Դեպի վեր

22/05/2015

Հաշվետվություն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի՝ Հայաստանի Հանրապետության նոր կառավարության ձևավորումից հետո կատարած աշխատանքների վերաբերյալ /01.04.2014 - 01.04.2015 թթ./

Հայաստանի  Հանրապետություն արդարադատության նախարարություն 01.04.2014 - 01.05.2015թթ. մուտքագրվել է 29085 փաստաթուղթ, ՔԿԱԳ 2508 փոխման գործ, 3254 ուղղման գործ և 478 վերականգման գործ: Նշված ժամանակահատվածում մուտք է եղել 3254 դիմում-բողոք էլեկտորանյին համակարգով և 150 թղթային տարբերակով: Կառավարությունից ստացված և  հսկողության  վերցրած պաշտոնական փաստաթղթերի թիվը կազմում է 3310, որոնք պատասխանվել են ժամանակին: Ընդունարանի կողմից կատարվել է աշխատանք  նախարարության բազմաթիվ հարցերով դիմած ավելի քան 19526 քաղաքացիների հետ:

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քարտուղարության դիմումների և իրավական աջակցության բաժին մուտք է եղել թվով 417 գրություններ, որից  119 քաղաքացիների դիմումներ, որոնք ստացվել են ՀՀ կառավարությունից և վերցվել են հսկողության, 2 ՀՀ ԱԺ պատգամավորի հարցումներ, 79 պարզաբանումներ, 147 դիմումներ և բողոքներ, 40 այլ ընթացիկ և չպլանավորված աշխատանքներ և հանձնարարականներ:

01.04.2014 - 01.05.2015 թ.թ ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության քարտուղարությունը առաքել է 32390 փաստաթուղթ:

 1.    ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՈԼՈՐՏ

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է 197 իրավական ակտերի նախագծեր, մասնավորապս՝

ՀՀ ԱՆ աշխատակազմի օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության կողմից  մշակվել են թվով 87 իրավական ակտերի նախագծեր, որոնցից 74-ը ՀՀ օրենքների նախագծեր, 11-ը՝ ՀՀ կառավարության որոշման նախագծեր, 2-ը՝ ՀՀ վարչապետի որոշման նախագծեր:

Մասնավորապես՝ մշակվել են.

1. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», Սնանկության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, որոնք ընդունվել են ամբողջությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2014թ. դեկտեմբերի 17-ին:

2. «Տեղական հանրաքվեի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որն ընդունվել է ամբողջությամբ 2014թ. դեկտեմբերի 17-ին: 

3. «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, որոնք ՀՀ Աժ-ում անցել են 3-րդ ընթերցումը և ընդգրկվել 2015 թվականի մայիսի 18-21-ի չորսօրյա նիստերի օրակարգում՝ քվեարկության համար:

4. «Հայեցակարգերի, ռազմավարությունների, ծրագրերի կազմման մեթոդական ուղեցույցին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը, որն ընդունվել է ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի թիվ 2 արձանագրային որոշմամբ:

5. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգքրում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, որոնք ՀՀ ԱԺ-ում ընդունվել են երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

6. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին», «Սպառողների կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացում կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը: Ներկայացված է ՀՀ կառավարություն:

7. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որն ներկայացվել է ՀՀ կառավարություն:

8. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, Հայաստանի Հանարապետության քաղաքացիական օրենսգրքում, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, «Դատական ակտերի կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, ինչպես նաև «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ:Ներկայացվել է ՀՀ կառավարություն:

9. ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և ««ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի քննարկման համար «Աշխատանքային խումբ ստեղծելու եվ դրա անհատական կազմը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ, ընդունվել է 18.03.2015թ.:

10. «Արտակարգ դրության ժամանակ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որը ներկայացվել է ՀՀ կառավարություն:

11. «Արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի և այլ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման կարգը սահմանելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որը ներկայացվել է ՀՀ կառավարություն:

12. «Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական և իրավաբանական անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց անհրաժեշտ օգնություն տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որը ներկայացվել է ՀՀ կառավարություն:

 

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի կազմակերպական-իրավական վարչության կողմից մշակվել են թվով 110 իրավական ակտերի նախագծեր, որոնցից 58-ը ՀՀ օրենքների նախագծեր, 50-ը՝ ՀՀ կառավարության որոշման նախագծեր, 2-ը՝ ՀՀ արդարադատության նախարարի հրամաններ՝ 24: 

Մասնավորապես՝ մշակվել են. 

  1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (ստեղծվում է նյութական խրախուսման ֆոնդ): Նախագիծը գտնվում է լրամշակման փուլում:
  2.  «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (տարիքային փոփոխություն): Նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ:
  3. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր (Նախագծերի փաթեթի հիմնական 3 նպատակներն են՝ 1) տարանջատել դատական ակտերի կատարման կատարողական վարույթները հայցի ապահովման միջոցների կիրառման կատարողական վարույթներից, 2) Դատարանի և ԴԱՀԿ միջև փաստաթղթաշրջանառությունն իրականացնել Էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային փաստաթղթեր փոխանակելու միջոցով):
  4.  «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (ստեղծվում է անձնակազմի համալրման ռեզերվ): Նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ:
  5. «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր (կարգավորում է պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հարաբերությունները):
  6. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր (կարգավորում է տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու հարաբերությունները): Նախագծերը ներկայացվել են ՀՀ կառավարության աշխատակազմ: ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա նախագծերը անհրաժեշտ է քննարկել ՀՀ սահմանադրական դատարանի հետ:
  7. «Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշում: Հավանության է առժանացել ՀՀ կառավարության կողմից:
  8. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (կարգավորվում է վարչական տույժեր նշանակելը հիմնարկի պետի կողմից): Նախագիծը ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով:
  9.  «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենք, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ:

Ընդունվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից:

  1. «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ներքին շուկայի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», Սպառողական կոոպերացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Գյուղատնտեսական վարկային ակումբների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ:

  Լրամշակվում է շահագրգիռ մարմիններից ստացված առաջարկությունների և դիտողությունների հիման վրա:

  1. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ:
  2.  «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք:Ընդունվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից:
  3. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք (ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների համար նախատեսված տուգանքների չափերի վերանայում):
  4. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին». «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ:

  Լրամշակվում է շահագրգիռ մարմիններից ստացված առաջարկությունների և դիտողությունների հիման վրա:

  1. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի կազմակերպական-իրավական վարչության կողմից հաշվետու ժամանակաշրջանում մշակվել են ՀՀ կառավարության որոշումների նախագծեր՝ 50 և ՀՀ արդարադատության նախարարի հրամաններ՝ 24:

 2.            ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ

 

Աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության կողմից թվով 2987 իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ ներկայացվել պետական փորձագիտական եզրակացություն, մասնավորապես՝ 530 օրենքների նախագծերի, 212 ընդունված օրենքների, ՀՀ Նախագահի 15 նորմատիվ և անհատական հրամանագրերի նախագծերի, ՀՀ կառավարության նորմատիվ բնույթի 930 որոշումների և 511 անհատական բնույթի որոշումների նախագծերի, ՀՀ վարչապետի նորմատիվ բնույթի 15 և անհատական բնույթի 310 որոշումների նախագծերի, ՀՀ կառավարության 57 արձանագրային որոշումների նախագծերի վերաբերյալ: Պետական գրանցում են ստացել, ինչպես նաև պետական փորձագիտական եզրակացություն է ներկայացվել 422 գերատեսչական նորմատիվ ակտերի վերաբերյալ: Գործակալության կողմից թվով 1410 գրություններով ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին, ինչպես նաև պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմիններին և քաղաքացիներին ներկայացվել են եզրակացություններ:

3.               ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՈԼՈՐՏ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ:

 Հաշվետու ժամանակահատվածում Եվրոպական դատարան է ներկայացվել ՀՀ կառավարության թվով 25 դիրքորոշում, որից 2-ը որպես երրորդ կողմ ներգրավված գործով: Ընդ որում, այդ թվի մեջ չեն ներառվում դիրքորոշումների ներկայացման երկրորդ փուլում Եվրոպական դատարան ուղարկված՝ արդարացի փոխհատուցման պահանջի վերաբերյալ ՀՀ կառավարության թվով 15 դիրքորոշումները:

Հաշվետու ժամանակահատվածում Եվրոպական դատարանից ստացվել են Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված նաև 4 նոր գանգատներ, որոնց կապակցությամբ ՀՀ կառավարության պաշտոնական դիրքորոշման ներկայացման համար Եվրոպական դատարանի կողմից սահմանված ժամկետներն ավարտվում են 2015 թվականի ընթացքում: Նշված գանգատների առնչությամբ աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ:

 

Եվրոպական դատարանի վճիռների կատարում: 

 Վարչությունն իր լիազորությունների շրջանակներում նաև անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկում Դատարանի վերջնական վճիռների և որոշումների կատարման ուղղությամբ:

 Նախ, հաշվետու ժամանակահատվածում Վարչության կառուցվածքում 2014 թվականի մայիսին ստեղծվել է նոր բաժին (Վճիռների կատարման և կոնվենցիոն պահանջների ապահովման բաժին), որի հիմնական գործառույթներն են՝ 1) Հայաստանի Հանրապետության վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռների և որոշումների պահանջների կատարման ապահովումը, 2) Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում մարդու իրավունքների միջազգային և եվրոպական չափանիշների (մասնավորապես «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի, «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի ու մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային այլ փաստաթղթերի մասով) ներդրման ապահովումը, 3) Եվրոպական դատարանի վճիռների պատշաճ կատարման և մարդու իրավունքների միջազգային ու եվրոպական իրավական չափանիշների ներդրման նպատակով օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի մշակումը։

Հաշվետու ժամանակահատվածում Վարչությունը նաև շարունակել է ակտիվ և անմիջական համագործակցությունը Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտի հետ:

 Նշված դեպարտամենտի հետ համագործակցության և Վարչության կողմից ներկայացված լրացուցիչ և ամբողջական Գործողությունների հաշվետվությունների ներկայացման արդյունքում հաշվետու ժամանակահատվածում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն քննարկել է 8 վճիռ և փակել այդ վճիռների կատարողական վարույթները: Փակված վարույթներից են նաև «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի», «Ծատուրյանն ընդդեմ Հայաստանի» և «Բուխարատյանն ընդդեմ Հայաստանի» վճիռներով վարույթները (վճիռները վերաբերում էին «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության ներկայացուցիչների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվելու խնդրին):

Բացի դրանից, Եվրոպական դատարանի վճիռների կատարումը վերահսկող վերը նշված դեպարտամենտի հրավերով Վարչության նոր բաժնի աշխատակիցները 2014թ. դեկտեմբերի 2-ից 4‑ը մասնակցել են Նախարարների կոմիտեի հերթական՝ մարդու իրավունքների հարցերով 1214-րդ ժողովին: Միաժամանակ, դեկտեմբերի 5-ին նրանք մասնակցել են նաև Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտի ղեկավարության և ՀՀ արդարադատության նախարարության պատվիրակության միջև Ստրասբուրգում անցկացված երկկողմ խորհրդակցություններին, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռների կատարման և դրանց հնարավոր փակման հետ կապված հարցեր:

Եվրոպական դատարանի վճիռների կատարման ուղղությամբ Վարչությունն ապահովել է նաև 2014 թվականին կայացված «Մինասյանն ընդդեմ Հայաստանի»,  «Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի», «Ղասաբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի», «Ղարիբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի վճիռների թարգմանությունն ու ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում հրապարակումը: Բացի դրանից, Վարչությունն ապահովել է նաև 2015 թվականին կայացված նոր գործերով («Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի», «Դավթյանն ընդդեմ Հայաստանի», «Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ընդդեմ Հայաստանի») վճիռների թարգմանությունը:

Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում Վարչությունը մասնակցել է նաև Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի, ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հարցերով ենթակոմիտեի հետ համագործակցությանը, ինչպես նաև մշակել այդ կազմակերպությունների կողմից Հայաստանի վերաբերյալ ներկայացված զեկույցների պաշտոնական պատասխանների կամ պարզաբաններում նախագծերը։

 

  1. 4.   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏ 

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչության կողմից իրականացված աշխատանքների մասին.

          2014-2015 թթ. ՀՀ արդարադատության նախարարության համար կարևորվում է տարածաշրջանային երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված մի շարք փոխայցելությունների, դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների և փոխանակված փորձի առումով:

          2014թ. հունիսի 17-20-ը ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 9-րդ նիստին և Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 4-րդ ֆորումին: Պաշտոնական այցի ընթացքում նախարարը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովի և Սերբիայի Հանրապետության  արդարադատության նախարար Նիկոլա Սելակովիչի հետ: Սանկտ-Պետերբուրգում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը մասնակցել է ինչպես նաև Եվրասիական տնտեսական համագործակցության արդարադատության նախարարների խորհրդի նիստին:

          2014 թվականի նոյեմբերի 2-4-ը Ղազախստանի Հանրապետության  արդարադատության նախարար Բերիկ Իմաշևի հրավերով ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվել է Աստանայում:  Աշխատանքային այցի հիմնական նպատակն էր՝   ամրապնդել և խորացնել երկկողմ համագործակցությունը: Պատվիրակությունը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարար Բերիկ Իմաշևի, Ղազախստանի Հանրապետության Սահմանադրական խորհրդի նախագահ Իվան Ռոգովի, Գերագույն դատարանի նախագահ Կայրատ Մամիի ինչպես նաև արդարադատության նախարարության համակարգի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:

Երկկողմ համագործակցության շրջանակներում կարևորվում է նաև նոյեմբերի 20-ից 21-ը Ռուսաստանի Դաշնության  արդարադատության նախարար Ա. Կոնովալովի հրավերով ՀՀ արդարադատության նախարար Հ. Մանուկյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Մոսկվա: Պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկվել են իրավական ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող թեմաներ, մասնավորապես, դատական մարմինների ակտերի կատարման ապահովման, օրինաստեղծ գործունեության մեթոդական ապահովման, բնակչության իրավական օգնության տրամադրման կազմակերպման, քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության վերաբերյալ միջազգային պայմանագրերին համապատասխան միջազգային պարտավորությունների կատարման ապահովման հիմնահարցեր: Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը, որի կազմում է եղել նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ս.Քրմոյանը, հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Ա.Կոնովալովի հետ, Ռուսաստանի Դաշնության պատիժների կատարման դաշնային ծառայության տնօրեն Գ.Կորնիենկոյի, Ռուսաստանի Դաշնության դատական կարգադրիչների դաշնային ծառայության տնօրեն Ա.Պարֆենչիկովի հետ:    

2014 թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ արդարադատության նախարարի ղեկավարությամբ և նախարարի տեղակալների մասնակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության պատվիրակությունը գործուղվել է Վրաստան: Այցի ընթացքում կայացել են հանդիպումներ և քննարկումներ Վրաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախարարը հանդիպել է Վրաստանի Պրոբացիայի և պատիժների կատարման հարցերով նախարար Գեորգի Մգեբրիշվիլի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավական համակարգերի առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել պրոբացիայի ինստիտուտի կիրառման վրացական փորձին:

2014 թվականի հուլիսի 25-ին ՀՀ արդարադատության նախարար Հ. Մանուկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որի ընթացքում հանդիպել է ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի հետ: Հանդիպման ընթացքում նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության միջև գործընկերային համագործակցության մասին հուշագիր:

2015 թվականի մարտի 4-ից 5-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետության է ժամանել Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսը: Այցի ընթացքում Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի և Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ կնքվել է Փոխհամաձայնության հուշագիր Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարարության միջև:

2015թ. մարտի 6-ից 7-ը ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Վրաստան: Այցի շրջանակում արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը Վրաստանի արդարադատության նախարարի տեղակալ Միխայիլ Սարջվելաձեի ուղեկցությամբ այցելել են Թբիլիսիի և Քաչրեթի գյուղի Արդարադատության տներ:

ՀՀ արդարադատության նախարարի կողմից ընդունելություններ են կազմակերպվել միջազգային կազմակերպությունների մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար, որոնցից հատկանշական են հանդիպումները Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ պարոն Քրիստոֆ Բիերուիրթի, Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջովաննի Ռիչուլլիի, Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան պարոն Անդրեյ Սորոկինի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Սարա Էպրեխտի և ԿԽՄԿ-ի հաղորդակցման ծրագրերի ղեկավար տիկին Զառա Ամատունու, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն Հեֆերնի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն տիկին Քարեն Հիլլիարդի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու ԱՊՀ երկրների հարցերով տարածաշրջանային տնօրեն տիկին Մարի-Պիեր Պուարիեի հետ:

2014-2015 թթ. ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացված միջոցառումների շարքում հատկանշական է հատկապես 2014 թվականի հունիսի 30-ին Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի մեկնարկը, որը պաշտոնապես տեղի ունեցավ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում: Այս առիթով կազմակերպված հանդիպմանը ներկա են գտնվել  վարչապետ Հովիկ Աբրահամյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված միջազգային կառույցների ղեկավարները, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: Միջոցառման մասնակիցները կարևորել են ծրագրի ընդունումը և իրագործումը՝ երկրի իրավական համակարգի կայացման և զարգացման, ինչպես նաև կառավարման ինստիտուտների արդյունավետ գործունեության տեսանկյունից:

«Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի 2012 թվականի հոկտեմբերի 29-ի ՆԿ-159-Ն կարգադրության պահանջների և դրա հիման վրա ՀՀ կառավարության «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 2014 թվականի փետրվարի 27-ի N 303-Ն որոշմամբ հաստատված` Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի կետերի իրականացման պատշաճ համակարգումն ապահովելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարի 2014թ. դեկտեմբերի 25-ի N 460 հրամանով ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների կատարումն համակարգող աշխատանքային խումբ:

2014-2015 թթ. ձեռք բերումներից են նաև հետևյալ միջազգային պայմանագրերի նախագծումն ու օրենքով սահմանված ընթացակարգերի իրականացումը՝

- Ի կատարումն 2013 թվականի  դեկտեմբերի 17–ին ՀՀ Նախագահի ՆՀ-328-Ն հրամանագրով հաստատված և օրենքով սահմանված կարգով գործողության մեջ դրված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին – II փուլ» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի, 2014 թվականին  արտաքին կապերի բաժինը աջակցել է նշված համաձայնագրով  նախատեսված 1-ին հատկացման համար  անհրաժեշտ միջոցառումների կատարմանը, իսկ 2-րդ հատկացման համար անհրաժեշտ միջոցառումների կատարումը գտնվում է ընթացքի մեջ:

- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև կնքված թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-hամաձայնագրի փոփոխությունը,

- Միջազգային մասնավոր իրավունքի մասին Հաագայի խորհրդաժողովում Հայաստանի Հանրապետության անդամակցության հայտին տրված ընթացքը, որին Հայաստանի Հանրապետությունը ստացել է անդամակցելու թույլտվություն և այժմ ՀՀ-ն հանդիսանում է Միջազգային մասնավոր իրավունքի վերաբերյալ Հաագայի խորհրդաժողովի լիիրավ անդամ,

- Իրավական ոլորտում համագործակցության (քաղաքացիական, քրեական գործերով փոխադարձ օգնություն, հանձնում, դատապարտյալների փոխանցում) միջազգային երկկողմ պայմանագրերի բանակցություններ են վարվել ՀՀ  արտաքին գործերի նախարարության համակարգմամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Չեխիայի Հանրապետության, Քուվեյթի Պետության արդարադատության նախարարությունների հետ:         ՀՀ արդարադատության նախարարությունը 2014-2015 թթ. ընթացքում ակտիվ մասնակցություն է ունեցել ՀՀ ԱԳ և էկոնոմիկայի նախարարությունների համակարգմամբ իրականացվող Եվրոպայի Միության հետ ԵՀՔ շրջանակներում Հայաստանի Հանրապետության համագործակցության իրականացման ողջ գործընթացում: Անմիջական աշխատանքներ են տարվել նաև մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի մի շարք մասնագիտացված մարմինների ներկայացուցչությունների, ինչպես նաև ԵԽ հայաստանյան գրասենյակի միջև:

Բացի վերոշարադրյալից, ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչության արտաքին կապերի բաժնում կատարվել են նաև հետևյալ գործառույթները`

- «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ՀՀ միջազգային պայմանագրերի վերաբերյալ 207 կարծիքների նախագծերի տրամադրում,

-  «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ստորագրված միջազգային պայմանագրերը ՀՀ օրենսդրությանը համապատասխանելու կամ դրանցում ՀՀ նոր օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտ ընդունելու անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին 136 տեղեկանքների ներկայացում ՀՀ ԱԳՆ,

- Հաշվետու ժամանակահատվածում թվով 17 միջազգային պայմանագրերի վերաբերյալ վերապահում, հայտարարություն, այդ պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկության նախագծի տրամադրում կամ դրանց վերաբերյալ համաձայնությունների նախագծի տրամադրում:

- 2014-2015 թթ. ընթացքում բաժնի կողմից պատրաստվել է ՀՀ արդարադատության նախարարի թվով 15 իրավաբանական կարծիքի նախագծի,

- Հայաստանի Հանրապետության տարածքում և դրանից դուրս կազմակերպված միջոցառումների մասնակցության հրավերների 37 պատասխանների կազմում և տրամադրում,

- Օտարերկրյա պետություններից, միջազգային կազմակերպություններից ինչպես նաև հասարակական կազմակերպություններից ստացված ՀՀ ԱՆ իրավասությանն առնչվող հարցադրումների վերաբերյալ 36 տեղեկատվության կազմում և տրամադրում,

- Օտարերկրյա պետությունների հետ գործող միջկառավարական հանձնաժողովների կողմից հաստատված արձանագրությունների ՀՀ ԱՆ իրավասությանն առնչվող կետերի կատարման ընթացքի վերաբերյալ 4 հաշվետվությունների տրամադրում,

- ՀՀ ԱՆ բարձրաստիճան պաշտոնյաների գործուղման բազմաթիվ փաթեթների կազմում,

- ՀՀ ԱՆ բարձրաստիճան պաշտոնյաների այլ պետություններ մուտքի թույլտվություն ստանալու համար 4 միջնորդությունների կազմում և տրամադրում,

- ՀՀ Նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ արդարադատության նախարարի այլ պետություններ պաշտոնական այցերի ժամանակ ՀՀ ԱՆ իրավասությանն առնչվող 6 զրույցի կետերի կազմում և տրամադրում,

- 18 այլ ընթացիկ գրությունների կազմում,

- Բաժնի կողմից կազմվել են ՀՀ արդարադատության նախարարության և մի շարք այլ պետությունների արդարադատության նախարարությունների միջև փոխհամագործակցության հուշագրեր:

 

Դատապարտյալների փոխանցման աշխատանքների մասին.

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով իրականացնում է օտարերկրյա պետություններում պատիժը կրող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող դատապարտյալների պատժի մնացած մասը Հայաստանի Հանրապետությունում կրելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պատիժը կրող օտարերկրյա քաղաքացիների՝ իրենց քաղաքացիության երկրում պատիժը կրելու նպատակով ներկայացված դիմումների և դրանց կից փաստաթղթերի ուսումնասիրության և դատապարտյալների փոխանցման համար անհրաժեշտ համապատասխան գործառույթները:

Տրվել օտարերկրյա պետություններում պատիժը կրող ՀՀ քաղաքացիների Հայաստանի Հանրապետությունում պատժի մնացած մասը կրելու նպատակով ներկայացված 195 դիմումի, որոնցից 157-ը ներկայացվել է Ռուսաստանի Դաշնությունում պատիժը կրող ՀՀ քաղաքացիների կողմից: ՀՀ արդարադատության նախարարի կողմից բավարարվել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն փոխանցման 32 դիմում, մերժվել` 115 դիմում, իսկ 10-ը գտնվում են քննարկման փուլում:

Հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն փաստացի իրականացվել է 7 դատապարտյալի փոխանցում:  

Իրենց քաղաքացիության երկիր տեղափոխվելու ցանկություն են հայտնել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող  Իրանի Իսլամական Հանրապետության 25 քաղաքացիներ: ՀՀ արդարադատության նախարարը բավարարել է 22 դատապարտյալի փոխանցման դիմում, որոնց փաստացի փոխանցումն իրականացվել է ՀՀ-ից ԻԻՀ 26.08.2014թ., 12.03.2015թ. և 07.05.2015թ.: Ներկայումս 3 դատապարտյալների փոխանցման դիմում գտնվում է քննարկման փուլում:

Իսպանիայի Թագավորությունում պատիժը կրող մեկ դատապարտյալի դիմում չի բավարարվել, իսկ Էստոնիայի Հանրապետությունում պատիժը կրող ՀՀ քաղաքացի հանդիսացող մեկ դատապարտյալի դիմում  ՀՀ արդարադատության նախարարի կողմից բավարարվել է:

ՈՒսումնասիրվել և ընթացք է տրվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում պատիժը կրող  ՀՀ քաղաքացու մեկ դիմում` պատժի մնացած մասը կրելու նպատակով Հայաստանի Հանրապետություն փոխանցման վերաբերյալ, որը գտնվում է քննարկման փուլում:

ԱՄՆ իրավասու մարմնի կողմից մերժվել է մեկ Հայաստանի Հանրապետության քաղաքացու դիմում պատժի մնացած մասը կրելու նպատակով ԱՄՆ-ից Հայաստանի Հանրապետություն փոխանցման վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետությունից Ուկրաինա փոխանցման խնդրանքով ստացվել է մեկ դիմում, որը ՀՀ արդարադատության նախարարի կողմից բավարարվել է:

Քննարկման փուլում է գտնվում ՀՀ քաղաքացու մեկ դիմում` պատժի մնացած մասը կրելու նպատակով Ուկրաինայից Հայաստանի Հանրապետություն փոխանցելու վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն փոխանցման խնդրանքով դիմել է ՌԴ մեկ քաղաքացի, ում դիմումը ևս բավարարվել է ՀՀ արդարադատության նախարարի կողմից:

Հայաստանի Հանրապետությունից Վրաստան փոխանցման խնդրանքով դիմել է մեկ Վրաստանի քաղաքացի, ում դիմումը մերժվել է:

Բավարարվել է մեկ դատապարտյալի փոխանցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն, իսկ մեկ դատապարտյալ էլ փոխանցվել է Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Բաժնի կողմից ուսումնասիրվել և ընթացք է տրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պատիժը կրող 9-ը ՀՀ քաղաքացիների դիմումների` պատժի մնացած մասը կրելու նպատակով Հայաստանի Հանրապետություն փոխանցման վերաբերյալ, որոնք գտնվում են քննարկման փուլում:

Հանձնումներ և դատական հանձնարարություններ.

Հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր առմամբ հանձնումների և դատական հանձնարարությունների բաժին մուտքագրվել է 1482 գործ, որոնցից Mulberry էլեկտրոնային համակարգով՝ 490, իսկ փոստային եղանակով՝ 992:

ՀՀ միջազգային պայմանագրերով և ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով բաժնի կողմից իրականացվում են ՀՀ միջազգային պայմանագրերի մասնակից օտարերկրյա պետություններին դատական վարույթի ընթացքում գտնվող գործերով հանցագործություն կատարած անձանց հանձնման փաստաթղթերի փաթեթների ուսումնասիրության և հանձնման նպատակով ՀՀ արդարադատության նախարարի ՀՀ դատարաններ միջնորդություններ ներկայացնելու և դրանք դատարաններում պաշտպանելու գործառույթները:

Հաշվետու ժամանակահատվածում վերը նշված նպատակով բաժնի կողմից ուսումնասիրվել է 46 գործ, որոնցից հանցագործություն կատարած անձանց հանձնումն իրականացվել է 16-ի նկատմամբ, չի իրականացվել 28 անձի հանձնում: Քննարկման փուլում են գտնվում 2 հանձնման փաստաթղթերի փաթեթներ:

ՀՀ արդարադատության նախարարի կողմից ՀՀ իրավասու դատարաններին ուղղված միջնորդությունները բաժնի աշխատակիցների կողմից ՀՀ իրավասու դատարաններում պաշտպանվել են 32 անգամ:

Օտարերկրյա պետություններից ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով ՀՀ արդարադատության նախարարություն ուղարկված դատական հանձնարարությունների ուսումնասիրության և դրանք ըստ պատկանելության՝ համապատասխան մարմիններին կատարման ուղարկելու և դրանց կատարման աշխատանքները համակարգելու գործառույթի իրականացումը:

Այս կապակցությամբ, հաշվետու ժամանակահատվածում ընթացք է տվել թվով 434 դատական հանձնարարությունների, որոնցից 342-ը ստացվել են օտարերկրյա պետություններից, իսկ 92-ը՝ ՀՀ պետական մարմիններից:

Օտարերկրյա պետություններից ստացված 342 դատական հանձնարարություններից 231-ը ստացվել է Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններից, 14-ը՝ Բելառուսի Հանրապետության իրավասու մարմիններից, 61-ը՝ Թուրքիայի իրավասու մարմիններից,         5-ը՝ Բուլղարիայի իրավասու մարմիններից, 18-ը՝ Լեհաստանի իրավասու մարմիններից, 2-ը՝ Չեխիայի իրավասու մարմիններից, 6-ը՝ Վրաստանի իրավասու մարմիններից, 7-ը՝ ՈՒկրաինայի իրավասու մարմիններից, 2-ը՝ Մոլդովայի իրավասու մարմիններից, 6-ը՝ Գերմանիայի իրավասու մարմիններից, 4-ը՝ Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմիններից, 2-ը՝ Շվեդիայի իրավասու մարմիններից, 2-ը Նիդերլանդների իրավասու մարմնից, 1-ը Հունգարիայի Հանրապետության իրավասու մարմնից, 2-ը՝ Էստոնիայի Հանրապետության իրավասու մարմնից, 1-ը՝ Լիտվայի Հանրապետության իրավասու մարմնից, 4-ը՝ Լատվիայի Հանրապետության իրավասու մարմնից, 2-ը՝ Ֆրանսիայի Հանրապետության իրավասու մարմնից, 1-ը՝ Կիպրոսի Հանրապետության իրավասու մարմնից. 1-ը՝ Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու մարմնից:

Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից ստացված 92 դատական հանձնարարություններից 73-ը ուղարկվել են Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններ, 9-ը՝ Վրաստանի իրավասու մարմիններ, 1-ը Արաբական Միացյալ Էմիրություններ, 2-ը՝ ՈՒկրաինայի իրավասու մարմիններ, 1-ը Ֆրանսիայի Հանրապետության իրավասու մարմիններ, 1-ը՝ Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու մարմիններ, 1-ը Լեհաստանի հանրապետության իրավասու մարմիններ, 1-ը Լիտվայի Հանրապետության իրավասու մարմինների, 1-ը Հնդկաստանի Հանրապետության իրավասու մարմիններ, 1-ը Չեխիայի Հանրապետության իրավասու մարմիններ 1-ը Թուրքմենստանի Հանրապետության իրավասու մարմիններ: Թվով 7 դատական հանձնարարություններ վերադարձվել են ՀՀ նախաձեռնող պետական մարմիններին՝ դրանք համապատասխան միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանեցնելու համար:

 

  1. 5.   ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ

ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից 2014 թվականի ապրիլ ամսից հետո կատարվել են հետևյալ աշխատանքները՝

1.  Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի նյութերի նախապատրաստման բաժին (առաջին բաժին).

Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերով կազմվել են թվով 18 տեղեկանքներ, որոնցից՝ 7-ի հիման վրա հարուցվել են կարգապահական վարույթներ և 4 դատավորներ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, 2-ով հարուցված կարգապահական վարույթները կարճվել են ՀՀ արդարադատության նախարարի կողմից, 1 կարգապահական վարույթ գտնվում է ընթացքի մեջ, 11 տեղեկանքներով կարգապահական վարույթ չի հարուցվել՝ հաշվի առնելով առկա խախտումների՝ ակնհայտ և կոպիտ չլինելու հանգամանքը:

 

2.  Նոտարիատի և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների գործունեության օրինականության վերահսկողության բաժին (երկրորդ բաժին).

Նոտարիատի և ՔԿԱԳ մարմինների գործունեության օրինականության վե­րա­հսկողության ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի հրամաններով նոտարների նկատ­մամբ իրականացվել են հետևյալ պլանային ստուգումները.

ՀՀ արդարադատության նա­խա­­րա­րի թիվ 115-Ա հրամանով ստուգում է իրականացվել Արարատ նոտարական տարածքի նոտար Հրաչյա Մկրտչյանի նոտարական գրասենյակում, որի արդյունքում ՀՀ արդարադատության նա­խա­­րա­րի 03.07.2014 թ.-ի թիվ 182-Ա հրամանով հարուցվել է կար­գապահական վա­րույթ և որպես կարգապահական տույժ նոտարի գործունեությունը կասեցվել է երեք ամիս ժամկետով: 

ՀՀ արդարադատության նա­խա­­րա­րի թիվ 45-Ա հրամանով ստուգում է իրականացվել Մարտունի  նոտարական տարածքի նոտար Ս. Մելքոնյանի նոտարական գրասենյակում, որի արդյունքները գտնվում են ամփոփման փուլում:

Ոչ պլանային ուսումնասիրությունների, ինչպես նաև քաղաքացիներից, կազմակերպություններից, դատարաններից և այլ մար­միններից ստաց­ված դիմումների, բողոքների և գրությունների հիման վրա՝

Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատարանի 29.11.2013 թ.-ի թիվ ՎԴ2/0595/05/13 վճիռը ՀՀ արդարադատության նա­խա­­րա­րի 08.04.2014 թ.-ի թիվ 78-Ա հրամանով Դիլիջան նոտարական տարածքի նոտար Ալբերտ Եգանյանի նկատմամբ հարուցվել է  կար­գապահական վա­րույթ, որի արդյունքում ՀՀ նոտարական պալատի կողմից կիրառվել է կարգապահական տույժ՝ նախազգուշացում: 

Հիմք ընդունելով ՀՀ նոտարական պալատից ստացված Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի դիմումը ՀՀ արդարադատության նախարարի 10.09.2014թ.-ի թիվ 321-Ա հրամանով կարգապահական վարույթ է հարուցվել Էրեբունի նոտարական տարածքի նոտար Սամվել Մաժինյանի նկատմամբ, որի արդյունքում ՀՀ նոտարական պալատի կողմից նոտարի նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառվել է նկատողություն: 

Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացի Գեղամ Գեղամյանի կողմից ներկայացված դիմումը, ՀՀ արդարադատության նախարարի 2015 թվականի մարտի 17-ի թիվ 105-Ա հրամանով կարգապահական վարույթ է հարուցվել Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ն. Սարգսյանի նկատմամբ, որի արդյունքում կիրառվել է կարգապահական տույժ՝ «Նախազգուշացում»: 

 

  1. 3.   ՔԿԱԳ տարածքային մարմիններում իրականացվել են հետևյալ ուսումնասիրությունները.

ՀՀ արդարադատության նախարարի 14.08.2014 թ.-ի թիվ 277-Ա հրամանով ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալության ամուսնության պալատ տարածքային բաժնում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքներով առաջարկվել է տարածքային բաժնի պետի նկտամամբ կիրառել «Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված «Նախազգուշացում» իսկ նույն բաժնի առաջին կարգի մասնագետի նկատմամբ՝ նկատմամբ Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված՝ «զբաղեցրած պաշտոնից ազատում` քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ» կարգապահական տույժերը:  

ՀՀ արդարադատության նախարարի 05.09.2014թ.-ի թիվ 316-Ա հրամանով ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալությունում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքներով կազմվել է եզրակացություն, և կիրառվել են հետևյալ կարգապահական տույժերը՝ 5 նախազգուշացում, 2 նկատողություն:

ՀՀ արդարադատության նախարարի 23.03.2015թ.-ի թիվ 117-Ա հրամանով Հրազդանի ՔԿԱԳ տարածքային բաժնում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքները գտնվում են ամփոփման փուլում:

ՀՀ կենտրոնական բանկի 01.04.2014թ. թիվ 23-06/000740-14 գրության կապակցությամբ իրականացվել է 2013թ.-ին նոտարների կողմից ՀՀ կենտրոնական բանկին տրամադրված «Փողերի լվացման և ահակբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր տեղեկացման ենթակա գործարքների վերաբերյալ հաշվետվությունների քանակի մասին տեղեկատվության ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է տեղեկանք:

4. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող և քրեակատարողական ծառայությունների գործունեության օրինականության վերահսկողության բաժին (երրորդ բաժին).

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում իրականացվել են 2 ծառայողական քննություններ, որոնց ընթացքը կասեցվել է:

Հարուցվել են թվով 17 /տասնյոթ/ վարչական վարույթներ: Հարուցված վարչական վարույթներից 2-ը` կարճվել են՝ բողոքների անհիմն լինելու պատճառով, 1-ը՝ կարճվել է դիմումատուի՝ բողոքից հրաժարվելու հիմքով, 13-ով դիմումատուների պահանջները բավարարվել են, իսկ 1-ը` գտնվում են ընթացիկ փուլում:

ՀՀ ԱՆ քրեակատարողական համակարգում իրականացվել է թվով 10 ծառայողական քննություն, ինչպես նաև 2 վարչական վարույթ, որոնցից 1-ը ընթացիկ է: Իրականացված ծառայողական քննությունների արդյունքներով ՀՀ արդարադատության նախարարի հրամաններով թվով 16 քրեակատարողական ծառայող ենթարկվել է կարգապահական տույժերի: Իրականացված վարչական վարույթի արդյունքում դատապարտյալի տեղաբաշխման և նրա նկատմամբ համաներման ակտը չկիրառելու մասին որոշումները ճանաչվել են անվավեր:

ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ՔԿ ծառայությունում իրականացվել է 2 պլանային ստուգում, որոնցից 1-ը ընթացիկ է:

Բաժնի կողմից կազմակերպվել են թվով 27 դատապարտյալների և կալանավորված անձանց անձնական ընդունելություններ:

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության հանձնարարականները, բաժինն ապահովում է ներկայացուցչության իրականացումը թվով 17 դատական գործերով՝ որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, ինչպես նաև թվով 9 դատական գործերով՝ որպես ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ:

5.  Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողության բաժին (չորրորդ բաժին).

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) մարմինների գործողությունների օրինականության դեմ ներկայացվել է 13 բողոք, որոնց հիման վրա վերադասության կարգով հարուցվել է 12 վարչական վարույթ:

Տեսչության պետի կողմից ՀՀ արդարադատության նախարարի հանձնարարությամբ՝ վերադասության կարգով 2013 թ.-ի դեկտեմբերի վերջին մուտքագրված 2 բողոքների հիման վրա հարուցված վարչական վարույթները ավարտվել են 2014 թ.-ի սկզբին, իսկ 5 բողոքների հիման վրա վարույթները հարուցվել և ավարտվել են 2014 թ.-ին: Վերադասության կարգով ՀՀ արդարադատության նախարարի կողմից հարուցվել է 3 վարչական վարույթ:

Հարուցված վարչական վարույթների արդյունքում վարույթներից 7-ը մերժվել են՝ անհիմն լինելու պատճառով, 3-ը կարճվել՝ դիմողի` բողոքից հրաժարվելու հիմքով, 2-ի պահանջը բավարարվել է և Գործակալությանը հանձնարարվել է կատարել հայցվող գործողությունը: Մնացած դիմումներին տրվել է պատասխան` վարչական վարույթ հարուցելու հիմքեր չլինելու պատճառով:

ՀՀ արդարադատության նախարարի 2015 թ.-ի հունվարի 19-ի թիվ 11-Ա հրամանի համաձայն` Գործակալությունում իրականացվել է ուսումնասիրություն, ինչի արդյունքում կազմվել է եզրակացություն, որի հիման վրա 2 քաղաքացիական ծառայողների նկատմամաբ կիրառվել են կարգապահական տույժեր:

ՀՀ արդարադատության նախարարի հրամաններով 2015 թ.-ի առաջին եռամսյակում երեք հիմնադրամներում իրականացվել են ստուգումներ: Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են տարաբնույթ խախտումներ, ինչի արդյունքում, համաձայն «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի, կազմվել են ակտեր: Տեսչության պետի կողմից կազմված ակտերի հիման վրա նշանակվել են վարչական տույժեր՝ «Նախազգուշացումներ» և սահմանվել են ժամկետներ հայտնաբերված խախտումները շտկելու համար:

Ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողության նպատակով ՀՀ արդարադատության նախարարի և Տեսչության պետի կողմից հարուցվել է 310 վարչական վարույթ:

Հարուցված վարչական վարույթներից մեկը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարի, որի արդյունքում դիմումը մերժվել է անհիմն լինելու պատճառով:

Հարուցված վարչական վարույթներից 4-ը հարուցվել են քաղաքացիների դիմումների հիման վրա, որոնց արդյունքում պահանջները բավարարվել են. մեկ հասարակական կազմակերպության նախագահ նախազգուշացվել է՝ ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ գործունեություն իրականացնելու համար և վերջինիս հանձնարարվել է սահմանված ժամկետում ՀԿ-ի գործունեությունը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրության պահանջներին, երկու դիմումները վերաբերել են վարչական տույժի ժամկետները հետաձգելուն:

Հարուցված վարչական վարույթներից 1-ը հարուցվել է հասարակական կազմակերպության ներկայացուցչի դիմումի հիման վրա՝ կրոնական կազմակերպության գործունեության օրինականության ուսումնասիրության նպատակով, ինչը դեռևս ընթացիկ փուլում է:

Վարչական մարմնի նախաձեռնությամբ՝ Տեսչության պետի կողմից հարուցվել է 384 վարչական վարույթ, ինչի արդյունքում 28 հիմնադրամի տնօրենի նկատմամբ հայտարարվել է նախազգուշացում՝ հիմնադրամների գործունեության մասին հաշվետվությունները թերի հրապարակելու համար, իսկ 304 հիմնադրամի տնօրենի նկատմամբ հայտարարվել է նախազգուշացում՝ հիմնադրամների գործունեության մասին հաշվետվությունները չհրապարակելու համար:

Նախազգուշացման պահանջները չկատարելու համար հարուցվել է 42 վարչական վարույթ, ինչի արդյունքում հարուցված 5 վարույթները կարճվել են, 37 հիմնադրամների տնօրեններ ենթարկվել են վարչական տույժի՝ 50.000 ՀՀ դրամի չափով տուգանքի: Տույժի ենթարկված հիմնադրամի տնօրեններից թվով 16-ը կատարել են որոշման պահանջները, իսկ թվով 9-ը հրապարակել են հաշվետվությունը, սակայն չեն վճարել վարչական տուգանքները, ինչի արդյունքում վարչական ակտերը անբողոքարկելի դառնալուց հետո՝ տուգանքները բռնագանձելու նպատակով դիմում է ներկայացվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությանը: 

Վարչական տուգանքի պահանջները չկատարելու համար հարուցվել է 9 վարչական վարույթ, ինչի արդյունքում թվով 9 հիմնադրամի տնօրեն ենթարկվել է վարչական տույժի 200.000 ՀՀ դրամի չափով:

Կուսակցությունների կողմից ՀՀ օրենսդրության պահանջները կատարելու նպատակով թվով 29 կուսակցության հարցում է կատարվել՝ գործունեությունները օրենքի պահանջներին համապատասխանելու վերաբերյալ և հետագայում՝ ռիսկայնությունից ելնելով 2015թ.-ի տարեկան ծրագրով ստուգման ենթակա կուսակցությունների ցանկում ներառելու հիմնավորվածությունը որոշելու համար:

Տեսչության պետի գրավոր և բանավոր հանձնարարությամբ իրականացվել են չպլանավորված այլ ընթացիկ աշխատանքներ:

Մասնավորապես` հիմնադրամների գործունեության օրինականության վերահսկողության գործառույթը իրականացնելու ընթացքում պարբերաբար ընդունելություն է իրականացվել՝ հիմնադրամների ներկայացուցիչներին և տնօրեններին տալով խորհրդատվություններ հիմնադրամների հաշվետվությունները ճիշտ լրացնելու կարգի հետ կապված:

6.  Բողոքների վերլուծության բաժին ( հինգերրորդ բաժին).

Քննարկվել, վերահասցեագրվել կամ գրավոր պատասխաններ են տրվել թվով 565 քաղաքացիների /այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց/ գրավոր առաջարկություններին և դիմումներին: 

Քաղաքացիների կողմից թեժ գծով ստացվել է թվով 2703  հեռախոսազանգ, որոնց հիման վրա 80 քաղաքացիներ հրավիրվել են ընդունելության, արդյունքում՝ բոլոր հեռախոսազանգերին տրվել են ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր պատասխաններ:

 

7.  ՀՀ ԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԲԱԺՆԻ ԿՈՂՄԻՑ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼ ԱՄՍԻՑ ՀԵՏՈ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ ՀԵՏևՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ՝ 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից վավերացված 2014 և 2015 թվականների  ներքին աուդիտի տարեկան ծրագրերին համապատասխան 2014 թվականի ապրիլ ամսից հետո ներքին աուդիտի բաժնի կողմից իրականացվել են աուդիտորական աշխատանքներ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Լոռու, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բաժանմունքներում, ՚՚Քրեակատարողական վարչությունում՚՚, ՀՀ ՚՚Փորձագիտական կենտրոն՚՚ ՊՈԱԿ-ում, ինչպես նաև ՚՚Երևան-կենտրոն՚՚, ՚՚Հրազդան՚՚, ՚՚Դատապարտյալների հիվանդանոց՚՚ քրեակատարողական հիմնարկներում: 

Նախարարի հրամանով հաստատվել են ՚՚Քրեակատարողական վարչության՚՚, ՀՀ ՚՚Փորձագիտական կենտրոն՚՚ ՊՈԱԿ-ի, ՚՚Երևան-կենտրոն՚՚, ՚՚Հրազդան՚՚ և ՚՚Դատապարտյալների հիվանդանոց՚՚ քրեակատարողական հիմնարկներում իրականացված աուդիտի արդյունքներով կազմված,  բերված առաջարկությունների կատարման և բացահայտված թերությունների շտկման  գործողությունների ծրագրեր:

Ներքին աուդիտի բաժնի կողմից աուդիտի ենթակա միավորների (ստորաբաժանումների և համակարգի ենթակա կազմակերպությունների ու հիմնարկների) կողմից ստացված ռիսկերի գնահատման տեղեկագրերի հիման վրա կազմվել և հաստատվել են ներքին աուդիտի բաժնի 2015 -2017 թվականների ռազմավարական և 2015 թվականի տարեկան ծրագրեր:

Կազմվել և ղեկավարությանն ու լիազոր մարմնին են ներկայացվել ՚՚Ներքին աուդիտի մասին՚՚ ՀՀ օրենքով, ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով նախատեսված հաշվետվություններ, իրականացվել են օրենսդրությամբ և ներքին աուդիտի կանոնակարգով նախատեսված գործառույթներ ու ընթացակարգեր:

 

  1. 8.              ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՈԼՈՐՏ:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից 2014 թվականի ապրիլի 1-ից մինչև 2015թ. մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածում գրանցվել և հաշվառվել է 1 արտադրական կոոպերատիվ, 3627 ՍՊԸ, 72 ՓԲԸ, 2 ԲԲԸ, 26 ՊՈԱԿ, 134 ՀՈԱԿ, 15420 անհատ ձեռնարկատեր, որից 2000-ը վերահաշվառվել է: Նույն ժամանակահատվածում գրանցվել է թվով 313 հասարակական կազմակերպություն, 3 կուսակցություն, 12 իրավաբանական անձանց միություն,  86 հիմնադրամ, 21 արհեստակցական կազմակերպություն: Իրականացվել է իրավաբանական անձանց և նրանց առանձնացված ստորաբաժանումների փոփոխությունների 7691 գրանցում և հաշվառում, անհատ ձեռնարկատերերի փոփոխությունների 4435 հաշվառում, անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարման 9994 և իրավաբանական անձանց լուծարման 1040 գրանցում և հաշվառում: Բոլոր գրանցումներն ու հաշվառումները կատարվել են օրենքով սահմանված ժամկետներում: Իրականացվել է նաև իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից մեկ սուբյեկտի վերաբերյալ պետ. ռեգիստրում պահվող 12165 տեղեկությունների տրամադրում, որից 1980-ը անվճար: Տվյալ ժամանակահատվածում պետական բյուջե է փոխանցվել 204.319.075 դրամ:

Գործակալությունում ստացվել է 10 քաղաքացիական (որպես երրորդ անձ) և 8 վարչական գործերով հայցադիմումներ, որոնց օրենքով սահմանված ժամկետներում տրվել են համապատասխան գրավոր պատասխաններ, քաղաքացիական և վարչական  գործերով կատարվել են գրավոր  միջնորդություններ, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած վճիռներով կատարվել են պետական գրանցումներ: ԴԱՀԿ ծառայության կողմից ուղարկված որոշումներով պետական միասնական գրանցամատյանում համապատասխան նշումներ են կատարվել առևտրային կազմակերպությունների բաժնեմասերի վրա արգելանքներ դրված լինելու վերաբերյալ և արդյունքների մասին հայտնվել է ԴԱՀԿ ծառայությանը: 6 դիմում-բողոքների հիմքով հարուցվել են վարչական վարույթներ, անցկացվել են լսումներ, ընդունվել են համապատասխան վարչական ակտեր: Կատարվել են համապատասխան նշումներ իրավասու մարմինների կողմից ուղղարկված արգելանքների, կալանքների վերաբերյալ:

Հաշվետու ժամանակահատվածում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը իրականացրել է www.azdarar.am կայք էջերի վարումը և հրապարակել է 49063 հայտարարություն:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը իրականացրել է www.e-register.am կայքէջի վարումը, պարբերաբար փոփոխության է ենթարկվել www.e-register.am կայք էջը, տեղադրվել են գործակալության գործառույթներին վերաբերող ՀՀ կառավարության կողմից ընդունած որոշումները և հաստատված նոր կարգերը, ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունած մի շարք օրենքները, ինչպես նաև կատարվել են բազմաթիվ ուղղումներ՝ Իրավաբանական անձնանց պետական միասնական գրանցամատյանում տեղադրված իրավաբանական անձնանց տվյալներում:

 

9.  ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՈԼՈՐՏ

 

ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) կառուցվածքային և տարածքային բաժինները 2014 թվականի մայիս ամսից մինչ այսօր կատարել են հետևյալ աշխատանքները՝  

  1. 1.         Գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման աշխատանքների և ապոստիլի բաժին (այսուհետ՝ Բաժին) ՝ 

1.1       Ուսումնասիրվել  և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տրվել փաստաթղթի վրա ապոստիլ դնելու մասին թվով 14․314 դիմումների: 

  1. Ուսումնասիրվել  և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տրվել թվով 8367 ամուսնության բացակայության վերաբերյալ տեղեկանք ստանալու դիմումներին:
  2. Ուսումնասիրվել  և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տրվել թվով 1.663 ՀՀ քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների միջև սահմանված կարգով ամուսնության դիմումների:
  3. Ուսումնասիրվել է անվան փոխման թվով 2.525 գործեր,
  4. Ուսումնասիրվել է քաղաքացիական կացության ակտերի գրառումերում  փոփոխություններ,  լրացումներ և ուղղումներ  կատարելու վերաբերյալ թվով 2․733 գործեր,
  5. 6.        Ուսումնասիրվել է քաղաքացիական կացության ակտերի գրառումների թվով 443 վերականգնման գործեր: 
  6. Ուսումնասիրվել  և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տրվել ՀՀ արտաքին գործերի նախարարության, ԱՊՀ համապատասխան կառույցների, ՀՀ ոստիկանության, ՀՀ ոստիկանության ինտերպոլի կենտրոնական մարմնի, այլ մարմինների, փաստաբանների, սնանկության գործերով կառավարիչների և այլոց թվով շուրջ 4.900 գրությունների:
  7. Ուսումնասիրվել  և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տրվել քաղաքացիների թվով 235 դիմումների:
  8. ՔԿԱԳ գործակալության կողմից ընտանեկան կարգավիճակի տրման  և ապոստիլի դրման համար ՀՀ պետական բյուջե գանձվել է 79.937.000 դրամ:
  9. ՔԿԱԳ գործակալության կողմից վճարովի ծառայության մատուցման գործարքների ՀՀ արդարադատության նախարարության արտաբյուջետային  հաշվին վճարվել է 126.821.000 ՀՀ դրամ:

 

Գործակալության հանրապետական արխիվ կառուցվածքային բաժնի կողմից կատարվել են հետևյալ աշխատանքները

  • Ստացվել է 14.783 թվով հաղորդում
  • Սահմանված կարգով ընթացք է տրվել թվով 3.141 հարցումների
  • Սահմանված կարգով ընթացք է տրվել թվով 354 քաղաքացիների դիմումների
  • Տրամադրվել է թվով 123 վկայականի կրկնօրինակներ, 242 տեղեկանքներ
  • Ի պատասխան հարցումների տրամադրվել է թվով 156 վկայականներ, թվով 2.985 ՔԿԱԳ ակտերի պատճեններ և տեղեկանքներ:

 

Միջազգային պայմանգրերի շրջանակներում Գործակալության կողմից կատարվել են հետևյալ աշխատանքները

§Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին¦ կոնվենցիայի շրջանակներում, Գործակալության կողմից ուսումնասիրվել և սահմանված կարգով ընթացք է տվել երեխայի միջազգային առևանգման մասին 10 դիմումների:

§Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին¦  կոնվենցիայի շրջանակներում Գործակալության կողմից ուսումնասիրվել և որդեգրման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի քննարկմանն է ներկայացվել 66 գործ:

Ուսումնասիրվել և ՀՀ կառավարությանն է ներկայացվել որդեգրման 36 գործ:

Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից կատարվել են հետևյալ ակտային գրանցումները՝

  1. 1.    Ամուսնության ակտային գրանցում՝ 18517
  2. Ամուսնալուծության ակտային գրանցում՝ 4369
  3. Ծննդյան ակտային գրանցում՝ 43051
  4.  Հայրության որոշման ակտային գրանցում՝ 13543
  5.  Որդեգրման ակտային գրանցում՝ 70
  6. Անվան փոխման ակտային գրանցում՝ 2149
  7. Մահվան ակտային գրանցում՝  27722

ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից ակտային գրանցումների և դրանց հետ կապված գործառույթների համար գանձվել է 223412.000 ՀՀ դրամի պետական տուրք:

 

10. ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ կառավարության  2014 թվականի  ապրիլի 10-ի N 14 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել  Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգը (այսուհետ՝ Հայեցակարգ):

      Հայեցակարգի հիման վրա մշակվել և ՀՀ Կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ ստեղծելու, խորհրդի կազմը, խորհրդի, փորձագիտական հանձնախմբի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության կարգը հաստատելու  մասին»   N 165-Ն որոշմամբ հաստատվել է  հակակոռուպցիոն նոր ինստիտուցիոնալ համակարգը: Որոշման համաձայն  ստեղծել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ՝ համապատասխան կազմով: Խորհուրդը հանդիսանում է հակակոռուպցիոն ռազմավարության իրականացումը համակարգող, ոլորտային ծրագրերի իրականացման նկատմամբ հսկողություն ապահովող մարմին:

     Հայեցակարգի հիման վրա   մշակվել  և ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվել նաև «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018թթ.-ի միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Ռազմավարություն), ինչպես նաև Հայեցակարգով հակակոռուպցիոն առաջնահերթ իրականացման ոլորտներ ճանաչված (կրթություն, առողջապահություն, պետական եկամուտների հավաքագրում, ոստիկանություն՝ քաղաքացիներին ծառայությունների մատուցման մասով) հակակակոռուպցիոն ծրագրերի նախագծերը: Տվյալ նախագծերի վերաբերյալ իրականացվել են  հանրային լայնածավալ քննարկումներ: Ռազմավարության նախագիծը միտված է կոռուպցիայի հաղթահարմանը, այն ծնող և տարածումը խթանող պատճառների ու պայմանների վերացմանը, երկրում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձևավորմանը: 

Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում շարունակվել է համագործակցությունը  միջազ­գային կազմակերպությունների հետ(Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (ՏՀԶԿ), Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբ (ԳՐԵԿՈ), Միավորված ազգերի կազմակերպության թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի  գրասենյակ, Եվրախորհրդի Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հանձնաժողով (ՄՈՆԻՎԱԼ), Եվրոպական միություն): 

       2014 թվականին ընթացավ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Արևելյան Եվրոպայի և  Կենտրոնական Ասիայի  երկրների հակակոռուպցիոն ցանցի  անդամ երկրների Ստամբուլյան գործողությունների ծրագրի մոնիթորինգի երրորդ փուլը, որի արդյունքում մոնիթորինգի թիմի կողմից կազմվել և 2014 թվականի հոկտեմբերի 8-10-ը Փարիզի ՏՀԶԿ–ում տեղի ունեցած հակակոռուպցիոն ցանցի հանդիպման ժամանակ ընդունվել է Հայաստանում հակակոռուպցիոն բարեփումների զեկույց:

2014 թվականի դեկտեմբերի 12-ին Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի 66-րդ լիագումար նիստում ընդունվել է գնահատման 3-րդ փուլի ՀՀ պարտավորությունների կատարման վերաբերյալ 2-րդ կատարողականի զեկույցը, որով արձանագրվել է, որ ՀՀ-ը բավարար մակարդակով կատարել է պարտավորությունների բոլոր 19 կետերի պահանջները՝ Քրեականացում և Կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկություն թեմաներով: ԳՐԵԿՈ-ն ողջունել է ՀՀ-ի  իշխանությունների կողմից պարտավորությունների կատարման զեկույցի ընդունման ժամանակ ձեռնարկված ջանքերը:

Միավորված ազգերի կազմակերպության թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի նախաձեռնությամբ Լիտվայի և Ղրղզստանի Հանրապետությունների կողմից հրապարակվել է ՀՀ-ի կողմից Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ Կոնվենցիա»-ի 3-րդ՝ «Քրեականացումը և իրավապահ գործունեությունը» գլխի 15-42 հոդվածների և 4-րդ՝ «Միջազգային համագործակցություն» գլխի 44-50 հոդվածների կիրառման վերաբերյալ զեկույց՝ 2010-2015թթ․ ուսումնասիրության արդյունքների հիման վրա։

2015 թվականի հունվարի 30-ին Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կողմից հաստատված՝  դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման 2015 թվականի ուսուցման ծրագրերով նախատեսված է խնդրո առարկա ոլորտին վերաբերող ինքնուրույն դասընթաց՝ Հանրային ծառայության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի արդի հարցերը՝ 10 ակադեմիական ժամ ծավալով: Դասընթացը ներառում է Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության ոլորտում կոռուպցիոն երևույթների,  դրա դեմ տարվող պայքարի ընդհանուր  իրավիճակի,  հակակոռուպցիոն պայքարի իրավական (ներպետական և միջազգային, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) և Եվրախորհրդի Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հանձնաժողովի (ՄՈՆԻՎԱԼ) հանձնարարականները),  և ինստիտուցիոնալ շրջանակների (ներպետական և միջազգային, այդ թվում՝ ԳՐԵԿՈ-ի և ՄՈՆԻՎԱԼ-ի գործունեությունը),  համապատասխան այլ շահագրգիռ կողմերի (հասարարակական կազմակերպությունների, ԶԼՄ-երի) մասնակցության և պետության կողմից ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ հարցերը:

Իրականացվել են հանրային իրազեկման այնպիսի միջոցառումներ, որոնք թույլ են տալիս քաղաքացիներին առավել իրազեկ լինել իրենց իրավունքներին:

 

11.  ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ 

Քրեակատարողական ծառայությունում 01.05.2015թ. դրությամբ գործում է 2392 հաստիքային միավոր (01.05.2014 թվականի դրությամբ՝ 2423), որից քրեակատարողական ծառայող` 2234 (01.05.2014 թվականի դրությամբ՝ 2264), քաղաքացիական հատուկ ծառայող` 110 (01.05.2014 թվականի դրությամբ՝ 108), վարձու աշխատող` 48 (01.05.2014 թվականի դրությամբ՝ 51): 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում 30.04.2015 թվականի դրությամբ պահվում է 3934 անձ  (01.05.2014 թվականի դրությամբ պահվել է 3913),  որից`

-               կալանավորված անձ՝ 1220 (01.05.2014 թվականի դրությամբ՝ 1046),

-               դատապարտյալ՝ 2814 (01.05.2014 թվականի դրությամբ՝ 2867):

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության  քրեակատարողական հիմնարկներից հաշվետու ժամանակահատվածում ազատվել է 1503 անձ:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնակներում հաշվետու ժամանակահատվածում՝ 

  • հետագա պատիժը կրելու նպատակով Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել 5 անձ,
  • Հայաստանի Հանրապետությունից տեղափոխվել են 30 դատապարտյալներ և կալանավորված անձինք:

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնակներում կատարված հանցագործությունների դեպքերով հարուցվել են 106 քրեական գործեր:

Հաշվետու ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների անձնական, խցերի, կացարանների, ինչպես նաև նրանց այցելած քաղաքացիների և բերված հանձնուքների խուզարկությունների, զննումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են՝ 

  ա) ոգելից խմիչք                  1841,36լ,                                                                                    

  բ) թմրամիջոցներ                 186,58878 գրամ,

  գ) կտրող-ծակող գործիքներ   4510 միավոր,                              

  դ) դրամ և արժեքավոր իրեր      345200 ՀՀ դրամ,                                         

  ե)  բջջային հեռախոս              2683 հատ:    

Կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջների խախտման արդյունքում կարգապահական տույժերի են ենթարկվել  2809 կալանավորված անձինք և դատապարտյալներ, 156-ը՝ խրախուսվել:   

Ռիսկային հաշվառման են վերցվել 254 դատապարտյալ: 

Հաշվետու ժամանակաշրջանում՝

- ստացիոնար բուժում են ստացել անազատության մեջ գտնվող 1163 անձինք,

- ամբուլատոր ընդունելության են դիմել 78147 անձինք,

- տուբերկուլյոզով հիվանդների թիվը կազմել է 37,

- ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդների թիվը՝ 27:                                                        

 

Հաշվետու ժամանակաշրջանում՝

-               ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կապիտալ վերանորոգվել է ռենտգենային բաժանմունքը,

-               ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կառուցվել է նոր գեներատորային մասնաշենքի տանիք,

-               ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել է հիմնարկի արտաքին ջրամատակարարման ցանցը,

-               ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում մասնակի վերանորոգվել է հիմնարկի արտաքին ջրամատակարարման ցանցը,

-               ՀՀ ԱՆ «Արմավիր» նոր քրեակատարողական հիմնարկում հաշվետու ժամանակաշրջանում կահավորվել են Ա, Բ, Գ, Դ, Ե, Է, Թ, Ժ, Ի, Խ և Ծ մասնաշենքերը, շահագործման է հանձնվել 400 դատապարտյալի համար նխատեսված մասնաշենքերը, համաշինարարական աշխատանքներ են իրականացվել Ձ, Կ, Ղ, Ճ, Մ, Ն մասնաշենքերում և օրվա կարգավորման ջրավազանում՝ իր պոմպակայանով, բարեկարգվել է վարչական տարածքը:

-               Քրեակատարողական վարչությունում, Դատապարտյալների հիվանդանոց, Երևան-կենտրոն, Վարդաշեն,  Սևան, Հրազդան, Արթիկ, Կոշ,  Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկներում կատարվել են ֆիքսված հեռախոսակապի,    ինտերնետ կապի, ներքին հեռախոսակապի, քարտաֆոնային կապի վնասված տեղամասերի վերանորոգում և կարգավորում, բոլոր վնասված հեռախոսային մալուխները վերանորոգվել են, մալուխների որոշ հատվածներ փոխարինվել են նորմալ  մալուխներով,  վնասված  մոդեմները, GSM տեսակի քարտաֆոնային ապարատները, վերանորոգնել են կամ փոխարինվել են նորով, 

-               «Արթիկ» ՔԿՀ-ում վերանորոգվել է «ՆՈՉ-12» համակարգը, կատարվել են վերանորոգման աշխատանքներ դիտաշտարակներում, իրականացվել են հսկիչ հետքային արահետի հողածածկույթի մշակման աշխատանքներ, արգելագոտում տեղադրվել է լրացուցիչ լուսավորություն,

-               «Վանաձոր» ՔԿՀ–ում կոսմետիկ վերանորոգվել է պահատունը, զինանոցը կապիտալ վերանորոգվել է, տեղադրվել է նոր զինապահարան, արգելագոտում տեղադրվել են լրացուցիչ լուսամփոփներ, արգելագոտում կառուցվել են 3 դիտաշտարակներ և տեղադրվել շարժական լուսարձակներ, իրականացվել են հսկիչ հետքային արահետի հողածածկույթի մշակման աշխատանքներ,

-               «Գորիս» ՔԿՀ-ում իրականացվել են արգելագոտու լուսավորության արդյունավետության բարձրացման աշխատանքներ, տեղադրվել են նոր լուսարձակներ, իրականացվել են հսկիչ հետքային արահետի հողածածկույթի մշակման աշխատանքներ,

-               «Աբովյան» ՔԿՀ-ում իրականացվել են արգելագոտու լուսավորության արդյունավետության բարձրացման աշխատանքներ,

-               «Հրազդան» ՔԿՀ-ում իրականացվել է պահատան վերանորոգման աշխատանքներ, փոխվել է տեսագրման համակարգը, հիմնական պատի որոշ հատվածներում սարքավորվել է «ԵԳՕԶԱ» տիպի փշալար,

-               2014 թվականին «Արմավիր» նոր քրեակատարողական հիմնարկում կահավորվել են թվով 11 մասնաշենքեր, շահագործման է հանձնվել 400 դատապարտյալի համար նախատեսված մասնաշենքերը, համաշինարարական աշխատանքներ են իրականացվել թվով 6  մասնաշենքերում և օրվա կարգավորման ջրավազանում՝ իր պոմպակայանով, բարեկարգվել է վարչական տարածքը:

Հաշվետու ժամանակահատվածի ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնում հաշվառվել են 2730 դատապարտյալ, որոնց նկատմամբ դատարանների կողմից նշանակված պատիժների կատարման և վերահսկողությունների իրականացման կապակցությամբ հարուցվել են վարույթներ՝ մասնավորապես, 871 տուգանք, որոնց ընդհանուր գումարը կազմում է 320435387 դրամ, 293 դատապարտյալի նկատամբ նշանակվել է հանրային աշխատանքների ձևով պատիժ, 429 դատապարտյալի նկատմամբ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատիժ, 1151 դատապարտյալի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել:

 

ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

  1. 2014 թվականի հոկտեմբերի 14-ից գործարկվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքէջը:
  2. Գործարկվել է քրեակատարողական ծառայության տեղեկատվական ձայնային   պորտալը:
  3. Քրեակատարողական վարչության 3 ուղեկցող  ավտոմեքենաների վրա տեղադրվել են GPS սարքավորումներ:
  4. 30.09.2014 թվականին Քրեակատարողական ծառայությունում գործարկվել է արագ արձագանքման «Թեժ գիծ» ծառայությունը, որի նպատակն է արագ և օպերատիվ կերպով արձագանքել ոչ իրավաչափ վարչարարության կապակցությամբ հնչեցված ահազանգերին: Արդյունքում՝ ստեղծման պահից մինչև օրս «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է 466 ահազանգ, որոնք բոլորն էլ ուսումնասիրվել են Քրեակատարողական ծառայության պետի անմիջական հսկողությամբ:
  5. Ներկայումս ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում իրականացվում են  սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված աշխատանքներ: 2014 թվականի ապրիլի 9-ից «Երևանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲ ընկերության մասնագետները, սահմանված չափորոշիչներին համապատասխան, սկսել են իրականացնել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների խոհանոցների, բուժմասերի ախտահանման (դեզինֆեկցիոն) աշխատանքները: 13.04.2015թվականի դրությամբ ախտահանման աշխատանքներն արդեն իսկ իրականացվել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում:
  6. Դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու, սոցիալական վերականգնման արդիական և արդյունավետ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով, ինչպես նաև «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ համատեղ 118 դատապարտյալ ներգրավվել են տարաբնույթ աշխատանքներում, ինքնագործ միավորումներում ընդգրկվել 285-ը: Իրացվել է 148 դատապարտյալի կրթական իրավունքը, ինչպես հանրակրթական, մասնագիտական, այնպես էլ բարձրագույն և հետբուհական:

 

12. ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1.  01.05.2014թ. դրությամբ մնացորդ կատարողական վարույթների քանակը կազմել է 27.851 կատարողական վարույթ:

2. 01.05.2014-01.05.2015թթ. ընկած ժամանակահատվածում հարուցվել է թվով 644.764 կատարողական վարույթ:

3. 01.05.2014-01.05.2015թթ. ընկած ժամանակահատվածում կարճվել է թվով 214.789 կատարողական վարույթ, ավարտվել է թվով 247.525 կատարողական վարույթ:

4. 01.05.2014-01.05.2015թթ. ընկած ժամանակահատվածում բռնագանձվել է՝ 36.258.828.338  ՀՀ դրամ գումար, որից՝

     Պետական բյուջեի օգտին՝                  22.560.218.704  դրամ

     Ֆիզիկական  անձանց օգտին ՝          1.657.083.219    դրամ

     Իրավաբանական անձանց օգտին ՝    9.618.158.774  դրամ

     Ոչ գույքային վարույթներով՝               2.423.367.641      դրամ

 

5. 01.05.2014-01.05.2015թթ. ընկած ժամանակահատվածում հայցի ապահովումներով վերականգնվել է՝ 1.401.353.134  ՀՀ դրամ գումար:

6. 01.05.2015թ. դրությամբ մնացել է թվով 210.301 կատարողական վարույթ:

 

13. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏ

 («ՀՀ արդարադատության նախարարության  Իրավախախում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ, Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ,« ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ, «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ,  «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ)

 

14.  ՀՀ արդարադատության նախարարության «Իրավախախում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ:

Կենտրոնը ամբողջությամբ ապահովել է «Իրավախախտում կատարած անչափահասների գեղագիտական դաստիարակություն» պետական ծրագրի  իրականացումը` սահմանված կարգով և ժամկետներում, որը ներառել է անչափահաս դատապարտյալների կրթամշակութային, գեղագիտական դաստիարակությունը և ուսուցումը, կրթամշակութային միջոցառումների  կազմակերպումը, սոցիալական վերաինտեգրման գործընթացին աջակցությունը:

Կենտրոնի կանոնադրական գործունեության համաձայն հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են նշված ծրագրերը և միջոցառումները:

       Մշակութային ծրագրեր

2014 թվականին ծրագիրը համալրվել և ներառել է զարգացման և մշակութային  կիրառական հմտությունների ուսուցման տարբեր դասընթացներ (խեցեգործություն, խեցեգործության ներկման և թրծման տեխնոլոգիա, բրուտագործություն, փայտամշակում և փայտի գեղարվեստական փորագրություն, դիզայն, գծագրություն, կոմպոզիցիա, արտ թերապիա,  ժամանակից դեկորատիվ կիրառական արվեստ, ձեռագործ բացիկների պատրաստում), որոնք իրականացվել են  անհատական և խմբային ուսուցման ձևերով, ինտերակտիվ մեթոդներով:

       Ապրիլի 15-29-ը «Հայաստանում Բրիտանական ֆիլմերի փառատոնի» շրջանակում իրականացրել է բրիտանական ֆիլմի ցուցադրում բոլոր քրեակատարողական հիմնարկներում:

Մայիսի 27-ին անչափահաս դատապարտյալների համար կազմակերպվել է  «Սասունցի Դավիթ» ներկայացման դիտում՝ Պետական երաժշտական կամերային թատրոնում:

        Հունիս ամսին կին և անչափահաս դատապարտյալների համար կազմակերպվել է «Անուշ»  օպերայի դիտում՝ Պետական երաժշտական կամերային թատրոնում:

        Դեկտեմբերի 27-ին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ՝ քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների երեխաների համար ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ կենտրոնը կազմակերպել է ամանորյա ներկայացման դիտում Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, երեխաներին հանձնվել են նվերներ:

        2015թ.-ի ապրիլի 13-ին կազմակերպվեց մշակութային միջոցառում ազատազրկված անձանց երեխաների և «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի սաների մասնակցությամբ: Նպատակն է այս երեխաներին ներգրավվել մշակութային միջոցառմներին և դասընթացներին՝ նպաստելով նրանց սոցիալականացմանը և հասարակական կյանքի ներգրավվմանը:

        Սոցիալ-հոգեբանական և կրթական ծրագրեր

Հունիսի 1-ին Երեխաների պատշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպվել է միջոցառում-ցերեկույթ, «Նկարչություն բաց երկնքի տակ» ծրագիրը, անչափահաս դատապարտյալներին հանձնվել են նվերներ: 

              Սեպտեմբերի 1-ին գիտելիքի օրվա առթիվ և կրթության խթանման նպատակով «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է միջոցառում, որը ներառել է համատեղ մշակված ֆիլմի ցուցադրում, մշակութային ցերեկույթ, ծրագրի ավարտին անչափահաս դատապարտյալներին հանձնվել են նվերներ, գրենական պիտույքներ

      Հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 10-ը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ սոցիալ-մշակութային վերականգնման ծրագիր և ցուցահանդես է իրականացվել` ներառելով «Կոշ», «Աբովյան», «Սևան» ՔԿՀ-ները: Ծրագրի շրջանակներում կենտրոնը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացրել է  «Սահմանային իրականություն» ցուցահանդեսը, որի ընթացքում ցուցադրվել են «Կոշ», «Աբովյան», «Սևան» քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների, ինչպես նաև կենտրոնի արվեստագետի համատեղ ստեղծագործությունները:   

     2014թ.-ի դեկտեմբերի 1-ից մինչև 2015թ.-ի մայիսի 29-ը ժամանակահատվածում Փի-Էյչ Ինթերնեշնլ կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվել է «Աբովյան քրեակատարողական հիմնարկի կանանց շրջանում ծնողական ակումբի ստեղծում» ծրագիրը:

       2015թ.-ի մարտի 9-ին կազմակերպվել է «Մայրությունը և մանկությունը» խորագրով միջոցառում Աբովյան քրեակատարողական հիմնարկում: Միջոցառմանը մասնակցել են Երևանի և մարզերի շուրջ 10 երեխա որոնք այցելել են քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող իրենց մայրերին:

       «Աբովյան քրեակատարողական հիմնարկի կանանց ծնողական ակումբ» ծրագրի շրջանում ստեղծվել է մասնագիտացված գրադարան և հիմնարկին է հանձնվել մասնագիտական ու մանկական գրականություն:

       Ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակահատվածում նշված ծրագրերին մասնակցել են 120 շահառուներ:

 

      Կարողությունների զարգացում

      2014թ. հուլիսի 21-23-ը Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության արդյունքում կազմակերպվել է «Մասնագիտական զրույցներ անչափահասների արդարադատության ոլորտի և պրոբացիոն ծառայության վերաբերյալ» ծրագիր, որի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպում-քննարկումներ գերմանացի փորձագետների հետ: Ծրագիրը ուղղված էր կենտրոնի, ինչպես նաև արդարադատության ոլորտի շահագրգիռ կառույցների մասնագիտական աջակցությանը և կարողությունների զարգացմանը:

       2015թ.-ի մայիսի 7-ին և 8-ին կենտրոնի մասնագետները (հոգեբան և մեթոդիստ) իրականացրեցին կարողություների զարգացման երկօրյա   դասընթաց՝ ոլորտում  աշխատող  15 մասնագետների  (ուսուցիչների, հոգեբանների և սոցիալական աշխատողների)  համար: Դասընթացի նպատակն էր կանխարգելել և նվազեցնել  ընտանեկան բռնության դեպքերը:

      

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ ՊՈԱԿ      

 

Վերապատրաստման դասընթացներ

Ինստիտուտը ՀՀ արդարադատության նախարարի 2014 թվականի հունվարի 31-ի N 24-Ա հրամանով հաստատված` Իրավական ապահովում ծրագրով իրականացրել է քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող 720 ծառայողների վերապատրաստում:

Ինստիտուտը ՀՀ արդարադատության նախարարի 2014 թվականի օգոստոսի 19-ի N 292-Ա հրամանով հաստատված՝ ԴԱՀԿ ծառայության գլխավոր և առաջատար խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողների վերապատրաստում ծրագրով իրականացրել է 60 ծառայողների վերապատրաստում:

Ինստիտուտը Կարգավորման ազդեցության գնահատում ծրագրով իրականացրել է ՀՀ քաղաքացիական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող 113 ծառայողների վերապատրաստում,  իսկ  Կոռուպցիայի դեմ պայքար ծրագրով իրականացրել է ՀՀ քաղաքացիական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող 99 ծառայողների վերապատրաստում: Ընդհանուր առմամբ վերապատրաստում է անցել 303 քաղաքացիական ծառայող: 

Ինստիտուտը ՀՀ արդարադատության նախարարի 2014 թվականի հուլիսի 09-ի N 205-Ա հրամանով հաստատված՝ Նոտարի թեկնածուների նոտարական գործունեության իրականացման հմտությունների ուսուցում ծրագրով իրականացրել է 4 նոտարի թեկնածուների ուսուցում, իսկ Նոտարների, նոտարական գրասենյակների աշխատողների, իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման հմտությունների ուսուցում ծրագրով իրականացրել է ընդհանուր 68 ունկնդիրների ուսուցում:

Ինստիտուտը ՀՀ արդարադատության նախարարի 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության քրեակատարողական ծառայողների 2015 թվականի վերապատրաստման և հատուկ ուսուցման վերաբերյալ» N 111-Ա հրամանին համապատասխան 07.04.2015թ.-15.05.2015թ.  իրականացրել է  66 քրեակատարողական ծառայողի վերապատրասում:

Ինստիտուտը՝ 07.04.2015թ.-15.05.2015թ. իրականացրել է 85 քաղաքացիական ծառայողների վերապատրաստում(«Կարգավորման ազդեցության գնահատում» ծրագիր՝ 33 մասնակից, «Կոռուպցիայի դեմ պայքար» ծրագիր՝ 26 մասնակից, «Իրավաբանական» ծրագիր՝ 26 մասնակից)

 

Հատուկ ուսուցման դասընթացներ

Ինստիտուտը ՀՀ արդարադատության նախարարի 2014 թվականի հունվարի 31-ի N 24-Ա հրամանով հաստատված՝ Քրեակատարողական  ծառայողների հատուկ ուսուցում ծրագրով իրականացրել է քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող  1990  ծառայողների հատուկ ուսուցում:

Ինստիտուտը ՀՀ արդարադատության նախարարի  2014 թվականի օգոստոսի 06-ի N 270-Ա հրամանով հաստատված՝ ԴԱՀԿ գլխավոր և առաջատար խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողների հատուկ ուսուցում ծրագրով իրականացրել է  260 ծառայողների հատուկ ուսուցում:

Ինստիտուտը Արդարադատության ակադեմիա ՊՈԱԿ-ի հետ համատեղ մշակված՝ Դատախազների և դատական կարգադրիչների հատուկ ուսուցում ծրագրով իրականացրել է 258 դատական կարգադրիչների և 83 դատախազների հատուկ ուսուցում:

Ինստիտուտը ՀՀ արդարադատության նախարարի 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության քրեակատարողական ծառայողների 2015 թվականի վերապատրաստման և հատուկ ուսուցման վերաբերյալ» N 111-Ա հրամանին համապատասխան 30.05.2015-16.05.2015թթ  իրականացրել է  328 քրեակատարողական ծառայողի հատուկ ուսուցում:

 

 «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերություն

2014թ. և 2015թ. պաշտոնական տեղեկագրերը հրատարակելու համար հիմք են ընդունվել ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի  83-Ա և 2015 թվականի փետրվարի 5-ի N 74-Ա որոշումները: 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 62 հոդվածի պահանջի և  ըստ կառավարության հաստատված որոշումների հրատարակվել են.

1.«ՀՀ պաշտոնական տեղեկագիր» 2014թ. ապրիլից – դեկտեմբեր 71, 2015թ. հունվարից – ապրիլ 50 համար

2.«ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր»,2014թ. ապրիլից – դեկտեմբեր 44, 2015թ. հունվարից – ապրիլ 15 համար

3.«Երևանի իրավական ակտերի տեղեկագիր», 2014թ. ապրիլից – դեկտեմբեր 7, 2015թ. հունվարից – ապրիլ 3 համար

4. «Քաղաքային և գյուղական համայնքների իրավական ակտերի տեղեկագիր»  պարբերականների և այլ պաշտոնական իրավական ակտերի հրատարակումները:

2014թ. ապրիլից – դեկտեմբեր 3, 2015թ. հունվարից – ապրիլ 1 համար.

  1. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» (ռուսերեն)

2014թ. ապրիլից – դեկտեմբեր 3, 2015թ. հունվարից – ապրիլ 1 համար

 

«Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական  ընկերության կողմից իրականացվում են  նաև Հայաստանի Իրավական Տեղեկատվության Համակարգի «ԱՐԼԻՍ» (ՀԻՏՀ) պահպանում, կառավարում և սպասարկումը:

2014 թվականի ապրիլի 1-ից «ԱՐԼԻՍ» (ՀԻՏՀ)  համակարգ ներմուծվել են 4796 իրավական ակտ, որից 1783-ը անհատական և արձանագրային, ստեղծվել են 1843 նոր ինկորպորացիաներ:

Ներկայումս իրավական ակտերի թիվը համակարգում կազմում է ավելի քան 85100(ութսունհինգ հազար հարյուր):

2014 թվականի դեկտեմբերին  կայքում բացվել է նոր էջ, որտեղ տեղադրվել են ԵՏՄ ակտերը:

Համաձայն իր Կանոնադրության Ընկերությունը իրականացնում է նաև բաժանորդագրություն և ազատ վաճառք:

               2014 թվականին Ընկերության կողմից հրատարակվել են՝

1.  ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք               

2.  Հարկային փաթեթ     

3.  ՀՀ  քրեական դատավարության օրենսգիրք

4.  ՀՀ աշխատանքային օրենսգիրք

5.  ՀՀ քրեական օրենսգիրք

6.  ՀՀ օրենքը «Կուտակային կենսաթոշակների մասին»

7. ՀՀ օրենքը «Հանրային ծառայությունների մասին»

8.  ՀՀ հողային  օրենսգիրք

9.  ՀՀ դատական օրենսգիրք

10.  ՀՀ քաղաքացիական օրենսգիրք

11.  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք

12.  Սահմանադրություն

2015թվականին Ընկերության կողմից հրատարակվել են՝                     

1.  ՀՀ  քրեական դատավարության օրենսգիրք       

2.  Հարկային փաթեթ     

3.  ՀՀ քրեական օրենսգիրք

4.  ՀՀ մաքսային կարգավորման մասին

5.  ՀՀ վարչական դատավարության

6.  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք

7. ՀՀ քաղաքացիական օրենսգիրք

8. ՀՀ աշխատանքային օրենսգիրք  

9.  Վարչական իրավախախտ. վերաբերյալ ՀՀ օրենսգիրք

 

«ՀՀ ԱՆ թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ

2014 թվականին Թարգմանությունների կենտրոնի կանոնադրությունում կատարվել են փոփոխություններ լեզվական զույգի և թարգմանության ներկայացվող փաստաթղթային կազմի մասով: Կենտրոնը տարվա ընթացքում համալրվել է նոր լեզվազույգով և ավելացված ծավալներով (ավելի քան կրկնակի) աշխատելու համար անհրաժեշտ մարդկային ռեսուրսներով, թեև կադրերի համալրման գործընթացը բավականին տևական էր և լի մարտահրավերներով՝ բարձր որակավորում ունեցող և հմուտ մասնագետներ ներգրավելու առումով:

Թարգմանությունների կենտրոնը 2014 թվականի ընթացքում ապահովել է կատարողականը և փաստացի կատարել 20 302 էջ թարգմանություն։ 2015 թվականի մայիսի 14-ի դրությամբ թարգմանության է ներկայացվել ավելի քան 10000 էջ: 

2014 թվականի ընթացքում մեկնարկել են հայ–ռուսերեն և ռուս–հայերեն եզրաբանական բազաների մշակման և շարունակական զարգացման աշխատանքները: Աշխատանքներ են տարվում Արդարադատության նախարարության հետ՝ միասնական եզրաբանական բազայի լրամշակման շուրջ:

Թարգմանությունների կենտրոնի մասին իրազեկության մակարդակը բարձրացնելու և շահագրգիռ մարմիններին իր գործունեության վերաբերյալ առավել հստակ ու մանրամասն տեղեկություններ հաղորդելու նպատակով՝ 2014 թվականի մայիսին Կենտրոնը ԵՄ պատվիրակության, ՀՀ արդարադատության նախարարության և «ԵՄ օրենսդրության և դատական համագործակցության ոլորտում քաղաքականության համապատասխանեցման գործընթաց և Թարգմանությունների կենտրոնի համար դատաիրավական ոլորտին առնչվող եզրաբանական կարողությունների զարգացում» Թվինինգ ծրագրի հետ համատեղ կազմակերպել էր օրենսդրության համապատասխանեցման գործընթացում թարգմանության առանցքային դերակատարմանն ու թարգմանական խնդիրների պատշաճ կարգավորմանը նվիրված համաժողով:  Համաժողովը հյուրընկալեց ավելի քան 120 մասնակից, որոնց թվում էին տարբեր գերատեսչություններից հրավիրված պաշտոնատար անձինք, ԵՄ՝ ոլորտի հետ առնչվող կազմակերպություններից մի շարք պաշտոնյաներ, ինչպես նաև՝ լրագրողներ: Համաժողովը հստակորեն ամրագրեց թարգմանությունների դերի բարձրացման, դրա կատարելագործման շարունակական աճի, ինտեգրացիոն գործընթացներում դրա առանձնահատուկ նշանակության անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ որակյալ թարգմանության բացառիկ դերը հասարակական հարաբերությունների կարգավորման ոլորտում:

Կենտրոնում 2015 թվականին ուսումնական պրակտիկա են անցել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանից 10 ուսանող։ ԲՈՒՀ–երի հետ համագործակցությունը խիստ կարևոր է ոչ միայն թարգմանչական կարողությունների զարգացման, այլ նաև տվյալ ոլորտում նշանակալի ներուժ ունեցող կադրերի վերհանման և, ընդհանուր առմամբ, Թարգմանությունների կենտրոնը որակյալ և հեռանկարային աշխատողներով համալրելու տեսանկյունից։

2014թ. դեկտեմբերին Թարգմանությունների կենտրոնը մասնակցել է ԵՊՀ-ի ու հայաստանյան այլ տասը ԲՈՒՀ-երի նախաձեռնությամբ կազմակերպված առաջին Միջբուհական աշխատանքի տոնավաճառին, որտեղ Կենտրոնին հատկացված տաղավարում Կենտրոնի ներկայացուցիչները տոնավաճառի կազմակերպիչներին և այցելուներին ներկայացրեցին Կենտրոնի առաքելությունն ու կատարվող աշխատանքները, առաջարկվող աշխատատեղերն ու որպես փորձնակ ներգրավվելու հնարավորությունները: 

Թարգմանությունների կենտրոնն ակտիվ համագործակցում է ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան վարչությունների հետ՝ դատական ակտերի թարգմանության, իրավական ակտերի նախագծերում գործածվող եզրերի, իրավական լեզվում հանդիպող լեզվական խնդիրների շուրջ, ինչպես նաև նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման գործընթացում: 

 

 

Դատաիրավական ԾԻԳ պետական հիմնարկի գործունեության վերաբերյալ

ՀՀ արդարադատության նախարարության <Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ> պետական հիմնարկի պահպանում ծրագրի գծով 2014 թվականի բյուջեով նախատեսվել է 23 833,3 հազ. դրամ, ծախսը կազմել է` 20 529,42 հազ. դրամ:

Ընդ որում`

-       աշխատանքի վարձատրության ծախսը կազմել է 19 024,4 հազ.դրամ;

-       տեղակատվական ծառայությունների ծախսը կազմել է 81,0 հազ.դրամ;

-       ներկայացուցչական ծառայությունների ծախսը կազմել է 129,8 հազ.դրամ;

-       մեքենաների ընթացիկ նորոգման ծախսը կազմել է 238,0 հազ.դրամ;

-       գրասենյակային նյութերի ծախսը կազմել է 127,15 հազ.դրամ;

-       տրանսպորտային նյութերի ծախսը կազմել է 929,07 հազ.դրամ:

ՀՀ արդարադատության նախարարության <Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ> պետական հիմնարկի պահպանում ծրագրի գծով 2015 թվականի բյուջեով նախատեսվել է 23 890,8 հազ. դրամ, 2015 թվականի մայիսի 13-ի դրությամբ ծախսը կազմել է` 6 953,14 հազ. դրամ:

Ընդ որում՝

-       աշխատանքի վարձատրության ծախսը կազմել է 6 223,63 հազ.դրամ;

-       ապահովագրական ծախսը կազմել է 40,0 հազ.դրամ;

-       համակարգչային ծառայությունների ծախսը կազմել է 50,0 հազ.դրամ;

-       տեղակատվական ծառայությունների ծախսը կազմել է 18,0 հազ.դրամ;

-       գրասենյակային նյութերի ծախսը կազմել է 225,51 հազ.դրամ;

-       տրանսպորտային նյութերի ծախսը կազմել է 396,0 հազ.դրամ:

 

ՀՀ արդարադատության նախարարության <Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ> պետական հիմնարկը 2014-2015 մայիս ընկած ժամանակահատվածում  պետական գնումների մասով իրականացրել է հետևյալ աշխատանքները՝

-       Մրցույթների կազմակերպում թվով 77, որից  43-շրաջանակային համաձայնագրով գնում կատարվել է ՀՀ արդադատության նախարարության կարիքների համար, 17 շրջանակային համաձայնագրով գնում կատարվել է ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կարիքների համար, 7 շրաջանակային համաձայնագրով գնում կատարվել է ՀՀ ԱՆ Դատաիրավական ԾԻԳ ՊՀ-ի կարիքների համար:

-       Դատաիրավական  ԾԻԳ ՊՀ-ն   ԱՆ ՔԿՎ կարիքների համար  կազմակերպել  է հետևյալ շինարարական աշխատանքների գնման գործընթացը ՝  Արմավիր քրեակատարողական հիմնարկի 3-րդ (վերջին) փուլի  շինարարություն, Սևան ՔԿՀ-ի արտաքին պարսպի կառուցման աշխատանքներ, Արթիկ ՔԿՀ-ի  5-րդ մասնաշենքի վերանորոգման աշխատանքներ:

-       Դատաիրավական ԾԻԳ-ը 2014 թվականի Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող Փաստաբանների դպրոցի վերապատրաստման կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացրել է հետևյալ գնումները՝

-       <Վեբինար, խմբային վեբքաստ և ձայնային քննարկման ծրագրային ապահովման մշակման՝ ներառյալ հեռավար ուսուցման և Apple/Android հավելվածների համապատասխանեցման կազմակերպման և կարգավորման> խորհրդատվական ծառայության ձեռքբերման համար հայտարարվել է մրցույթ, ստացվել են հայտեր 10 խորհրդատուների կողմից: Գնահատող հանձնաժողը գնահատել է ստացված հայտերը և ընտրված <Մասիս տեղեկատվական տեխնոլոգիաներ> լավագույն ընկերությանը առաջարկել է ներկայացնել տեխնիկական և ֆինանսական առաջարկ:

-       <Երկրում նախկինում կատարված և առկա անվճար իրավաբանական օգնության ծառայությունների և անվճար իրավաբանական օգնության ծառայությունների միջազգային լավագույն փորձի վերլուծության> խորհրդատվական ծառայության ձեռքբերման համար հայտարարվել է մրցույթ, ստացվել են հայտեր 4 խորհրդատվական ընկերությունների կողմից: Գնահատող հանձնաժողը գնահատել է ստացված հայտերը և ներկայացրել գնահատման հաշվետվությունը Համաշխարհային Բանկին՝ հաստատելու համար:

-       <Փաստաբանների դպրոցի շարունակական իրավական կրթության միջնաժամկետ ռազմավարության մշակման՝ ներառյալ դասավանդման մեթոդների բարելավման> խորհրդատվական ծառայության ձեռք բերման նպատակով մշակվել են առաջադրանքի պայմանները, որոնք ներկայացվել են Համաշխարհային Բանկին՝ հաստատելու համար:

 

ՀՀ արդարադատության նախարարության <Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ> պետական հիմնարկը Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Փաստաբանների դպրոցի վերապատրաստման կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագրի մասով 2014-2015 մայիս ընկած ժամանակահատվածում իրականացված աշխատանքները ներկայացված են ստորև:

Ծրագրի իրականացումը կասեցվել է Համաշխարհային բանկի կողմից և այն վերսկսվել է 2014 թվականի սեպտեմբեր ամսին:

  • <Վեբինար, խմբային վեբքաստ և ձայնային քննարկման ծրագրային ապահովման մշակման՝ ներառյալ հեռավար ուսուցման և Apple/Android հավելվածների համապատասխանեցման կազմակերպման և կարգավորման> խորհրդատվական ծառայության ձեռքբերման համար մշակվել են առաջադրանքի պահանջները և ներկայացվել Համաշխարհային բանկին (ՀԲ) հաստատելու համար: ՀԲ-ի կողմից հաստատված առաջադրանքի պահանջների համաձայն հայտարարվել է մրցույթ և ստացվել են հայտեր 4 խորհրդատուների կողմից: Գնահատող հանձնաժողը գնահատել է ստացված հայտերը և պարզել, որ ներկայացված ընկերությունների որակավորումը չի համապատասխանում մրցույթի պահանջներին: Որոշում է կայացվել մրցույթը վերահայտարարել: Վերահայտարարված մրցույթի արդյունքում ստացվել են հայտեր 10 խորհրդատուներից: Գնահատող հանձնաժողը գնահատել է ստացված հայտերը և ընտրված <Մասիս տեղեկատվական տեխնոլոգիաներ> լավագույն ընկերությանը առաջարկել ներկայացնել տեխնիկական և ֆինանսական առաջարկ: Առաջարկ ներկայացնելու հրավերը ստանալուց հետո, ընտրված <Մասիս տեղեկատվական տեխնոլոգիաներ> ընկերությունը հրաժարվել է տեխնիկական և ֆինանսական առաջարկ ներկայացնելուց` պատճառաբանելով ընկերության աշխատակիցների խիստ զբաղվածությունը և առաջադրանքի ծավալները: Գնահատման հանձնաժողովը առաջարկել է ՀԲ-ին վերանայել առաջադրանքի պայմանների չափանիշները և վերահայտարարել մրցույթը: ՀԲ-ի հաստատումը ստանալուց հետո սույն մրցույթը վերահայտարարվել է և ստացվել են հայտեր 3 ընկերություններից: Ներկայացված հայտերը գնահատվել են Գնահատող հանձնաժողովի կողմից և գնահատման արդյունքում հաղթող ճանաչված <Էյ Այ Փարթնըշիփ>/The AI Partnership/ ընկերության հետ կնքվել է պայմանագիր №IDF/C/01:  Ծրագրի նախահաշիվն է` 98 700 ԱՄՆ դոլար դրամաշնորհային ծրագրից և 19 800 ԱՄՆ դոլար համաֆինանսավորման ծրագրից: Պայմանագրի գումարն է կազմել 95 053 ԱՄՆ դոլար դրամաշնորհային ծրագրից և 19 010,6 ԱՄՆ դոլար համաֆինանսավորման ծրագրից: Ներկայացվել է կնքված պայմանագրով սահմանված Առաջին փուլի հաշվետվությունը՝ Լավագույն փորձի ուսումնասիրություն և խորհրդատվություն, տեղեկություն ՀՈՒՀ վերաբերյալ, բջջային հավելվածներ IOS-ի ու Android-ի համար, սարքավորումների տեխնիկական պահանջներ: Հաշվետվությունը ընդունվել է և դրա դիմաց կատարվել է 28 515,9 ԱՄՆ դոլարի չափով վճարում:
  • <Երկրում նախկինում կատարված և առկա անվճար իրավաբանական օգնության ծառայությունների և անվճար իրավաբանական օգնության ծառայությունների միջազգային լավագույն փորձի վերլուծության> խորհրդատվական ծառայության ձեռքբերման համար մշակվել են առաջադրանքի պահանջները և ներկայացվել ՀԲ-ի հաստատմանը: ՀԲ-ի կողմից հաստատված առաջադրանքի պահանջների համաձայն հայտարարվել է մրցույթ և ստացվել են հայտեր 4 խորհրդատուներից: Ստացված հայտերի գնահատման արդյունքում հաղթող ճանաչված <Գլոբալ Էս Փի Սի>/Global SPC/ ընկերության հետ կնքվել է պայմանագիր №IDF/C/04: Ծրագրի նախահաշիվն է` 47 500 ԱՄՆ դոլար դրամաշնորհային ծրագրից և 9 500 ԱՄՆ դոլար համաֆինանսավորման ծրագրից: Պայմանագրի գումարն է կազմել 46 030 ԱՄՆ դոլար դրամաշնորհային ծրագրից և 9 206 ԱՄՆ դոլար համաֆինանսավորման ծրագրից: Ներկայացվել են կնքված պայմանագրով սահմանված առաջին և երկրորդ փուլերի հաշվետվությունները՝ 1.Աշխատանքային ծրագիրը և նախնական զեկույցը և 2.Անվճար իրավաբանական ծառայությունների և ֆինանսավորման մարտահրավերների ներկա իրավիճակի, ներառյալ իրավաբանական ներկայացչության օրենսդրության գնահատում:
  • <Փաստաբանների դպրոցի շարունակական իրավաբանական կրթության միջնաժամկետ ռազմավարության մշակման՝ ներառյալ դասավանդման մեթոդների բարելավման> խորհրդատվական ծառայության ձեռք բերման նպատակով մշակվել են առաջադրանքի պահանջները և ներկայացվել ՀԲ-ի հաստատմանը: ՀԲ-ի կողմից հաստատված առաջադրանքի պահանջների համաձայն հայտարարվել է մրցույթ և ներկայացվել են հայտեր 11 խորհրդատուների կողմից: Հայտարարված մրցույթի շրջանակներում ստացված հայտերի գնահատման արդյունքում հաղթող ճանաչված <ՓիԷյԱյ /Public Administration International> (ՄԹ) և Եվրոպական սահմանադրական կենտրոնի (Հունաստան) համատեղ ձեռնարկության (ՀՁ) հետ կնքվել է պայմանագիր №IDF/C/03: Ծրագրի նախահաշիվն է` 28 500 ԱՄՆ դոլար դրամաշնորհային ծրագրից և 5 700 ԱՄՆ դոլար համաֆինանսավորման ծրագրից:
  • <Փաստաբանների դպրոցի վերապատրաստման և անվճար իրավաբանական ծառայությունների կայուն զարգացման միջոցառումների մշակում՝ ներառյալ պետական հիմնարկների և մասնավոր հատվածի վերապատրաստման կարիքների գնահատում, ծախսերի, բիզնես պլանի և գործողությունների ձեռնարկի պատրաստում կայուն ֆինանսավորման նախապատրաստական աշխատանքների համար> խորհրդատվական ծառայության ձեռքբերման նպատակով մշակվել են առաջադրանքի պահանջները և ներկայացվել ՀԲ-ի հաստատմանը: ՀԲ-ի կողմից հաստատված առաջադրանքի պահանջների համաձայն հայտարարվել է մրցույթ և ներկայացվել են հայտեր 4 խորհրդատուների կողմից: Հայտարարված մրցույթի շրջանակներում ստացված հայտերի գնահատման արդյունքում հաղթող ճանաչված <ԲիԷսՍԻ Բիզնեսի Աջակցման Կենտրոն>/BSC Business Support Center/ (Հայաստան) ընկերության հետ կնքվել է պայմանագիր №IDF/C/07: Ծրագրի նախահաշիվն է` 72 000 ԱՄՆ դոլար դրամաշնորհային ծրագրից և 14 400 ԱՄՆ դոլար համաֆինանսավորման ծրագրից:
  • <Իրավունքի իրազեկման բարձրացման, ներառյալ անվճար իրավաբանական օգնության ծրագրի մշակում> խորհրդատվական ծառայություն ձեռք բերման համար մշակվել են  տեխնիկական առաջադրանքի պայմանները, որոնք հաստատվել են Համաշխարհային Բանկի կողմից: Տվյալ խորհրդատվական ծառայությունների ձեռք բերման նպատակով հայտարարվել է մրցույթ: Ծրագրի նախահաշիվն է` 40 000 ԱՄՆ դոլար դրամաշնորհային ծրագրից և 8 000 ԱՄՆ դոլար համաֆինանսավորման ծրագրից:

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՎԱԾ  ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվետու ժամանակահատվածում “Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն” պետական ոչ առևտրային կազմակերպության /այսուհետ` Կենտրոն/ գործունեության արդյունքում ձեռքբերված ցուցանիշները վկայում են, որ Կենտրոնը հիմնականում կատարել է ստանձնած պայմանագրային պարտա-վորությունները: Մասնավորապես, պետության կարիքների համար փորձաքնությունների ծառայության մատուցման 2014 թվականի պայմանագրով նախատեսված ծավալը ավարտել է ժամկետից 10 օր շուտ, իսկ 2015 թվականի հունվար-ապրիլ ամիսների համար պայմանագրով նախատեսված 1283 հատ փորձաքննության փոխարեն կատարվել է 2283-ը, այսինքը՝ պետության կարիքների համար մատուցվել է 1000 հատով ավել փորձաքննություն:

Հաշվետու ժամանակահատվածում դատարանների որոշումների, իրավաբանական և ֆիզիկական անձանց առաջադրանքների հիման վրա մատուցվել է շուրջ 160446,7 հազար դրամ գումարի ծառայություն, որից 122015,4 հազար դրամ գումարի ծառայություն մատուցվել է 2014թ. մայիս-դեկտեմբեր և 38431,3 հազար դրամ գումարի՝ 2015թ. հունվար-ապրիլ ամիսներին: Այստեղ նշենք, որ 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ 2015 թվականին պետական պատվերից դուրս մատուցվող այլ ծառայություններից ստացված եկամուտը նվազել է շուրջ 37 տոկոսով, ինչը մտահոգիչ  է, քանի որ Կենտրոնի համախառն եկամտի գրեթե 50 տոկոսը գոյանում է այլ ծառայությունների մատուցումից: Ստեղծված իրավիճակը շտկելու և լրացուցիչ եկամուտ ապահովելու նպատակով մշակվել է Կենտրոնի կարողությունների ամրապնդման ծրագիր, որն իրականացնելու արդյունքում ակնկալում ենք փորձաքննության նոր տեսակների, ինչպես նաև հետազոտության ժամանակակից մեթոդների ներդրում, ինչը կբարձրացնի փորձաքննությունների կատարման արդյունավետութունն ու կբերի փորձաքննությունների ծառայությությունների շահառուների շրջանակի ընդլայնմանը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն