Դեպի վեր

12/07/2018

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության անձնակազմի ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներ մուտքի և ելքի կարգը սահմանելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 11-ի N 328-Ա հրաման

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ»  ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ ՄՈՒՏՔԻ  ԵՎ ԵԼՔԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 1-ի «Քրեակատարողական բժշկության կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին N 204-Ն որոշման 5-րդ կետի 9-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 2-րդ և 20-րդ ենթակետերը.

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ՝

 

1. Սահմանել Քրեակատարողական բժշկության կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության անձնակազմի՝ իրենց վերապահված գործառույթներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներ մուտքի և ելքի կարգը՝ համաձայն հավելվածի:

2.  Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի սեպտեմբերի 1-ից:

3. Սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո, մինչև Քրեակատարողական բժշկության կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության անձնակազմին ծառայողական վկայականների տրամադրումը, բայց ոչ ուշ, քան 2018 թվականի հոկտեմբերի 1-ը, վերջիններիս մուտքը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներ իրականացվում է անձը հաստատող փաստաթղթով:

4. Սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո, մինչև Քրեակատարողական բժշկության կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության անձնակազմին ծառայողական վկայականների տրամադրումը, Քրեակատարողական բժշկության կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետին է ներկայացնում Քրեակատարողական բժշկության կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության անձնակազմի վերաբերյալ տեղեկանք՝ վերջիններիս մուտքը ապահովելու նպատակով:

 

 

ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն