13/05/2010

ՀՀ կառավարության որոշումը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողի եվ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական ծառայողի զինվորական հաշվառման կարգը սահմանելու մասին


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մայիսի 2010 թվականի N 567-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական ծառայողի զինվորական հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մայիսի 20
Երևան

 
 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

մայիսի 13-ի N 567-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով uահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում (այսուհետ` քրեակատարողական ծառայություն) քաղաքացիական ծառայողին քրեակատարողական ծառայությունում զինվորական հաշվառման վերցնելու կարգը:

2. Քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները զինվորական հաշվառման են վերցվում քրեակատարողական ծառայությունում:

3. Քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակված անձին քրեակատարողական ծառայությունում զինվորական հաշվառման վերցնելու համար հիմք է պաշտոնի նշանակելու մասին հրամանը:

4. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող անձնակազմի կառավարման բաժինը (այսուհետ` բաժին) քաղաքացուն քրեակատարողական ծառայության պաշտոնի նշանակելու մասին հրամանի արձակման օրվանից 10-օրյա ժամկետում նրա զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ է ներկայացնում նրա զինվորական հաշվառումը քրեակատարողական ծառայությունում իրականացնելու մասին գրություն և կից ներկայացվում են`

1) քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակվելու մասին հրամանի քաղվածքը.

2) անվանական ցուցակ` համաձայն N 1 ձևի.

3) զինվորական գրքույկ:

5. Զինվորական կոմիսարիատն անվանական ցուցակների հիմնավորվածությունը ճշտելուց հետո զինվորական հաշվառման փաստաթղթերում կատարում է համապատասխան նշումներ զինվորական հաշվառումը քրեակատարողական ծառայությունում իրականացնելու մասին: Հաշվառման քարտը պահպանվում է զինվորական կոմիսարիատում` հատուկ հաշվառման վերցված զինապարտների քարտադարանում, զինվորական գրքույկը, իսկ պահեստազորի սպաների համար` զինվորական կրճատված անձնական գործը փոխանցվում են բաժին, որտեղ այն պահվում է քրեակատարողական ծառայությունում ծառայության ամբողջ ընթացքում:

6. Քրեակատարողական ծառայության պաշտոնից «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51.27-րդ հոդվածի (բացառությամբ 1-ին մասի 7-րդ և 20-րդ կետերի) հիմքերով ազատված անձի զինվորական գրքույկը, զինվորական կրճատված անձնական գործը (առկայության դեպքում) զինված ուժերում զինվորական հաշվառման վերցնելու համար ազատման մասին հրամանի արձակման օրվանից հետո 10-օրյա ժամկետում բաժնի կողմից համապատասխան տեղեկանքի հետ միասին` համաձայն N 2 ձևի, ուղարկվում է քրեակատարողական ծառայողի բնակության վայրի զինվորական կոմիսարիատ: Ծառայության ընթացքում ծառայողի բնակության վայրը փոխվելու դեպքում` նշված նյութերն ուղարկվում են նոր բնակության վայրի զինվորական կոմիսարիատ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

 

Ա Ն Վ Ա Ն Ա Կ Ա Ն  Ց ՈՒ Ց Ա Կ

 

__________________________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ

NN
ը/կ

Ազգանունը, անունը,
հայրանունը

Ծննդյան տարե-թիվը

Պահեստա-զորի զին-վորական կոչումը

Զինվորահրամա-նատարական մասնագիտու-թյունը, թիվը

Ում հրամանով և ինչ պաշտոնի է նշանակվել, հրամանի համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը

Երբ, ում և ինչ ելքի համարով են ուղարկվել հաշվառման փաստա-թղթերը

             
             
             
             
             
             

Քրեակատարողական ծառայության

կենտրոնական մարմնի անձնակազմի

կառավարման բաժնի ղեկավար _________________________________

(կոչումը)

 

  _____________________

 __________________________

 (ստորագրությունը)

  (անունը, ազգանունը)

 

Ձև N 2

_____________

 (ելքի համարը)

_______________________

 (ուր է ուղարկվում)

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԶԻՆԱՊԱՐՏԻ ՄԱՍԻՆ

 

Տրվում է այն մասին, որ ___________________________________________

  (անունը, հայրանունը, ազգանունը)

 

ազատման պահին ունեցել է __________________________ կոչում (դասային աստիճան), որը շնորհվել է 20 թ. _______ ___ -ի N _______ հրամանով:

Ծնված` 19 թվականին, հաշվառման մեջ է գտնվել ՀՀ քրեակատարողական ծառայությունում _____ թ. ______ _______ -ից (N ________ հրաման) մինչև 20 թ. _______ ________ -ը:

 

Ազատվել է ____________________20 թ. ___________ _____ -ի N ______ հրամանով:

 

Բնակության վայրը___________________________________________________

 

Առդիր _____________________________________________________________

(զինվորական գրքույկ, զինվորական կրճատված անձնական գործ, զորակոչային կցագրման վկայական) (անհրաժեշտ է նշել)

 

Քրեակատարողական ծառայության

կենտրոնական մարմնի անձնակազմի

կառավարման բաժնի ղեկավար _____________________________________

 (կոչումը)

 

  _____________________

 __________________________

 (ստորագրությունը)

  (անունը, ազգանունը)

 

_____ __________ 20  թ.

 Կ.Տ.