Դեպի վեր

01/02/2020 Տառատեսակի
չափսը
A A A

Հաշվետվություն՝ ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման 2019 թվականին կատարման ենթակա միջոցառումների իրագործման ընթացքի վերաբերյալ

 

N

Միջոցառումը

2019 թվականին ակնկալվող արդյունք

Կատարված աշխատանքներ

Պատասխանատու մարմինը

2019թ. վերստուգիչ ցուցանիշը 

(առկայության դեպքում)

 

1.

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորում և բնականոն գործունեության ապահովում

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներն ընտրվել են, հանձնաժողովը կազմավորվել է: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմը ձևավորվել է և ապահովում է հանձնաժողովի աշխատանքների բնականոն գործունեությունը:

Հանձնաժողովին տրամադրվել է առանձին տարածք, բյուջետային
ինքնուրույն ֆինանսավորում, պատասխանատվություն կիրառելու համար անհրաժեշտ գործիքակազմ:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կազմավորվել է 2019 թվականի նոյեմբերի 20-ին: Հանձնաժողովի բնականոն գործունեության ապահովման նպատակով Երևան քաղաքի Կորյունի 15-17-19 հասցեում գտնվող 3-րդ մասնաշենքում տրամադրվել է 1112.1 մ2 տարածք: Ներկայումս բանակցություններ են տարվում շահագրգիռ մարմինների հետ տարածքը շահագործման համար պիտանի տեսքի բերելու և Հանձնաժողովի տեղափոխումը տվյալ տարածք կազմակերպելու նպատակով:

Հանձնաժողովն ունի բյուջետային ֆինանսավորում, պատասխանատվություն կիրառելու համար անհրաժեշտ գործիքակազմ: Ինչ վերաբերում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմի  ձևավորվմանը՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմը գործում է մինչև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների ձևավորումը: Ուստի, կառուցվածքի հաստատումից հետո միայն հնարավոր կլինի կազմավորել նոր աշխատակազմ:

Հարկ է նաև նշել, որ ներկայումս առկա է ԲՊԱԷՀ-ի աշխատակազմը, որն ապահովում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքների բնականոն գործունեությունը:

ՀՀ արդարադատության նախարարություն

Վարչապետի աշխատակազմ

ՀՀ ազգային ժողով (համաձայնությամբ)

 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

(համաձայնությամբ)

 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձևավորվել է:  

 

 

 

ü[1]

2.

Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, քննության գործառույթներով օժտված և անկախության բավարար երաշխիքներ ունեցող հակակոռուպցիոն իրավապահ մարմնի` Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորում և բնականոն գործունեության ապահովում

 

Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման նպատակով մշակվել է առաջարկությունների փաթեթ և ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ:

Առաջարկությունների փաթեթը ներկայացվել է վարչապետի աշխատակազմ:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմավարության վերջնական տեքստային տարբերակում արդեն իսկ նախանշվել և Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում, ինչպես նաև շահագրգիռ կողմերի մասնակցությամբ այլ հանդիպումների  ընթացքում բազմիցս քննարկվել էին Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման նպատակով մշակված առաջարկությունները՝ ՀՀ արդարադատության նախարարությունը, գործընթացի հրատապության անհրաժեշտությունից ելնելով մշակել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը: Նախագծերը ներկայացել են հանրային քննարկման և հասանելի են հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/2256: Նախագծերն ուղարկվել են պետական մարմիններին կարծիքի:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

 

ՀՀ քննչական կոմիտե

(համաձայնությամբ)

 

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

(համաձայնությամբ)

 

ՀՀ ոստիկանություն

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

 

 

ü

3.

Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների ստեղծում

Ուսումնասիրվել  է հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների վերաբերյալ միջազգային փորձը: Մշակվել  և ՀՀ Վարչապետի աշխատակազմ է ներկայացվել  առաջարկությունների փաթեթ:

Ուսումնասիրվել  է հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների վերաբերյալ  առկա միջազգային փորձը, որի հիման վրա ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել առաջարկությունների փաթեթ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հակակոռուպցիոն դատարանների ստեղծման վերաբերյալ առանձնահատկությունները ներառված են նաև ՀՀ կառավարության  2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» N 1441-Լ որոշմամբ, ինչպես նաև այն հանգամանքը, որ բազմաթիվ հանդիպումների ընթացքում քննարկվել են մասնագիտացված դատարանների ստեղծման վերաբերյալ առաջարկությունները, հարցի հրատապությունից ելնելով՝ ներկայումս արդեն մշակման փուլում է գտնվում մասնագիտացված դատարաններիի ստեղծմանն ուղղված օրենսդրական նախագծերի փաթեթը: 

ՀՀ արդարադատության նախարարություն

 

ՀՀ ազգային ժողով (համաձայնությամբ)

 

Բարձրագույն դատական խորհուրդ

(համաձայնությամբ)

 

Արդարադատության ակադեմիա

 

ü

4.

ՀՀ Գլխավոր դատախազությունում կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող վարչության ստեղծում

Մշակվել է ՀՀ Գլխավոր դատախազությունում կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող վարչության ստեղծմանն ուղղված առաջարկությունների փաթեթ: 

 

Մշակվել և ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել համապատասխան առաջարկությունների փաթեթը: Արդարադատության նախարարությունը ՀՀ Գլխավոր դատախազության հետ համատեղ քննարկել է Գլխավոր դատախազությունում կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող վարչության ստեղծմանն ուղղված առաջարկությունները: Առաջարկությունների փաթեթը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ: Արդյունքում,  ՀՀ Գլխավոր դատախազությունում ստեղծվել է կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ վերահսկողության իրականացման իրավասու ստորաբաժանում՝ Կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչություն: Վարչությունը տվյալ պահին համալրված է 8 հաստիքային աշխատակցով: Միաժամանակ, հարկ է նշել, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո նախատեսվում է, որ տվյալ վարչության դատախազներն անցնելու են բարեվարքության ստուգում, որից հետո միայն կշարունակեն պաշտոնավարել:

 

ՀՀ Գլխավոր դատախազություն

(համաձայնությամբ)

ՀՀ արդարադատության նախարարություն

Արդարադատության ակադեմիա

 

ü

6.

Դոնորների համակարգման մեխանիզմի բնականոն աշխատանքի ապահովում

Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը, հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման  միջոցառումների իրականացման գործընթացին աջակցություն ցուցաբերելու նպատակով, իրականացրել է դոնորների համակարգման հանդիպում: Հանդիպման  արդյունքները հրապարակվում են:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր ընդունված դատական և իրավական, ինչպես նաև հակակոռուպցիոն  ոլորտների բարեփոխումների ռազմավարությունների ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն էր առաջացել միասնական հանդիպման կազմակերպման՝ 2019 թվականին հոկտեմբերի 8-ին կայացած դոնորների համակարգման բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցել է ՀՀ արդարադատության նախարարը:

Քննարկումների և պայմանավորվածությունների արդյունքում ձեռք են բերվել մի շարք   պայմանավորվածություններ, մասնավորապես՝

  • Եվրոպական միության հետ մեկնարկում է առաջիկա բյուջետային աջակցության ծրագրի շրջանակի հստակեցումն ու համապատասխան ուղղությունների կանխորոշումը:
  • ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ քննարկման ընթացքում են կարճաժամկետ ու երկարաժամկետ գործողությունների տրամաբանությունը, որոնք ներառելու են և´ դատաիրավական, և´ հակակոռուպցիոն ոլորտները:
  • ԱՄՆ ՄԶԳ հետ արդեն վերջնականացվում է կարճաժամկետ աջակցության շրջանակը, քննարկվում են միջնաժամկետ ներգրավման հնարավոր ուղղությունները և այլն:

ՀՀ Վարչապետի աշխատակազմ

Իրականացվել է տարեկան առնվազն 1 դոնորների համակարգման  նիստ, առկա են նիստերի արձանագրությունները, մամլո հաղորդագորթյունները տարածված են:

 

!

9.

Պետական պաշտոններում նշանակման ենթակա  անձանց, դատավորների և դատավորների թեկնածուներ, դատախազների և դատախազների թեկնածուների, քննիչների բարեվարքության կանոնների պահպանման նկատմամբ հսկողության իրականացման կառուցակարգերի ձևավորում

Բարեվարքության կանոնների պահպանման վերաբերյալ միջազգային փորձն ուսումնասիրվել է, ներկայացվել են համապատասխան առաջարկություններ:

«Կոռուպցիայի  կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը  մշակվել և ներկայացվել է ՀՀ ՀՀ Ազգային ժողով:

 

Բարեվարքության կանոնների պահպանման միջազգային փորձն ուսումնասիրվել  է, որի հիման վրա ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել առաջարկությունների փաթեթ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում, և թե՛ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ այլ հանդիպումների  ընթացքում բազմիցս քննարկվել էին բարեվարքության համակարգերի նախատեսման առանձնահատկությունները՝ կառավարությունը ձեռնամուխ է եղել օրենսդրության մշակմանը:

Մշակվել և Ազգային ժողովի կողմից սույն թվականի սեպտեմբերի 13-ին ընդունվել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով Հանձնաժողովին վերապահվել է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում ու կարգով դատավորների և դատավորների թեկնածուների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման:

Միաժամանակ, ներկայումս մշակման փուլում են գտնվում օրենքից բխող կառուցակարգերը սահմանող իրավական ակտերը:

 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

(համաձայնությամբ)

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

(համաձայնությամբ)

ՀՀ Քննչական կոմիտե

(համաձայնությամբ)

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

 

 

ü

10.

«Հանրային ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքների կատարման արդյունավետության գնահատում

2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Հանրային ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքներից բխող բոլոր ենթաօրենսդրական ակտերն ընդունվել են:

Ընդունվել են  «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերը:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի մեծամասնությունն ընդունվել է: Կախված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման ժամկետից և վերջիններիս կողմից մի շարք նախագծեր Կառավարության հաստատմանը ներկայացնելու օրենսդրական պահանջից՝ որոշ նախագծեր ներկայումս գտնվում են միջգերատեսչական քննարկման փուլում և մոտակա ժամանակահատվածում կներկայացվեն հանրային քննարկման:

ՀՀ Վարչապետի աշխատակազմի Քաղաքացիական ծառայության գրասենյակ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

(համաձայնությամբ)

 

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

«Հանրային ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքներից բխող ենթաօրենսդրական ակտերի 100%-ն ընդունված է:

 

![2]

 

 

 

12.

Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց  վարձատրության համակարգի բարեփոխում

Ուսումնասիրվել են պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց  վարձատրության համակարգի բարելավման հիմնական ուղղությունները

 

Վարձատրության համակարգի բարելավման հիմնական ուղղություններն ուսումնասիրվել են: Ուսումնասիրությունների արդյունքում մշակված առաջարկությունները ներառվել են Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության նախագծում: Նախագիծը դեռևս գտնվում է քննարկման փուլում:

ՀՀ Վարչապետի աշխատակազմի քաղաքա-ցիական ծառայության գրասենյակ

Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններզբաղեցնող անձանց վարձատրության համակարգի բարելավման ուղղությունների ու ծախսերի հաշվարկի վերաբերյալ վերլուծության հիման վրա մշակված միջոցառումները հաստատվել են Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության շրջանակներում 2019 թ.

!

14.

Պատգամավորի, քննիչի վարքագծի կանոնների սահմանում

Միջազգային փորձն ուսումնասիրվել

է:

Ուսումնասիրությունների արդյունքում մշակվել և ներկայացվել է առաջարկությունների փաթեթ

Ներկայումս բանակցություններ են տարվում միջազգային գործընկերների հետ պատգամավորի վարքագծի կանոնների սահմանման ուղղությամբ:

Միաժամանակ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի ՀՀ կոմիտեի ծառայողի վարքագծի կանոնները հաստատելու մասին հրամանի նախագիծը գտնվում է մշակման փուլում:

 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (համաձայնությամբ)

 

ՀՀ ազգային ժողով

(համաձայնությամբ)

 

Քննչական մարմիններ

(համաձայնությամբ)

 

 

!

17.

Գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգի կատարելագործում:

Ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրում

Կատարվել է միջազգային փորձի ուսումնասիրություն:

Ուսումնասիրությունների արդյունքում մշակվել  և ներկայացվել է առաջարկությունների փաթեթ:

 Ուսումնասիրության հիման վրա «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է և  ներկայացվել Վարչապետի աշխատակազմ:

Կատարվել է միջազգային փորձի ուսումնասիրություն, որի հիման վրա մշակված առաջարկությունների փաթեթը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարագրման համակարգի բարեփոխմանն ուղղված առաջարկությունները քննարկվել են բանավոր կարգով և Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման խորհրդի նիստերում, և այլ հանրային քննարկումների և պետական մարմինների հետ հանդիպումների ընթացքում՝ արդարադատության նախարարությունը ձեռնամուխ է եղել համապատասխան իրավական ակտերի մշակմանը:

   2019 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթում ներառվել է նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն ուղղված է նաև գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգի կատարելագործմանը:

Մասնավորապես, նախագծով առաջարկվում է ընդլայնել «ընտանիքի անդամ» հասկացությունը, ներդնել իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու  ինստիտուտը: Հայտարարագրման համակարգի արդյունավետության բարձրացման տեսանկյունից նախագծով առաջարկվում է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրամադրել բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին  հասանելիություն: Նախագիծը ներառված է  Ազգային ժողովի հեթական նստաշրջանի օրակարգում:

Զուգահեռաբար մշակվել, շրջանառության մեջ է դրվել, ինչպես նաև ներկայացվել  հանրային քննարկման «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի մեկ այլ նախագիծ, որով առաջարկվում է ամբողջությամբ վերափոխել հայտարարագրման համակարգը, ընդլայնել հայտարարագրման բովանդակությունը և հայտարարատուների շրջանակը, ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտը: Նախագծով Կառավարության ծրագրի համատեքստում սահմանվում է այնպիսի նոր համակարգ ներդնելու հնարավորության դիտարկումը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնի հավակնող և նման պաշտոն զբաղեցնող անձինք նոտարական կարգով կլիազորեն համապատասխան լիազոր մարմնին՝ աշխարհի ցանկացած բանկում և ֆինանսական կազմակերպությունում, ցանկացած երկրի տարածքում իրենց անունից փնտրել և ստանալ տեղեկություններ իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի և մնացորդի, ինչպես նաև իրենց անունով շարժական, անշարժ գույքի և արժեթղթերի առկայության մասին:

ՀՀ արդարադատության նախարարություն

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով

(համաձայնությամբ)

(Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) (համաձայնությամբ)

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

 

Միջազգային փորձի ուսումնասիրությունը համապատասխան առաջարկություններով ներկայացվել ու քննարկվել է Հակակոռուպցիոն խորհրդում (2019թ.)

 

ü

19.

Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ինստիտուտի կատարելագործում, նվերների ռեեստրի ստեղծում

Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ինստիտուտը վերլուծվել է, վեր են հանվել առկա խնդիրները, մշակվել  դրանց կարգավորմանն ուղղված առաջարկությունների փաթեթ:

Մշակվել և վարչապետի աշխատակազմ է ներկայացվել առաջարկությունների փաթեթ:

Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ինստիտուտի վերլուծության իրականացման և առաջարկությունների արդյունքում՝ ինստիտուտի կատարելագործման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության կողմից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթի շրջանակներում  մշակվել է  համապատասխան օրենքի նախագիծ: Նախագծերի փաթեթը հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի նիստում:

Միաժամանակ, մշակվել և առաջիկա օրերին հանրային քննարկման կներկայացվի «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց  և հանրային ծառայողների կողմից ստացված նվերները հաշվառելու և հանձնելու  կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:  

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով

(համաձայնությամբ)

(Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) (համաձայնությամբ)

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

 

Միջազգային փորձի ուսումնասիրությունը համապատասխան առաջարկություններով ներկայացվել ու քննարկվել է Հակակոռուպցիոն խորհրդում (2019թ.)

 

!

22.

Գործարար ոլորտում հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների ընդունման խթանում

Ուսումնասիրվել է մասնավոր ոլորտում հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ միջազգային փորձը:

Ուսումնասիրության արդյունքները քննարկվել են գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ:

Մասնավոր ոլորտում հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ առկա միջազգային փորձը ուսումնասիրվել է: Ներկայումս աշխատանքներ են տարվում ՀՀ-ում կորպորատիվ կառավարման կանոնագրքի վերանայման ուղղությամբ։ Մասնավորապես, նոր նախագծով նախատեսվում է ստեղծել կազմակերպության կորպորատիվ էթիկան կառավարելու և հակակոռուպցիոն համապատասխանությունն ապահովելու հանձնառություն ունեցող խորհուրդ

Նախագիծը  ներկայացվել է շահագրգիռ մարմինների  քննարկմանը, ստացվել են կարծիքներ, որոնց հիման վրա Նախագիծը լրամշակել է և տեղադրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft համակարգում: Նախագծի ընդունման աշխատանքները ներկայումս գտնվում են ավարտական փուլում։ Վերջինիս ընդունումից հետո նախատեսվում է կորպորատիվ կառավարման կանոնակարգի ներդրման մեխանիզմների մշակում՝ համագործակցելով մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

 

 

 

 

 

 

!

27.

Իրավական ակտերի նախագծերի մշակման գործընթացին  հասարակության մասնակցայնության ապահովման արդյունավետության բարձրացում

Կատարվել են www.e-draft.am հարթակի արդիականացմանն ուղղված աշխատանքներ

 

2019 թվականի ընթացքում կատարվել է իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակի արդիականացման հնարավորության ուսումնասիրություն և կազմվել է տեխնիկական նկարագիրը:

Ներկայումս իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակի արդիականացման ֆինանսավորման վերաբերյալ իրականացվում են բանակցություններ միջազգային դոնոր կազմակերպությունների հետ:

 

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

 

Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)

 

Հասարակական կազմակերպություններ (համաձայնութամբ)

 

!

28.

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիներին առավել շատ մատուցվող ծառայությունների վերաբերյալ մատչելի տեղեկատվություն ստանալու գործիքակազմի ներդրում՝ այդ թվում դիմումների լրացման օրինակելի ձևերի մշակում

Ուսումնասիրվել է պետական մարմիններում քաղաքացիներին առավել շատ մատուցվող ծառայությունների շրջանակը

 

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ հավաքագրվել է տեղեկատվություն, իրականացվել է ծառայությունների նախնական գույքագրում: Ընթացքի մեջ է գտնվում վերջնական գույքագրման գործընթացը և բիզնես գործընթացների ուսումնասիրությունը:

Մշակվել է ծառայությունների մատուցման միասնական հարթակի ստեղծման Տեխնիկական առաջադրանքը, քննարկվել է դոնոր գործընկերների հետ։ 2020 թվականի փետրվարին կմեկնարկի հարթակի ստեղծման աշխատանքները, որոնց ընդհանուր տևողությունը կլինի 24 ամիս։ Հարթակի ներքո կգործի նաև քաղաքացիներին ծառայությունների վերաբերյալ մատչելի տեղեկությունների տրամադրման գործիքակազմը։

 

Մշակութային արժեքների և մշակու-թային նշանակության առարկաների արտահանման գործընթացների հետ կապված իրավական ակտերը տեղադրված են  նախարարության կայքում, իսկ դրանցում  կատարված փոփո­խությունների վերաբերյալ տեղեկատվության տեղադրումը կայքէջում ընթացքի մեջ է: Մշակութային արժեքների և մշակութային նշանակության առարկաների արտահանման գործընթացի վերաբերյալ տեղեկույթի տեղադրումը կայքում հնարավորություն է տալիս ծառայությունը ստացող քաղաքացիներին մինչև պետական լիազոր մարմին այցելելը տեղեկա-տվություն ստանալ գործընթացի ընթացքի, պահանջվող փաստաթղ-թերի, կատարման ժամկետների, ինչպես նաև ծառայության համար պահանջվող պետական տուրքի վճարի վերաբերյալ: Նախատեսվում է նաև ընթացակարգի համառոտ՝ ըստ քայլերի,  տեղադրումը կայքում:

Ավարտական փուլում է գտնվում ԿԳՄՍ նախարարության նոր կայքի գործարկումը: Բովանդակային համալրումն արդեն արված է, տեխնիկական և անվտանգության փորձաքննության ավարտից հետո, նախատեսվում է կայքի շահագործումը: Նոր կայքը ապահովում է առցանց դիմելու, փաստաթղթեր ներբեռնելու հնարավորություն:

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ազդարարման համակարգի տեղայնացման նպատակով նշանակվել է ներքին և արտաքին ազդարարման համակարգի պատասխանատու: Այն հրապարակված է պաշտոնական կայքում` http://edu.am/ index.php/am/documents/download/7845 

                                                      

Աշխատանքային բոլոր օրերին անընդմեջ գործել է «Թեժ գիծ» հեռախոսակապը:

Հիմք ընդունելով քաղաքացիների կողմից «Թեժ գիծ» հեռախոսակապով հաճախ բարձրացվող հարցերը` Ֆեյսբուք սոցիալական ցանցի ԿԳՄՍՆ պաշտոնական էջում մեկնարկել է  «Դուք հարցնում եք, մենք պատասխանում ենք» նախագիծը, որի շրջանակում տրվել են հանրային հետաքրքրություն ներկա-յացնող հարցերի վերաբերյալ հան-գամանալից պատասխաններ`

https://bit.ly/2Rjtr0D   ,  https://bit.ly/2Rh2CdA 

Շահագործվել է Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության օնլայն համակարգը, որի հղումը տեղադրված է նախարարության պաշտոնական կայքում:

Կիրառվել է միասնական https://www.e-license.am/am/   էլեկտրոնային գրանցամատյան, որը նպաստում է արդյունավետ վարչարարության իրակա նացմանը, քաղաքացիների մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ծախսերի և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

ՀՀ կառավարության <<Մեկ կանգառ մեկ պատուհան>>  սկզբունքն ապահովելու նպատակով լիցենզավորվող իրավաբանական անձանց հայտերը, լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկվել են info@edu.am, secretariat@edu.am     կայք էջերի  և   ՀՀ էլեկտրոնային միասնական կառավաման e-gov.am համակարգի միջոցով, որը հանգեցրել է հանրության իրազեկման աստիճանի բարձրացմանը, ինչն էլ նպաստել է լիցենզավորման թափանցիկության, հաշվետվողա կանության, տվյալների անփոփոխելիությանը և ավտոմատացման ապահովմանը:

 Շարունակվել է բացառապես էլեկտրոնային  համակարգի միջոցով լիցենզիաներ   ստանալու համակարգի ներդրման գործընթացը /նախկին փոստայի կամ առձեռն թղթային կամ էլեկտրոնային տարբերակների փոխարեն (ՀՀ կառավարության 24.09. 2010թ N 1283-Ն,  30.08. 2012թ N 1104-Ն, 4.06.2014թ                      N 588-Ն որոշումներ):

ՀՀ Վարչապետի աշխատակազմ

Պետական կառավարման համակարգի մարմիններ

 

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ (համաձայնությամբ)

 

Պետական մարմիններում քաղաքացիներին առավել շատ մատուցվող ծառայությունների շրջանակի վերաբերյալ ուսումնասիրությունն իրականացվել է:

!

32.

ՀՀ քրեական օրենսգրքով կոռուպցիոն հանցագործությունների շրջանակի հստակեցում

Միջազգային փորձն ուսումնասիրված է: Ուսումնասիրությունների արդյունքում մշակվել և  ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ՝ սահմանելով կոռուպցիոն հանցագործությունների կողմնորոշիչ ցանկը:

 

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ միջազգային փորձն ուսումնասիրվել է[3]: Մշակվել և 2019 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել և Ազգային ժողով է ներկայացվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ՝ որով նախատեսվում է ՀՀ քրեական օրենսգրքում առանձին Հավելվածի միջոցով սահմանել կոռուպցիոն հանցագործությունների ցանկը:[4]

 

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

 

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

(համաձայնությամբ)

 

ՀՀ Քննչական կոմիտե

(համաձայնությամբ)

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ ոստիկանություն

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

Ապահովվել է կոռուպցիոն հանցագործությունների շրջանակի ուղենիշային սահմանումը՝ ըստ ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի, ԵԽ ու ԵՄ փորձագետների առաջարկությունների

ü

37.

Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծում

Միջազգային փորձն ուսումնասիրվել է:

Ուսումնասիրությունների արդյունքում մշակվել և  ՀՀ Վարչապետի աշխատակազմ է ներկայացվել առաջարկությունների փաթեթ:

Միջազգային փորձն ուսումնասիրվել է:

Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն արդեն նախաձեռնել է աշխատանքները և ներքին աշխատանքային քննարկումներ են տեղի ունենում՝ ռեեստրի ձևավորման հնարավոր մոտեցումները ճշգրտելու համար:

ՀՀ կենտրոնական բանկ

(համաձայնությամբ)

 

Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի վերաբերյալ միջազգային փորձն ուսումնասիրվել և  քննարկվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում

!

39.

 Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված կառուցակարգերի ստեղծում  

 

Ուսումնասիրվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և վերադարձման վերաբերյալ ՀՀ օրենսդրության կարգավորումները և դրանց համապատասխանությունը ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի պահանջներին:

Ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա մշակվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն մասին» օրենքի նախագիծ:

 

Կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և վերադարձման վերաբերյալ ՀՀ օրենսդրական կարգավորումների և  Միջազգային համաձայնագրերին  դրանց համապատասխանության վերաբերյալ:[5]

 Մշակվել,շահագրգիռ կողմերի հետ քննարկվել և ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի նիստում հավանության են արժանացել  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումների կատարելու մասին օրենքների նախագծերը[6]։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել ապօրինի ծագում ունեցող գույքը տնտեսական շրջանառությունից հանելու օրենսդրական գործիքակազմը։ Նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը նախագծով նախատեսված էական ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով, նախագիծը ներմուծում է չհիմնավորվող հարստացման բռնագանձման մեխանիզմ:

 

ՀՀ արդարադատության նախարարություն

 

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

ՀՀ Կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

 

Ապօրինի ակտիվների բռնագանձման և վերադարձման վերաբերյալ ուսումնասիրությունն իրականացվել է, առաջարկությունները քննարկվել են

 

ü

42.

Հանրային իրազեկման տարեկան արշավի ծրագրի մշակում, հաստատում և իրականացում

Հաղորդակցման ռազմավարությունն ու համապատասխան գործողությունների ծրագիրը մշակվել ու ներկայացվել են ՀՀ վարչապետի աշխատակազմ

 

Հաղորդակցման ռազմավարության և դրա իրականացման գործողությունների ծրագրի մշակման նպատակով արդարադատության նախարարությունը 2019 թվականի դեկտեմբերի սկզբին դիմել է պետական մարմիններին՝ իրենց իրավասության շրջանակներում գործողությունների ծրագրում ներառվելիք միջոցառումներ ներկայացնելու նպատակով: Այս պահի դրությամբ դեռևս պետական մարմինների կողմից ներկայացվում են առաջարկություններ, որոնք ամփոփելուց հետո միայն հնարավոր կլինի մշակել նախագիծը: Միաժամանակ,  առավել համապարփակ հաղորդակցման ռազմավարության մշակման նպատակով՝ արդարադատության նախարարությունը համագործակցում  է ՄԱԿԶԾ-ի հետ:

 

ՀՀ արդարադատության նախարարություն

 

 ՀՀ Վարչապետի աշխատակազմ

 

Պետական կառավարման համակարգի մարմիններ

 

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

 

Զանգվածային լրատվության միջոցներ

(համաձայնությամբ)

 

 

!

43.

«Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ» առարկայի ներառում  բոլոր բարձրագույն ուսումնական և  միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասավանդման մոդուլներում

Մշակվել են «Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ» առարկայի դասավանդման ծրագրերը:

Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության բոլոր մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչներում և մոդուլային ծրագրում ներառված է «Իրավունքի հիմունքներ»  մոդուլը, որը դասավանդվում է բոլոր ՆՄՄԿ ուսումնական հաստատություններում: Վերոնշյալ մոդուլի դասավանդման ընթացքում  անդրադարձ է կատարվում նաև հակակոռուպցիոն քաղաքակա-նության վերաբերյալ թեմաներին:  Հաշվի առնելով, որ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը  հաստատվել է 2019թ. հոկտեմբեր ամսին, նախատեսվում է շրջաբերական գրությամբ տեղեկացնել բոլոր ՆՄՄԿ ուսումնական հաստատություններին «Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ» թեմայով մշակել ուսումնական ծրագիր՝ «Իրավունքի հիմունքներ» մոդուլում պարտադիր  ներառելու  նպատակով, որը 2020-2021ուս. տարվանից կուսուցանվի բոլոր հաստատություններում:

Համաձայն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ կետի՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական ազատությունները և ինքնավարությունը խթանելն ու զարգացնելը բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներից է: Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված է՝ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների և մասնագիտացումների ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի մշակումն ու հաստատումը, ուսումնական գրականության և ուսումնամեթոդական ձեռնարկների հրատարակումը  բարձրագույն ուսումնական հաստատության իրավասությունն է:

   Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկվել է «Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ» թեմայի ներառում  բոլոր բարձրագույն ուսումնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների  դասավանդման  մոդուլներում:

Հարկ է նշել նաև, որ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի ուսումնական պլաններում 2020-2021թթ. ուսումնական տարվանից նախատեսվում է ներառել «Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ» առարկան:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

ԲՈՒՀ-եր

 

Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ

 

!

44.

Ավագ դպրոցում հակակոռուպցիոն կրթության իրականացում

Ավագ դպրոցում ուսուցանվող «Հասարակագիտություն» առարկայի դասագրքերում կոռուպցիային առնչվող բաժինների վերաբերյալ կատարվել է ուսումնասիրություն: Ներկայացվել է  համապատասխան առաջարկությունների փաթեթ:

Ավագ դպրոցում հակակոռուպցիոն կրթության բաղադրիչը ներառելու  նպատակով հանրակրթության առարկայական չափորոշիչները վերանայող, 2019 թվականին ձևավորված աշխատանքային խմբերն իրականացնում են համապատասխան մշակումներ:  Մշակվող ծրագրերով թեմայի շուրջ քննարկումներ նախատեսվում են նաև միջին դպրոցում։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ԲՈՒՀ-եր

 

!

45.

Քաղաքացիական ծառայության համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում, վերապատրաստումների իրականացում՝ այդ թվում կոռուպցիայի կանխարգելման, բարեվարքության, «Մարդու իրավունքներ» թեմայով

Մշակվել են իրազեկվածության բարձրացման ուղեցույցները,

վերապատրաստման ծրագրերը:

Արդարադատության նախարարությունն իր իրավասության շրջանակներում մշակել է իրազեկվածության բարձրացման վերապատրաստման ծրագրեր: Անցկացվել են իրազեկվածության բարձրացմանն ուղղված վերապատրաստումներ:

Մասնավորապես 30.09.2019-25.10.2019 թվականներին անցկացվել է Հանրապետական գործադիր մարմիններում հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման պատասխանատուների վերապատրաստում: Վերապատրաստման դասընթացներին  մասնակցել են ՀՀ Պետական կառավարման համակարգի մարմինների 49 քաղաքացիական ծառայողներ:

Հարկ է նշել նաև, որ  Քաղաքացիական ծառայողների շրջանում քաղաքացիական ծառայության նոր օրենսդրության  վերաբերյալ մշակվել են վերապատրաստման ծրագրեր: Կազմակերպվել են վերապատրաստումներ:

Բարեվարքության հարցերով կազմակերպիչների, մրցութային հանձնաժողովների անդամության թեկնածուների, Էթիկայի հանձնաժողովի անդամության թեկնածուների համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ:

 «Մարդու իրավունքներ» թեմայով մշակվել են վերապատրաստման ծրագրեր, հեռավար ուսուցման մոդուլներ:

Հանրային ծառայողների շրջանում էթիկայի  կանոնների վերաբերյալ մշակվել են վերապատրաստման ծրագրերը:

Մշակվել է իրազեկվածության բարձրացմանն ուղղված «Քաղաքացու ուղեցույց», որը տեղադրված է Քաղաքացիական ծառայության գրասենյակի ֆեյսբուքյան էջում։ ՄԱԶԾ-ի հետ համատեղ իրականացվել են իրազեկվածության բարձրացմանն ուղղված մի շարք նախաձեռնություններ, մասնավորապես․ «Իրազեկ ԶԼՄ, իրազեկ քաղաքացի» սեմինար քննարկում ԶԼՄ-երի ներկայացուցիչների հետ, ՔԾԳ աշխատակազմի կարողությունների հզորացման և բարեփոխումների ռազմավարության ներկայացման նպատակով՝ «Մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից մեթոդներ և մոտեցումներ» խորագրով երկօրյա աշխատանքային սեմինար-վերպատրաստում։

379-ը քաղաքացիական ծառայող վերապատրաստվել է «Էթիկայի հանձնաժողովի անդամներին անհրաժեշտ հմտություններ», «Բարեվարքության հարցերով կազմակերպիչներին անհրաժեշտ հմտություններ» և «Ծառայողական քննությունը որպես քաղաքացիական ծառայության արդյունավետության բարձրացման բաղադրիչ» թեմաներով:

38 քաղաքացիական ծառայող վերապատրաստվել է «Իրավունքի գերակայությունը որպես հանրային ծառայության հիմնաքար և քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը» թեմայով:

 

ՀՀ Վարչապետի աշխատակազմի քաղաքա-ցիական ծառայության գրասենյակ

ՀՀ արդարադատության նախա-
րարություն

Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

 

ü

48.

Կոռուպցիայի, հանրային վստահության մակարդակի և հակակոռուպցիոն միջոցառումների ազդեցության վերաբերյալ պարբերական հարցումների իրականացում հասարակության շրջանում, հարցումների արդյունքների հրապարակում,

Մշակվել է կոռուպցիայի, հանրային վստահության մակարդակի և հակակոռուպցիոն միջոցառումների ազդեցության վերաբերյալ պարբերական հարցումների իրականացման մեթոդաբանություն:

Ուսումնասիրությունների հիման վրա մշակվել է հանրային վստահության մակարդակի և հակակոռուպցիոն միջոցառումների ազդեցության վերաբերյալ պարբերական հարցումների իրականացման մեթոդաբանություն:

 ՀՀ Վարչապետի աշխատակազմ

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Պետական կառավարման համակարգի մարմիններ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (Համաձայնությամբ)

 

Հասարակական կազմակերպություններ

(Համաձայնությամբ)

 

 

 

 

 

 

 

 

ü

                     

 

 

 

2019 թվականի ընթացքում կատարման ենթակա միջոցառումների քանակը

 

Ամբողջությամբ կատարված

Մասնակի կատարված

Չկատարված

22

10

(45.4%)

12

(54.6%)

0

 

 


[1] Պայմանական նշաններ՝

ü Կատարված է

!   Կատարված է մասնակի

-   Կատարված չէ

[2] Շուրջ 80 %

[3] Տե՛ս «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի հիմնավորումը՝ http://www.parliament.am/draft_docs7/K-428_himnavorum.pdf

[4] Տե՛ս http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=55991

[5] Տե՛ս  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի» և «Հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի հիմնավորումը  http://www.parliament.am/draft_docs7/K-438-438-14_Himnavorum.pdf

[6] Տե՛ս http://www.parliament.am/drafts.php?sel=introduction&lang=arm Կ-438-10.01.2020-ՊԻ-011/0- Կ-438¹⁴-10.01.2020-ՊԻ-011/0 http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=56066

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն