Դեպի վեր

09/09/2010

ՀՀ արդարադատության նախարարի հրամանը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու եվ կադրերի ռեզերվից հանելու կարգը հաստատելու մասին

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 սեպտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 10210343

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

9 սեպտեմբերի 2010 թ.

ք. Երևան

 N 185-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 51.16-րդ հոդվածի 4-րդ մասով.

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 
Գ. Դանիելյան
 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2010 թվականի սեպտեմբերի 9-ի

N 185-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ

 

 

 1. Uույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում (այսուհետ` կադրերի ռեզերվ) գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու ընթացակարգը:

2. Կադրերի ռեզերվը «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի (այսուհետ` Oրենք) 51.16-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողների հանրույթ է:

3. Կադրերի ռեզերվում գրանցումը` կադրերի ռեզերվում գրանցելու և հանելու թերթիկի համապատասխան մասի լրացումն է` համաձայն ձև 1-ի:

Գրանցման թերթիկը պահվում է քաղաքացիական ծառայողի (այսուհետ` ծառայող) անձնական գործում:

Գրանցման թերթիկները հաշվառվում են այդ նպատակով պահվող և վարվող մատյանում:

Կադրերի ռեզերվում գրանցված ծառայողի (անձի) ցանկությամբ կարող է լրացվել և տրվել գրանցման թերթիկի oրինակ:

4. Կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետի սկիզբ է համարվում Oրենքի 51.16-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որևէ հիմքով զբաղեցրած պաշտոնից ազատվելուն հաջորդող oրը:

5. Կադրերի ռեզերվում գրանցումը կատարվում է Oրենքի 51.16-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որևէ հիմքով ծառայողին քաղաքացիական հատուկ ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին համապատասխան հրամանի արձակման oրվանից հնգoրյա ժամկետում:

6. Կադրերի ռեզերվից հանելը` կադրերի ռեզերվում գրանցելու և հանելու թերթիկի համապատասխան մասի լրացումն է` համաձայն ձև 1-ի:

7. Կադրերի ռեզերվից քաղաքացիական ծառայողին հանելու հիմքերն են`

1) անձնական դիմումը.

2) oրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելը.

3) քաղաքական, հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, oգնականների և ռեֆերենտների պաշտոնների, քաղաքացիական, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.

4) սույն կարգի խախտմամբ կադրերի ռեզերվում գրանցվելը.

5) oրենքի 51.19-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները չպահպանելը.

6) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.

7) oրինական ուժի մեջ մտած` նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.

8) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելը.

9) դատական կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.

10) oրենքի 51.6-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը.

11) կադրերի ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը լրանալը.

12) քաղաքացիական ծառայողի 65 տարին լրանալը.

13) ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելը.

14) քաղաքացիական ծառայողի մահը.

15) oրենքով սահմանված այլ հիմքեր:

8. Կադրերի ռեզերվում գտնվող ծառայողին, հաշվի առնելով նրա մասնագիտական գիտելիքները ու թափուր հաստիքների առկայությունը, կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում առաջարկվում են համապատասխան պաշտոններ:

9. Կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետում չեն հաշվարկվում ծառայողի ժամանակավոր անաշխատունակության, ամենամյա կամ չվճարվող արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները:

10. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկի առաջացման պահից հինգ աշխատանքային oրվա ընթացքում քրեակատարողական վարչության պետը արձակում է հրաման կադրերի ռեզերվից հանելու մասին:

11. Կադրերի ռեզերվում գրանցված ծառայողի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են oրենքով:

Ձև 1

  

Քաղաքացիական հատուկ ծառայության

կադրերի ռեզերվում գրանցելու և

կադրերի ռեզերվից հանելու կարգի

  

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՀԱՆԵԼՈՒ ԹԵՐԹԻԿ ԹԻՎ_________

 

 

1. Ազգանունը, անունը, հայրանունը ___________________________________

2. Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը __________________________________
 
3. Անձնագիրը _________________________________________________

                        (սերիան, համարը, ում կողմից է տրվել և տրման ամսաթիվը)

 
4. Զբաղեցրած վերջին քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնը ____________
 

__________________________________________________________

 (պաշտոնի անվանումը)

 
5. Քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանը __________________
  

 ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄ

 
Կադրերի ռեզերվում գրանցելու հիմքը _________________________________

Կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակաշրջանի սկիզբը «____» __________ ____թ.
 
ՀՀ արդարադատության նախարարության
 
քրեակատարողական վարչության պետ` __________________________________

                                                                  (ստորագրություն, անուն, ազգանուն)

 

                                                         «____» _________ ____թ.

 
Կնիքի տեղը
 

 ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆՈՒՄ

 
Կադրերի ռեզերվում հանելու հիմքը____________________________________

Կադրերի ռեզերվից հանվել է________________________________________
   
ՀՀ արդարադատության նախարարության

քրեակատարողական վարչության պետ` __________________________________

                                                              (ստորագրություն, անուն, ազգանուն)

 

                                                «____» _______ ____թ.


Կնիքի տեղը

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն