17/03/2020

Էդգար Սուրենի Ալեքսանյանին Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի էլեկտրոնային մոնիթորինգի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետի (ծածկագիր՝ 12-3-22.2-Ղ4-1) պաշտոնում նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի մարտի 16-ի N 245-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 245 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 «16» ՄԱՐՏԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ԷԴԳԱՐ ՍՈՒՐԵՆԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ

 (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.2-Ղ4-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի էլեկտրոնային մոնիթորինգի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետի (ծածկագիր՝ 12-3-22.2-Ղ4-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2020 թվականի մարտի 13-ի եզրակացությունը և Է. Ալեքսանյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Էդգար Սուրենի Ալեքսանյանին 2020 թվականի մարտի 17-ից, 12 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի էլեկտրոնային մոնիթորինգի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետի (ծածկագիր՝ 12-3-22.2-Ղ4-1) պաշտոնում։

2.  Փորձաշրջանի ընթացքում Է. Ալեքսանյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի պետ (ծածկագիր՝             12-3-22.5-Ղ5-1) Գևորգ Խաչատրյանին:

3.  Աշխատավարձը սահմանել՝ 256 623 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

4.  Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Գլխավոր քարտուղար