Դեպի վեր

17/07/2018

«Արարատի մարզ» նոտարական տարածքի նոտար դիանա աբրահամյանի լիազորությունները «Արարատի մարզ» նոտարական տարածքի նոտար Ջեմմա Գաբրիելյանին վերապահելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականիի հուլիսի 13-ի N 341-Ա հրաման

«ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆՈՏԱՐ ԴԻԱՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ

ՆՈՏԱՐ ՋԵՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և 22-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահ Վ. Հովսեփյանի 2018 թվականի հուլիսի 6-ի N ԵՆՊ-414/18 գրությունը և «Արարատի մարզ»  նոտարական տարածքի նոտար Դ. Աբրահամյանի դիմումը. 

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. 2018 թվականի հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 10-ը ներառյալ «Արարատի մարզ» նոտարական տարածքի,  նստավայր՝ քաղաք Արտաշատ նոտար Դիանա Աբրահամյանի ժամանակավոր բացակայության ընթացքում նրա կողմից «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-63-րդ հոդվածներով նախատեսված նոտարական գործողություններ կատարելու, ինչպես նաև վավերացված գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու լիազորությունները վերապահել «Արարատի մարզ» նոտարական տարածքի,  նստավայր՝ քաղաք Արտաշատ  նոտար Ջեմմա Գաբրիելյանին: 

 

Ժամանակավոր պաշտոնակատար՝

 
   

 

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն