Դեպի վեր

04/09/2018

«Երևան» նոտարական տարածքի նոտարՎերա Աբաջյանի ժամանակավոր բացակայության ընթացքում նրա լիազորությունները «Երևան» նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանին վերապահելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի 2018 թվականի օգոստոսի 31-ի N 468-Ա հրաման

Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և 22-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահ Վ. Հովսեփյանի 2018 թվականի  օգոստոսի 29-ի N ԵՆՊ-627/18 գրությունը և «Երևան» նոտարական տարածքի նոտար Վ. Աբաջյանի դիմումը. 

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. 2018 թվականի սեպտեմբերի 11-23-ը ներառյալ «Երևան» նոտարական տարածքի (նստավայր՝ «Արաբկիր 4») նոտար Վերա Աբաջյանի ժամանակավոր բացակայության ընթացքում նրա կողմից «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-56-րդ և 58-63-րդ հոդվածներով նախատեսված նոտարական գործողություններ կատարելու, ինչպես նաև վավերացված գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու լիազորությունները վերապահել «Երևան» նոտարական տարածքի (նստավայր՝ «Արաբկիր 4») նոտար Սուսաննա Դանիելյանին:  

 

 

ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ 

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն