11/09/2015

Կենտրոն նոտարական տարածքի նոտար Լինա Հովսեփյանի լիազորությունները նույն նոտարական տարածքի նոտար Տաթևիկ Սարգսյանին վերապահելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 461-Ա հրաման

 

Հ Ր Ա Մ Ա Ն   N 461-Ա 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 

«10» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2015 Թ.                                          ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆՈՏԱՐ ԼԻՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆ  ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ

ՆՈՏԱՐ ՏԱԹԵՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով Նոտարիատի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և 22-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահ Հ. Հարությունյանի 2015 թվականի սեպտեմբերի 7-ի N ԵՆՊ-374/15 գրությունը, ինչպես նաև Կենտրոն նոտարական տարածքի նոտար  Լ. Հովսեփյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. Կենտրոն նոտարական տարածքի նոտար Լինա Հովսեփյանի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում 2015 թվականի սեպտեմբերի 16-ից 29-ը ներառյալ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Լինա Հովսեփյանի կողմից §Նոտարիատի մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 58-63-րդ հոդվածներով նախատեսված նոտարական գործողություններ կատարելու, ինչպես նաև վավերացված գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու լիազորությունները վերապահել §Կենտրոն¦ նոտարական տարածքի նոտար Տաթևիկ Սարգսյանին: