Դեպի վեր

04/09/2018

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանին քրեակատարողական ծառայությունից ազատելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի սեպտեմբերի 3-ի N 474-Ա հրաման

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի   16-րդ հոդվածի 2-րդ մասով և 39-րդ հոդվածի 1-ին մասի   2-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ              Ա. Մխոյանի 2018 թվականի օգոստոսի 31-ի Ե 40/10-4641 գրությամբ ներկայացված առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական  հիմնարկի պետ Ա. Խաչատրյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արամ Կարլենի Խաչատրյանին 2018 թվականի սեպտեմբերի 3-ից ազատել քրեակատարողական  ծառայությունից:

 

ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ 

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն