Դեպի վեր

04/09/2018

«Երևան» նոտարական տարածքի նոտար Մանուշ Սահակյանի ժամանակավոր բացակայության ընթացքում նրա լիազորությունները «Երևան» նոտարական տարածքի նոտար Անուշ Ղուշչյանին վերապահելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի օգոստոսի 31-ի N 471-Ա հրաման

Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և 22-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահի տեղակալ                   Ա. Աբրահամյանի 2018 թվականի  օգոստոսի 31-ի N ԵՆՊ-631/18 գրությունը և «Երևան» նոտարական տարածքի նոտար Մ. Սահակյանի դիմումը. 

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. 2018 թվականի սեպտեմբերի 7-20-ը ներառյալ «Երևան» նոտարական տարածքի (նստավայր՝ «Շենգավիթ 1») նոտար Մանուշ Սահակյանի ժամանակավոր բացակայության ընթացքում նրա կողմից «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-56-րդ և 58-63-րդ հոդվածներով նախատեսված նոտարական գործողություններ կատարելու, ինչպես նաև վավերացված գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու լիազորությունները վերապահել «Երևան» նոտարական տարածքի (նստավայր՝ «Շենգավիթ 1») նոտար Անուշ Ղուշչյանին:  

 

 

ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ 

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն