20/01/2015

Տեղեկանք 2014 թվականի գերակա խնդիրների և միջոցառումներ չորրորդ եռամսյակի իրականացման արդյունքների

Տե ղ ե կ ա ն ք

 

2014 թվականի գերակա խնդիրների և միջոցառումներ չորրորդ եռամսյակի իրականացման արդյունքների

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

Պատասխանատու մարմինը

Ծրագրի կետը

Միջոցառումների անվանումները

Միջոցառումների կատարման արդյունքները

Կարծիք

1

2

3

4

 5

 ՀՀ արդարադատության նախարարություն

79.

      «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը:

      «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն 2014 թվականի դեկտեմբերի 29-ի 02/19/10713-14 ելից գրությամբ:

 

 ՀՀ արդարադատության նախարարություն

80.

  «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

     «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն 2014 թվականի դեկտեմբերի 10-ի 01/9838-14 ելից գրությամբ և դրվել շրջանառության վերջինիս կողմից:

 

 ՀՀ արդարադատության նախարարություն

81.

        Վերանայել ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումները, տուգանքների չափերը, ըստ իրավախախտման բնույթի առաջացող իրավական պատասխանատվությունը և այլ հետևանքները և ներկայացնել առաջարկություն ՀՀ կառավարություն:

       ՀՀ կառավարություն առաջարկություն ներկայացնել ավտոկայանատեղիների վերաբերյալ միասնական օրենսդրական կարգավորումներ սահմանելու մասին:

      Ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումները, տուգանքների չափերը, ըստ իրավախախտման բնույթի առաջացող իրավական պատասխանատվությունը և այլ հետևանքները վերանայելու, ինչպես նաև ավտոկայանատեղիների վերաբերյալ միասնական օրենսդրական կարգավորումներ սահմանելու նպատակով ՀՀ վարչապետի 2014 թվականի  օգոստոսի 26-ի «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման առնչությամբ իրականացվող վարույթների կարգավորման միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 803-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի շրջանակներում քննարկվել են համապատասխան առաջարկությունները և ներկայացվել ՀՀ կառավարություն 2014 թվականի դեկտեմբերի 24-ի 01/16/10472-14 ելից գրությամբ:

 

ՀՀ արդարադատության նախարարություն

82.

     «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

 Տվյալ կետը ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության  2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1486-Ն որոշմամբ:

 

ՀՀ արդարադատության նախարարություն

83.

     «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն 2014 թվականի դեկտեմբերի 23-ի 01/19/10371-14 ելից գրությամբ:

 

ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

 

Պատասխանատու մարմինը

Ծրագրի կետը

Գերակա խնդիրները

Գերակա խնդրի կատարմանն ուղղված քայլերը

 

1

2

3

4

 

 ՀՀ արդարադատության նախարարություն

61.Ժամանակակից քրեակատարողական

հիմնարկների կառուցման շարունակում՝

ազատազրկված անձանց պահման պայմանները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և ազատազրկման վայրերում

մարդու իրավունքների պաշտպանության բարձր մակարդակ ապահովելու նպատակով

- փակ տեսակի ուղղիչ հիմնարկի ստեղծում, այդ թվում` «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի` 400 լրակազմով նախատեսված մասնաշենքի գործարկում և ևս 800 լրակազմով նախատեսված մասնաշենքի շինարարության շարունակում.

-դատապարտյալների և կալանքի տակ գտնվող անձանց պահելու վայրերում պայմանների բարելավման անհրաժեշտ միջոցառումների իրականացում` հիմք ընդունելով խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի

կանխարգելման մասին Եվրոպական կոմիտեի (CPT) 2011 թվականի զեկույցը

(շարունակական)

Քրեակատարողական համակարգի ենթակառուցվածքային և կիրառական խնդիրների լուծման նպատակով քրեակատարողական հիմնարկների կենցաղային պայմանների բարելավման, ընթացիկ վերանորոգման և անխափան շահագործման համար 2014 թվականի ընթացքում իրականացվել են հետևյալ աշխատանքները:

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կապիտալ վերանորոգվել է ռենտգենային բաժանմունքը:

ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կառուցվել է նոր գեներատորային մասնաշենքի տանիքը:

ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել է հիմնարկի արտաքին ջրամատակարարման ցանցը:

ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում մասնակի վերանորոգվել է հիմնարկի արտաքին ջրամատակարարման ցանցը:

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կահավորվել են Ա, Բ, Գ, Դ, Ե, Է, Թ, Ժ, Ի, Խ և Ծ մասնաշենքները, շահագործման է հանձնվել 400 դատապարտյալների համար նախատեսված մասնաշենքները, համաշինարարական աշխատանքներ են իրականացվել Ձ, Կ, Ղ, Ճ, Մ, Ն մասնաշենքները և օրվա կարգավորման ջրավազանն իր պոմպակայանով, բարեկարգվել է վարչական տարածքը:

 

62. Քաղաքացիական կացության գրանցման ակտերի էլեկտրոնային համակարգի գործարկում

 - քաղաքացիական կացության գրանցման ակտերի էլեկտրոնային համակարգի գործարկում.

Ազգային ժողովի կողմից 2014 թվականի հունիսի 21-ին ընդունվել է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որը ուժի մեջ է մտել 2014 թվականի սեպտեմբերի 30-ին:

 Էլեկտրոնային կառավարման համակարգը գործում է գործակալությունում և 54 տարածքային մարմիններում: