Դեպի վեր

09/07/2015

Նարեկ Ղազարյանին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնում նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 255-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 255-Ա 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 

 «11» ՀՈՒՆԻՍԻ 2015 Թ.                                                    ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՆԱՐԵԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ

 

          Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ  հոդվածի 10-րդ մասով, 15-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 75-րդ և 76-րդ կետերով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի (ծածկագիր՝ 14-2.1-18) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2015 թվականի հունիսի 9-ի N 7 որոշման եզրակացությունը և Ն. Ղազարյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Նարեկ Վազգենի Ղազարյանին 2015 թվականի հունիսի 11-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի (ծածկագիր՝ 14-2.1-18) պաշտոնում։

Աշխատավարձը՝ ըստ հաստիքային ցուցակի:

          2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն