Դեպի վեր

12/04/2019

Արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2019 թականի մարտի 29-ի 103-Լ հրաման

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 7-րդ ենթակետը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1.    Հաստատել`

1)    Արդարադատության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) իրավական ապահովման վարչության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

2)   նախարարության իրավական փոխօգնության վարչության կանոնադրությունը՝ համաձայն N 2 հավելվածի.

3)   նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության կանոնադրությունը՝ համաձայն N 3 հավելվածի.

4)   նախարարության մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության կանոնադրությունը՝ համաձայն N 4 հավելվածի.

5)   նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության կանոնադրությունը՝ համաձայն N 5 հավելվածի.

6)   նախարարության էլեկտրոնային արդարադատության և ինովացիոն ծրագրերի բաժնի կանոնադրությունը՝ համաձայն N 6 հավելվածի.

7)   նախարարության անձնակազմի կառավարման վարչության կանոնադրությունը՝ համաձայն N 7 հավելվածի.

8)   նախարարության գործերի կառավարչության կանոնադրությունը՝ համաձայն N 8 հավելվածի.

9)   նախարարության զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության բաժնի կանոնադրությունը՝ համաձայն N 9 հավելվածի.

10)  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կանոնադրությունը՝ համաձայն N 10 հավելվածի.

11)  նախարարության քարտուղարության կանոնադրությունը՝ համաձայն N 11 հավելվածի.

12)  նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության կանոնադրությունը՝ համաձայն N 12 հավելվածի:

2.   Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն