Դեպի վեր

04/09/2018

Լուսինե Վարդգեսի Մարտիրոսյանին 2018 թվականի օգոստոսի 31-ից ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի օգոստոսի 30-ի N 464-Ա հրաման

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի     14-րդ հոդվածով և 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 12-րդ ենթակետը, ինչպես նաև Լ. Մարտիրոսյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. Լուսինե Վարդգեսի Մարտիրոսյանին 2018 թվականի օգոստոսի 31-ից  նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղարի պաշտոնում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել աշխատանքային պայմանագիր:

 2. Աշխատավարձը սահմանել համաձայն հաստիքային ցուցակի:

 

 

ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ 

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն