Դեպի վեր

10/07/2018

«Երևան» նոտարական տարածքի՝ նստավայր «Կենտրոն 2», նոտար Աննա Աբրահամյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 6-ի N 319-Ա հրաման

«ԵՐԵՎԱՆ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ՝ ՆՍՏԱՎԱՅՐ «ԿԵՆՏՐՈՆ 2», ՆՈՏԱՐ ԱՆՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 5-րդ մասի «ա» կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայության պետ Միքայել Մինասյանի 2018 թվականի հուլիսի 4-ի զեկուցագիրը.  

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ  Ե Մ՝

 

1. «Երևան» նոտարական տարածքի՝ նստավայր «Կենտրոն 2», նոտար Աննա Աբրահամյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ և դրա իրականացումը վերապահել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայությանը:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայության պետ Միքայել Մինասյանին՝ արդյունքների մասին 30-օրյա ժամկետում զեկուցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին:

 

ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն