Դեպի վեր

10/07/2018

«Երևան» նոտարական տարածքի նոտար Կարինե ադամյանի լիազորությունները «Երևան» նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանին վերապահելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 3-ի N 313-Ա հրաման

«ԵՐԵՎԱՆ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆՈՏԱՐ ԿԱՐԻՆԵ ԱԴԱՄՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԵՐԵՎԱՆ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ

ՆՈՏԱՐ ՍՈՒՍԱՆՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և 22-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահ Վ. Հովսեփյանի 2018 թվականի հունիսի 30-ի N ԵՆՊ-397/18 գրությունը և «Երևան» նոտարական տարածքի նոտար Կ. Ադամյանի դիմումը. 

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. 2018 թվականի հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 7-ը ներառյալ «Երևան» նոտարական տարածքի, նստավայր՝ «Արաբկիր 4» նոտար Կարինե Ադամյանի ժամանակավոր բացակայության ընթացքում նրա կողմից «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-63-րդ հոդվածներով նախատեսված նոտարական գործողություններ կատարելու, ինչպես նաև վավերացված գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու լիազորությունները վերապահել «Երևան» նոտարական տարածքի, նստավայր՝ «Արաբկիր 4» նոտար  Սուսաննա Դանիելյանին:  

 

ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն