Դեպի վեր

10/11/2015

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2014 թվականի հունիսի 5-ի N 141-Ա հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 554-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 554-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

 «05 »ՆՈՅԵՄԲԵՐԻ 2015 Թ.                                               ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի  N 141-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2014 թվականի հունիսի 5-ի՝ §Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2009 թվականի մարտի 18-ի N 43-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու, Հայաստանի Հանրապետության  արդարադատության նախարարին կից կոլեգիայի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 141-Ա հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

       1) Հրամանի 3-րդ կետում «գլխավոր մասնագետ Լիլիթ Ալեքսանյանին`» բառերը փոխարինել «վիճակագրության, վերլուծության և փաստաթղթաշրջանառության հսկողության բաժնի պետ Լիլիթ Ալեքսանյանին» բառերով.

      2. Հրամանի N 1 հավելվածում`

         1) Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ բառերը փոխարինել Արփինե  ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ բառերով.

      2) Արսեն  ՄԿՐՏՉՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ¦ բառերը փոխարինել Արսեն ՄԿՐՏՉՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ¦ բառերով.

     3) Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար¦ բառերը փոխարինել Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար¦ բառերով.

     4) Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար¦ բառերից հետո լրացնել «Սիրվարդ  ԳԵՎՈՐԳՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար» բառերը.

     5)   Դավիթ  ՂՈՒԼՅԱՆ բառերը փոխարինել §Աննա  ՕՀԱՆՅԱՆ¦ բառերով.

     6) Հանել «Մարինա ՏԱՇՉՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության նախարարի խորհրդական բառերը.

       7) Ծովինար ԽԱՉԱՏՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի մամուլի քարտուղար¦ բառերը փոխարինել §Լուսինե  ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ¦ բառերով:

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն