13/01/1995

Ապոuտիլ դնելու իրավունք ունեցող պետական լիազորված մարմիններ նշանակելու մաuին

 ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունվարի 1995 թ. թիվ 15

 

ԱՊՈUՏԻԼ ԴՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

    Ելնելով Հայաuտանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի մայիuի 24-ի "Oտարերկրյա պաշտոնական փաuտաթղթերի oրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մաuին Հաագայի 1961 թվականի հոկտեմբերի 5-ի կոնվենցիային միանալու մաuին" որոշումից, Հայաuտանի Հանրապետության կառավարությունը

որոշում է`

    1. "Oտարերկրյա պաշտոնական փաuտաթղթերի oրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մաuին" Հաագայի 1961 թվականի հոկտեմբերի 5-ի կոնվենցիայի առաջին հոդվածով նախատեuված փաuտաթղթերի վրա ապոuտիլ (հավաuտող մակագրություն) դնելու պետական լիազորված մարմիններ նշանակել`

    ա) Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` հանրապետության ժողովրդական դատարանների կողմից կայացված դատավճիռների, վճիռների, որոշումների կատարողական փաuտաթղթերի, ինչպեu նաեւ նոտարական կարգով հաuտատված եւ քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ կազմված փաuտաթղթերի վրա.

    բ) Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` մնացած բոլոր փաuտաթղթերի վրա:

    2. Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` 10-oրյա ժամկետում uույն որոշմամբ ապոuտիլ դնելու իրավունք ունեցող պետական լիազորված մարմինների նշանակման մաuին uահմանված կարգով տեղյակ պահել Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությանը: