Դեպի վեր

10/07/2018

«Արմավիրի մարզ» նոտարական տարածքի նոտար Ալեք Ավետյանի լիազորությունները «Արմավիրի մարզ» նոտարական տարածքի նոտար Սամվել Ղարիբյանին վերապահելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2018 հուլիսի 3-ի N 311-Ա հրաման

«ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆՈՏԱՐ ԱԼԵՔ ԱՎԵՏՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ

ՆՈՏԱՐ ՍԱՄՎԵԼ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և 22-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահ Վ. Հովսեփյանի 2018 թվականի հունիսի 30-ի N ԵՆՊ-398/18 գրությունը և «Արմավիրի մարզ»  նոտարական տարածքի նոտար Ա. Ավետյանի դիմումը. 

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. 2018 թվականի հուլիսի 16-27-ը ներառյալ «Արմավիրի մարզ» նոտարական տարածքի,  նստավայր՝ քաղաք Վաղարշապատ նոտար Ալեք Ավետյանի  ժամանակավոր բացակայության ընթացքում նրա կողմից «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-63-րդ հոդվածներով նախատեսված նոտարական գործողություններ կատարելու, ինչպես նաև վավերացված գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու լիազորությունները վերապահել «Արմավիրի մարզ» նոտարական տարածքի,  նստավայր՝ քաղաք Վաղարշապատ նոտար Սամվել Ղարիբյանին:   

 

ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն