Դեպի վեր

10/07/2018

«Կոտայքի մարզ» նոտարական տարածքի նոտար Նունե Մանուչարյանի լիազորությունները «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի նոտար Տաթև Ղուկասյանին վերապահելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 6-ի N 590-Ա hրաման

«ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆՈՏԱՐ ՆՈՒՆԵ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ

ՆՈՏԱՐ ՏԱԹԵՎ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և 22-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահ Վ. Հովսեփյանի 2018 թվականի հունիսի 2-ի N ԵՆՊ-403/18 գրությունը և «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի նոտար  Ն. Մանուչարյանի դիմումը. 

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. 2018 թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 4-ը ներառյալ «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի,  նստավայր՝ քաղաք Աբովյան նոտար Նունե Մանուչարյանի  ժամանակավոր բացակայության ընթացքում նրա կողմից «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-63-րդ հոդվածներով նախատեսված նոտարական գործողություններ կատարելու, ինչպես նաև վավերացված գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու լիազորությունները վերապահել «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի,  նստավայր՝ քաղաք Աբովյան  նոտար Տաթև Ղուկասյանին:   

 

ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն