18/07/2019

Որոշում՝ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացվող մրցույթի արդյունքների մասին

Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 2019 թվականի հունիսի 24-ի N 808-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) ստեղծված հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարարակական կազմակերպություններ ընդգրկելու նպատակով՝ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս  ՀՀ արդարադատության նախարարության հայտարարել էր մրցույթ: Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական  կազմակերպությունների ներգրավման գործընթացի իրականացման նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստը կայացել է և նիստի արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրությունը կազմվել  է սույն թվականի հուլիսի 11-ին (Մրցույթի ժամկետի ավարտի նույն օրը): Հաշվի առնելով, որ Հայտ ներկայացրած կազմակերպություններից մեկի ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին՝ Որոշման հավելված 3-ի 14-րդ կետով սահմանված կարգով վերջինս 1-օրյա ժամկետում այդ մասին ծանուցվել է, որից հետո նրան տրամադրվել է  2 աշխատանքային օր ՝ թերությունները շտկելու համար: Սահմանված ժամկետում կազմակերպությունը ներկայացրել է տեղեկատվություն, որի արդյունքում սույն թվականի հուլիսի 17-ին Հանձնաժողովը կայացրել է որոշում: