Դեպի վեր

09/03/2020 Տառատեսակի
չափսը
A A A

Անուշ Ռուբենի Ղազարյանին Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի կազմակերպամեթոդական բաժնի պետի (ծածկագիր՝ 12-3-22.1-Ղ4-1) պաշտոնում նշանակվելու մասին ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի մարտի 9-ի N 190-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 190 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

 «09» ՄԱՐՏԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ԱՆՈՒՇ ՌՈՒԲԵՆԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.1-Ղ4-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի           16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի կազմակերպամեթոդական բաժնի պետի (ծածկագիր՝                   12-3-22.1-Ղ4-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2020 թվականի մարտի 5-ի եզրակացությունը և Ա. Ղազարյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Անուշ Ռուբենի Ղազարյանին 2020 թվականի մարտի 10-ից նշանակել Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի կազմակերպամեթոդական բաժնի պետի (ծածկագիր՝ 12-3-22.1-Ղ4-1) պաշտոնում։

2.  Աշխատավարձը սահմանել՝ 353188 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

3.  Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Գլխավոր քարտուղար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն