Դեպի վեր

10/07/2018

«Կոտայքի մարզ» նոտարական տարածքի նոտար Արթուր Դավթյանի լիազորությունները «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի նոտար Վահե Հովհաննիսյանին վերապահելու մասին 2018 թվականի հուլիսի 6-ի ՀՀ արդարադատության նախարարի N 588-Ա հրաման

«ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆՈՏԱՐ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ

ՆՈՏԱՐ ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և 22-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահ Վ. Հովսեփյանի 2018 թվականի հունիսի 2-ի N ԵՆՊ-404/18 գրությունը և «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի նոտար Ա. Դավթյանի դիմումը. 

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. 2018 թվականի հուլիսի 13-23-ը ներառյալ «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի,  նստավայր՝ քաղաք Նոր Հաճն նոտար Արթուր Դավթյանի  ժամանակավոր բացակայության ընթացքում նրա կողմից «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-63-րդ հոդվածներով նախատեսված նոտարական գործողություններ կատարելու, ինչպես նաև վավերացված գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու լիազորությունները վերապահել «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի,  նստավայր՝ քաղաք Եղվարդ նոտար Վահե Հովհաննիսյանին:   

 

ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն