Դեպի վեր

24/07/2018

«Արագածոտնի մարզ» նոտարական տարածքի նոտար Մանյա Հակոբյանի լիազորությունները «Արագածոտնի մարզ» նոտարական տարածքի նոտար Գագիկ Հակոբյանին վերապահելու մասին 2018 թվականի հուլիսի 18-ի ՀՀ արդարադատության նախարարի N 357-Ա հրաման

«ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆՈՏԱՐ ՄԱՆՅԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ

ՆՈՏԱՐ ԳԱԳԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և 22-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահ Վ. Հովսեփյանի 2018 թվականի հուլիսի 12-ի N ԵՆՊ-435/18 գրությունը և «Արագածոտնի մարզ» նոտարական տարածքի նոտար Մ. Հակոբյանի դիմումը. 

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. 2018 թվականի հուլիսի 18-27-ը ներառյալ «Արագածոտնի մարզ» նոտարական տարածքի,  նստավայր՝ քաղաք Աշտարակ նոտար Մանյա Հակոբյանի  ժամանակավոր բացակայության ընթացքում նրա կողմից «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-63-րդ հոդվածներով նախատեսված նոտարական գործողություններ կատարելու, ինչպես նաև վավերացված գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու լիազորությունները վերապահել «Արագածոտնի մարզ» նոտարական տարածքի,  նստավայր՝ քաղաք Աշտարակ նոտար Գագիկ Հակոբյանին:

 

 

Ժամանակավոր պաշտոնակատար՝

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն