Դեպի վեր

23/01/2014

Հաշվետվություն՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի 2013 թվականի աշխատանքային գործունեության վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 800-Ն որոշմամբ հաստատված ծրագրային միջոցառումներն իրականացվել են սահմանված ժամկետում։

2013 թվականի ընթացքում Նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացվել հետևյալ նախագծերը.

Բազմաբնակարան բնակարանային ֆոնդի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության բարելավում՝ բնագավառը կարգավորող «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծին հավանություն տալու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

«Հանրային ռեգիստրների վարման (գրանցման) միասնական սպասարկման կենտրոնների ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը

Քաղաքացիական հասարակական կազմակերպությունների վերաբերյալ օրենսդրության բարելավում՝ «Քաղաքացիական հասարակական կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը: 

Հաշվետվությունն ամբողջությամբ՝ այստեղ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն