Դեպի վեր

24/11/2015

Քրիստիննե Գրիգորյանի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 573-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 573-Ա 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 

«20» ՆՈՅԵՄԲԵՐԻ 2015 Թ.                                              ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ՔՐԻՍՏԻՆՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԵՏ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի մայիսի 31-ի     «Ժամկետային  աշխատանքային   պայմանագիր  կնքելու   կարգը  սահմանելու մասին» N 436-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 5-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի 2015 թվականի հոկտեմբերի 22-ի N 01/13/2/3681-15  գրությունը և Ք. Գրիգորյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

    1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչության պետի (ծածկագիր՝ 14-2.1-14) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Քրիստիննե Աղվանի Գրիգորյանի հետ 2015 թվականի նոյեմբերի 20-ից կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր:

       2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն