24/07/2006

ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական տեղեկատվությունը 2006 թվականի հունիսի 1-ի «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» թիվ հօ-112-ն ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետի մասին

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում  է, որ՝

Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2006 թվականի հունիսի 28-ի թիվ 34 (489) համարում հրապարակված՝ 2006 թվականի հունիսի 1-ի «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-112-Ն Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ հուլիսի 8-ից, քանի որ, այն ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող նորմեր է պարունակում։

Իրավական ակտերի
փորձաքննության վարչության պետ`

Կ. Խտրյան