավարվելով  «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ  մասով.   

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման աշխատանքների և մեթոդոլոգիայի բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 14-2.3-296) Աննա Սամվելի Հակոբյանին շնորհել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության  3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։