Դեպի վեր

24/12/2015

Կիսամյակային հաշվետվություն Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրից բխող միջոցառումների վերաբերյալ

 

ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 

(2015-II)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2012-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. «1.2.5. Դատավորների գործունեության գնահատման համակարգը կիրառել բոլոր դատարաններում». Շարունակվում են համակարգի ամփոփման աշխատանքները:
  2. «1.12. Մշակել և ներդնել ՀՀ դատական իշխանության ֆինանսավորման առավել արդյունավետ մոդել՝ եվրոպական չափանիշներին և լավագույն փորձին համապատասխան».

«1.12.2. Ներդնել դատական իշխանության ֆինանսավորման առավել արդյունավետ մոդել».

Իրականացվել է դատական իշխանության ֆինանսավորման մոդելների հարցում եվրոպական չափանիշների և լավագույն փորձի ուսումնասիրություն։ Ուսումնասիրության արդյունքում տրվել է եզրակացություն, որ գործող ֆինանսավորման մոդելը դատական իշխանության ֆինանսավորման երաշխիքների ապահովման տեսանկյունից համապատասխանում է միջազգային չափանիշներին։

  1. «2.1.2 Մշակել ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագիծ»

ՀՀ արդարադատության նախարարությունը ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը  2015 թվականի օգոստոսի 6-ին դրել է շրջանառության մեջ:

Սույն թվականի սեպտեմբերի 7-ին ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խումբը նախագծի հայեցակարգային հիմնադրույթներին նվիրված կլոր սեղան քննարկում է ունեցել շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: 2015 թվականի սեպտեմբերի 8-ին և 9-ին Միջազգային համագործակցության գերմանական ընկերակցության հետ (GIZ) համատեղ կազմակերպվել և անցկացվել են քննարկումներ քրեական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ: Ներկայումս ընթանում են շահագրգիռ մարմինների կողմից ստացված կարծիքների ամփոփման և նախագծի լրամշակման աշխատանքները:

 

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը՝ ՀՀ Աժ պետական֊իրավական հարցերի հանձնաժողովում քննարկումների հիման վրա լրամշակվել է և ուղարկվել ՀՀ Ազգային ժողով։ Այժմ ՀՀ ԱԺ գլխադասային պետական-իրավական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությամբ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի  նախագիծն ընդգրկվել է ՀՀ ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

ՀՀ-ում քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումների ամբողջականության ապահովման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության կողմից նախաձեռնվել է ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի մշակման գործընթաց։ Այդ նպատակով ստեղծվել է հանձնաժողով և աշխատանքային խումբ։ Հանձնաժողովի շրջանակներում մշակվել է ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի հայեցակարգի նախագիծը և ուղարկվել միջազգային փորձաքննության։ ՀՀ քրեակատարողական նոր օրենսգիրքը հիմնված է լինելու մի շարք հիմնական սկզբունքների վրա, որոնցից են՝

 միասնական իրավական քաղաքականության ապահովումը քրեաիրավական հարկադրանքի միջոցների կիրառության ոլորտում,

 մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային իրավաբանության պահանջների իրացումը,

 ազատությունից զրկելու հետ կապված հարկադրանքի միջոցների ենթարկված անձանց նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերի համակարգի և դրանց կիրառության ընթացակարգի վերանայումը,

 անչափահաս   դատապարտյալների   նկատմամբ   կիրառվող   քրեաիրավական հարկադրանքի  միջոցների կատարման համակարգի բարեփոխումը,

 կալանավորվածներին   և  դատապարտյալներին   անջատ  պահելու չափանիշների հստակեցումը։

  1. «2.3.1 Մշակել պրոբացիոն ծառայության գործունեությունը կարգավորող իրավական ակտի նախագիծ»

«Հայաստանի Հանրապետությունում պրաբացիոն ծառայության ներդրման» հայեցակարգը 2015 թվականի ապրիլի 30-ին թիվ 19 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից: Պրոբացիոն ծառայության ներդրման աշխատանքները շարունակվում են իրականացվել:

2015 թվականի հունիսի 17-ին մեկնարկել են պրոբացիոն ծառայության փորձարկումները Երևանի Շենգավիթ վարչական շրջանում և Վանաձորում: Փորձարկումները իրականացվում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի հենքի հիման վրա: Փորձարկման շրջանակներում կիրառվելու են նաև էլեկտրոնային հսկողության սարքեր: Իրականացվելու են վերասոցիալականացման ծրագրեր: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպել էր վերապատրաստման դասընթացներ քրեակատարողական ծառայողների, դատավորների և դատախազների համար: Նախագիծը նաև քննարկվել է հասարակական կազմակերպությունների հետ:

ՀՀ արդարարադատության նախարարի 2015թ. փետրվարի 23-ի թիվ 64-Ա հրամանով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ պրոբացիայի ծառայության ներդրման և օրենսդրության մշակման աշխատանքներն իրականացնելու նպատակով: Միջազգային և ներպետական փորձագետների աջակցությամբ մշակվել է «Պրոբացիայի մասին» և «Պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքների նախագծերը և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերը:  Նշված նախագծերը քննարկվել են շահագրգիռ կողմերի հետ, ապա նաև ուղարկվել միջազգային փորձաքննության: Նախագծերի վերաբերյալ միջազգային փորձագետների կողմից ստացված կարծիքներն ամփոփվել են, նախագծերում կատարվել են համապատասխան փոփոխություններ և դրանք սահմանված կարգով կդրվեն պաշտոնական շրջանառության մեջ:

5. «2.4. Բարեփոխել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ընթացակարգը».

«Որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցերը պատիժը կատարող հիմնարկի կողմից քննարկելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել և ներկայացվել ՀՀ կառավարություն: Միաժամանակ, նախագիծը լրամշակվել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման հստակ չափանիշներով և կրկին ուղարկվել է շահագրգիռ մարմիններին՝ կարծիքի: Ներկայումս ստացված կարծիքներն ամփոփվում են:

  1. «3.6. Մշակել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգիրք». Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգրքի նախագիծը դրվել է շրջանառության մեջ 2015 թվականի մարտի 9-ին: Ստացված կարծիքների հիման վրա նախագիծը լրամշակվում է: Միաժամանակ, նախագիծը ուղարկվել էր միջազգային փորձաքննության և փորձագետների կարծիքն արդեն ստացվել է: Դրա հիման վրա նախագիծը լրամշակվում է և կրկին դրվելու է պաշտոնական շրջանառության մեջ: 
  2. «4.1. ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը համապատասխանեցնել մասնավոր իրավահարաբերությունների կարգավորման ժամանակակից մոտեցումներին».

«4.1.1. Փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում».

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կատրվել են և ՀՀ Ազգային ժողովի կողմից հավանության են արժանացել հետևյալ փոփոխությունները.

  • «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է «Ապահովված իրավունք» ինստիտուտի ներդրումը, որը ուժի մեջ է մտել 2015 թվականի հոկտեմբերի 1-ից:
  • Կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի իրավական կարգավորումը պարունակող ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:

Միաժամանակ մշակվել և շրջանառվել են հետևյալ նախագծերը.

  • ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխում (իրավաբանական անձինք) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
  • ՀՀ քաղաքացիական օրենսգրքի տասներորդ բաժնում (մտավոր սեփականություն) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
  • ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ գլխում (վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորություններ) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
  • ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (սերվիտուտ, ուզուֆրուկտ)
  • ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (էլեկտրոնային առևտուր)
  • ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին (հարևանային իրավունք)
    • ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին (տիրապետում)

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծը (էլեկտրոնային առևտուր),  «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (ոչ նյութական վնաս), «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծը (ուզուֆրուկտ) ներակայացվել են ՀՀ Կառավարություն:

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (ոչ նյութական վնաս) ընդունվել է ԱԺ-ի կողմից, որն ուժի մեջ է մտնելու 2016 հունվարի 1-ից:

  1. «7.2.1. Փոփոխություններ կատարել «Դատախազության մասին» ՀՀ օրենքում (ըստ ուսումնասիրության արդյունքներով հաստատված անհրաժեշտության)».

ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվել է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին»  և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների շրջանառված նախագծերի համապարփակ ուսումնասիրություն՝ միջազգային չափանիշների և օրենսդրական կարգավորման փորձի հետ համադրության համատեքստում: Ուսումնասիրության ընթացքում հաշվի են առնվել նաև նախագծերի վերաբերյալ շահագրգիռ մարմինների  արտահայտած դիրքորոշումները:

ՀՀ Արդարադատության նախարարությունը ուսումնասիրության արդյունքներն արտացոլող տեղեկանքը 2015 թվականի հոկտեմբերի 23-ին ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ դրանք աշխատանքային կարգով քննարկելու և նախագծերը վերջնական լրամշակելու նպատակով:

Մշակվել է նաև «Դատախազական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և ուղարկվել է ՀՀ Ազգային ժողով։

  1. «8.1. Կատարելագործել և խթանել արբիտրաժի միջոցով վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմները».

Մշակվել է «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2015 թվականի հունիսի 19-ին: «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքը համապատասխանեցվել է «Առևտրային արբիտրաժի մասին» ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի մոդելային օրենքի պահանջներին, ինչպես նաև ուսումանսիրություններ են կատարվել արբիտրների որակավորման կամավոր հավաստման, արբիտրների կողմից էթիկայի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացմանն ուղղված կառուցակարգերի ներդրման հնարավորությունների շուրջ՝ միջազգային փորձին համահունչ: Այս առումով, «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվել են ընդհանուր արբիտրների վարքագծի կանոններ և սկզբունքներ, որի հիման վրա մշտական հիմունքներով գործող արբիտրաժային հաստատությունները կարող են ընդունել իրենց արբիտրների համար վարքագծի կանոններ:

Արբիտրաժը խթանելու նպատակով իրականացվում են շարունակական միջոցառումներ: Մասնավորապես՝ 2015 թվականի մարտի 7-8-ը[1] և հունիսի 20-21-ը[2] ՀՀ Արդարադատության նախարարությունը միջազգային գործընկերների աջակցությամբ անցկացրել է սեմինար-քննարկումներ արբիտրաժի ինստիտուտի և արդեն ընդունված օրենքի վերաբերյալ՝ դատավորների, փաստաբանների, արբիտրների և այլ շահառուների մասնակցությամբ:

2015 թվականի մարտի 3-4-ին և 6-7-ին ՀՀ Արդարադատության ակադեմիայի և ՀՀ Փաստաբանների պալատի կողմից համատեղ դատավորների և փաստաբանների համար կազմակերպվել և անցկացվել են «Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործնական հարցերը» և «Արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման այլ եղանակների արդի հարցերը» թեմաներով դասընթացներ՝ յուրաքանչյուրը 10-ական ակադեմիական ժամ տևողությամբ:

Շարունակելով արբիտրաժի թեմայով դասընթացների անցկացումը՝ արդեն աշնանային ուսումնական շրջանի ընթացքում՝ 2015թ. օգոստոսի 19-21-ին, ՀՀ Արդարադատության ակադեմիայի և ՀՀ Փաստաբանների պալատի կողմից համատեղ դատավորների և փաստաբանների համար կազմակերպվել և անցկացվել են «Վեճերի այլընտրանքային լուծման այլ եղանակների արդ հարցերը» խորագրով ակադեմիական դասընթացը:  

  1. «8.2. Ուսումնասիրել առաջին ատյանի դատարանների կողմից քաղաքացիական գործերը միջնորդ-հաշտարարներին հասցեագրելու ինստիտուտի ներդրման միջազգային փորձը և հեռանկարները».

8.2.2 ՛՛Մշակել միջնորդ-հաշտարարության իրականացման օրենսդրական հիմքերը (ըստ անհրաժեշտության)՛՛

ՀՀ արդարադատության նախարարության կողմից ուսումնասիրություն է իրականացվել հաշտարարության ինստիտուտի ներդրման վերաբերյալ և գնահատվել է այդ ինստիտուտի ներդրման արդյունավետությունը, որի հիման վրա իրականացվել են համապատասխան օրենսդրական փոփոխություններ:

2012 թվականի մայիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է նախագծերի փաթեթ, որով նախատեսվել է հաշտարարության ինստիտուտի ներդրումը ՀՀ իրավական համակարգում և քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային վեճերը հաշտարարների միջոցով լուծելուն ուղղված իրավակարգավորումները:

Վերոգրյալ փոփոխությունները ուժի մեջ են մտել 2015 թվականի սեպտեմբերի 10-ից: Սրա հետ կապված 2015 թվականի հուլիսի 17-ին ուժի մեջ է մտել «Հաշտարարության որակավորման հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը հաստատելու, հաշտարարների որակավորման դասընթացը կազմակերպելու և անցկացնելու, որակավորման վկայագիր տրամադրելու կարգը և ժամկետները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշումը:

  1. «8.4.1 Ապահովել քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային բազայի թվայնացումը».

ՔԿԱԳ գործակալությունը շարունակում է կիրառել և զարգացնել քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգը, իրականացվում են քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային բազայի թվայնացման աշխատանքները:

Միաժամանակ մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվել է  քաղաքացիական կացության ակտերի գրանցման բոլոր տարածքային բաժիններում մեկ պատուհանի սկզբունքով կենտրոնացված ծառայությունների մատուցում:

12.  «8.5. Ֆիզիկական և իրավաբանական անձանց մեկ պատուհանի սկզբունքով կենտրոնացված ծառայությունների մատուցում՝ հիմնելով հանրային ռեգիստրների վարման (գրանցման) միասնական սպասարկման կենտրոններ».

«8.5.3. Մարզերում աստիճանաբար շահագործման հանձնել վերանորոգված միասնական սպասարկման կենտրոններ».

«Հանրային ռեգիստրների վարման (գրանցման) միասնական սպասարկման կենտրոնների ներդրման հայեցակարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ստացված կարծիքների հիման վրա լրամշակվելուց հետո՝ ներկայացվել է ՀՀ կառավարություն:

  1. «9.2. Բարձրացնել միջին և բարձրագույն մասնագիտական իրավաբանական կրթության որակը և իրավաբանական կրթությանը ներկայացվող պահանջները».

«Իրավական համաուսուցման, իրավական դաստիարակության և իրավաբանական կրթության համակարգի վերակառուցման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը 2015 թվականի օգոստոսի 31-ին ՀՀ կառավարության թիվ 40 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել, որի հիման վրա մշակվել է «Իրավական համաուսուցման, իրավական դաստիարակության և իրավաբանական կրթության համակարգի վերակառուցման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրի» նախագիծը: Նախագիծը դրվել է շրջանառության մեջ:

 

 


[1] Տես՝  http://www.moj.am/article/1185

 

[2] Տես՝ http://www.moj.am/article/1306

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն