Դեպի վեր

18/09/2015

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնող Արևիկ Հարությունյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 474-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 474-Ա 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 

«17» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2015 Թ.                                             ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ 

 

 

ԱՐԵՎԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

          Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի մայիսի 31-ի §Ժամկետային աշխատանքային                պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին¦ N 436-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 18-րդ կետի  «ե» ենթակետը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետի             (ծածկագիր՝ 14-2.1-19) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2015 թվականի սեպտեմբերի 16-ի N 5  որոշումը. 

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1.  2015 թվականի սեպտեմբերի 17-ից լուծել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետի (ծածկագիր՝ 14-2.1-19) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնող Արևիկ Անդրանիկի Հարությունյանի հետ 2015 թվականի հուլիսի 3-ին կնքված N 66 աշխատանքային պայմանագիրը:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել վերջնահաշվարկի կատարումը:

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն