Դեպի վեր

10/07/2018

ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում ծառայողական քննություն նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2018 թ. հուլիսի 9-ի N 322-Ա հրաման

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 2-րդ և 20-րդ ենթակետերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայության պետ՝ Մ. Մինասյանի զեկուցագիրը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ  Ե Մ՝

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում (այսուհետ՝ Հիմնարկ) նշանակել ծառայողական քննություն՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի ապրիլի 7-ի N 137-Ա հրամանի համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում 2018 թվականի ապրիլի 11-ից մինչև 2018 թվականի մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգման արդյունքներով արձանագրված՝ խախտման հատկանիշներ պարունակող արարքներն ուսումնասիրելու, խախտումները բացահայտելու և դրանցում մեղավոր անձանց շրջանակը որոշելու նպատակով:

2. Ծառայողական քննության անցկացման իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայությանը:

3. Ծառայողական քննությանը մասնակից դարձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայության 2-րդ բաժնի պետ Դավիթ Աղաբալյանին, նույն բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատար Էդգար Անտոնյանին, 3-րդ բաժնի գլխավոր մասնագետներ՝ Զաքար Ստեփանյանին և Աշոտ Ստեփանյանին: 

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայության խմբի անդամների գործուղման ծախսերի հատուցումը:

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանին և Հիմնարկի պետ Արմեն Դաշյանին` ծառայողական քննության անցկացման ընթացքում աջակցել ծառայողական քննության շրջանակներում անհրաժեշտ փաստաթղթերի և նյութերի տրամադրման, ինչպես նաև կազմակերպական այլ հարցերում:

6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայության պետ Միքայել Մինասյանին` ծառայողական քննության արդյունքների մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի «Ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգը հաստատելու մասին» թիվ ՔՀ-46-Ն հրամանով սահմանված կարգով և ժամկետում:

 

 

 

 

Ժամանակավոր
պաշտոնակատար՝                                                                                                                    ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ                                                                                

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն