Դեպի վեր

26/01/2015

Հաշվետվություն ՀՀ Նախագահի 2012թ. հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված ծրագրի 2014 թվականի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ

2012 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ՀՀ Նախագահի 2012թ. հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված միջոցառումների շրջանակներում 2013 թ. մայիսից 2014 թվականի դեկտեմբերի դրությամբ` ծրագրով նախատեսված իրավական ակտերը մշակվել են և մասամբ արդեն ընդունվել են ՀՀ Ազգային Ժողովի կողմից: Մասնավորապես.

1.1. 2013 թվականի հունիսի 20-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի միջոցով կատարելագործվել է դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու համար որակավորման ստուգման կարգը:

1.2.1. 2014 թվականի հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որն սահմանում դատավորների գնահատման օբյեկտիվ չափանիշները:

1.2.6. 2014 թվականի հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որն հստակեցնում է դատավորների առաջխաղացման չափանիշները՝ դրանց հիմքում դնելով նաև գործունեության գնահատման արդյունքները:

1.3.1. 2014 թվականի հունիսի 10-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի միջոցով վերանայվել է  դատավորների ինքնակառավարման մարմինների կառուցվածքը, փոխհարաբերությունները, կազմը և գործառույթները՝ ապահովելով դատավորների ներքին անկախությունը և նպաստելով դատական իշխանության ինքնակառավարման երաշխիքների զարգացմանը:

1.3.2. 2014 թվականի հունիսի 10-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որն ապահովում է դատավորների առավելագույն մասնակցությունը սեփական ինքնակառավարմանը և նախատեսում է նույն դատավորի կողմից, բացի ընդհանուր ժողովից, միաժամանակ ինքնակառավարման մի քանի այլ մարմիններում ընդգրկված լինելու ողջամիտ սահմանափակումներ:

1.4.1. 2014 թվականի հունիսի 10-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի միջոցով տարանջատվում են դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցող և կարգապահական տույժի վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն ունեցող սուբյեկտներին՝ որպես կարգապահական վարույթ հարուցող սուբյեկտներ նախատեսելով արդարադատության նախարարին ու դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին, իսկ վճռաբեկ դատարանի պալատի դատավորի և պալատի նախագահի նկատմամբ՝ վճռաբեկ դատարանի նախագահին, իսկ էթիկայի կանոնների խախտման հիմքով՝ նաև դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին:

1.4.3. 2014 թվականի հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի միջոցով կարգավորվել է Արդարադատության խորհրդի նիստերի դռնբացության հետ կապված հարաբերությունները:

1.4.4. 2014 թվականի հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի միջոցով հստակեցվել են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը` հնարավորինս բացահայտելով նյութական և դատավարական օրենքների ակնհայտ և կոպիտ խախտումների բովանդակությունը:

1.4.5. 2014 թվականի հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որն սահմանել է Արդարադատության խորհրդի որոշումները որպես նոր երևան եկած հանգամանք:

1.7.1. 2013 թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքը,  որն ուղղված է դատական իշխանության և դատախազության կադրերի պատրաստմանը և վերապատրաստմանը:

1.8.1. 2014 թվականի հունիսի 10-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որն սահմանում է դատավորների միջև գործերի բաշխման օբյեկտիվ չափանիշներ:

1.9. 2014 թվականի հունիսի 10-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որն սահմանում է դատական իշխանության կողմից իր գործունեության վերաբերյալ հաշվետվությունների հրապարակման համակարգը:

2.1.1. «ՀՀ նոր քրեական օրենսգրքի հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության  որոշման նախագիծը մշակվել է և դրվել  շրջանառության մեջ:

2.3.1 «Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայության ներդրման վերաբերյալ» hայեցակարգը ներկայացվել է շահագրգիռ մարմինների կարծիքի և ստացված առաջարկությունների և դիտողությունների հիման վրա նախագիծը լրամշակվում է:

3.3. 2013 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որն ապահովում է զուգորդվող վարչական ակտի հասցեատիրոջ կողմից այդ ակտի միջամտող դրույթները վիճարկելու հնարավորությունը:

3.5. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրքը, որն սահմանում է վարչական դատավարությունում դատարանի կողմից ոչ պատշաճ երրորդ անձի կարգավիճակի դադարեցման հնարավորությունը:

3.6. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգրքի ընդհանուր մասը մշակվել և դրվել է շրջանառության: Օրենսգրքի հատուկ մասի մշակման աշխատանքները շարունակվում են:

4.2 – 4.5 ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է և շահագրգիռ մարմիններին է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Շահագրգիռ մարմիններից ստացված կարծիքների հիման վրա լրամշակվել է: Նախագիծը և ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ

5.1. 2014 թվականի հունիսի 10-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որն ուղղված է վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու գործառույթի արդյունավետության բարձրացմանը:

2014 թվականի հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է դատավորների գործունեության գնահատման, կարգապահական պատասխանատվության հետ կապված հարաբերությունները:

5.5.1. 2013 թվականի հունիսի 19-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-77-Ն և «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՕ-78-Ն ՀՀ օրենքները, որոնք ուղղված են սահմանելու արտագնա դատական նիստերի անցկացման բացառիկ դեպքերը և կանոնակարգելու դրանց ընթացակարգը:

8.3. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն 2014 թվականի դեկտեմբերի 29-ին:

«Էլեկտրոնային նոտար» համակարգի ներդրումն և նոտարական գործողությունները «մեկ պատուհանի» սկզբունքով իրականացնելու աշխատանքները շարունակվում են: Իրականացվել է ծրագրային համակցում ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից վարվող էլեկտրոնային գրանցումների և «Էլեկտրոնային նոտար» համակարգի միջև: Միաժամանակ, ավարտին է հասցվել ՀՀ ԿԱ ոստիկանության և էլեկտրոնային նոտարիատի համակարգի համակցումը: Էլեկտրոնային կառավարման ծրագրի փորձարկումներ են իրականացվել բոլոր նոտարական գրասենյակներում:

 8.4. Ազգային Ժողովի կողմից 2014 թվականի հունիսի 21-ին ընդունվել է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որը ուժի մեջ է մտել 2014 թվականի սեպտեմբերի 30-ին: Վերոգրյալ օրենքից ելնելով էլ քաղաքացիական կացության ակտերի գրանցման 54 տարածքային մարմիններում գործարկվել է  քաղաքացիական կացության ակտերի գրանցման  էլեկտրոնային համակարգը: Համակարգի ամբողջական ներդրման աշխատանքները ընթացքի մեջ են:

8.5. «Հանրային ռեգիստրների վարման (գրանցման) միասնական սպասարկման կենտրոնների ներդրման հայեցակարգի մասին» ՀՀ կառավարության  որոշման նախագիծը լրամշակվել է և կրկին դրվել շրջանառության մեջ:

9.2. ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Իրավական համաուսուցման և իրավական դաստիարակության համակարգի վերակառուցման հայեցակարգը» և ուղարկվել է շահագրգիռ մարմինների կարծիքի: 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն