Դեպի վեր

27/01/2009

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարության օրինակելի ձեվը, հայտարարություն ներկայացնելու կարգը եվ ժամկետները հաստատելու մասին


«
Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 փետրվարի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 05009077

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ 

 

27 հունվարի 2009 թ.

թիվ 20-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻՆ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ hոդվածները, «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1 հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 20-րդ, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին ներկայացվող իրական շահառուների վերաբերյալ հայտարարության օրինակելի ձևը»՝ համաձայն Հավելված 1-ի (կցվում է):

2. Հաստատել «Իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու կարգը և ժամկետները»՝ համաձայն Հավելված 2-ի (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2009 թ. փետրվարի 4

ք. Երևան


 


Հավելված 1

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թ. հունվարի 27-ի 
թիվ 20-Ն որոշմամբ

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ N

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

1. Համաձայն «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի` իրավաբանական անձի մաuով իրական շահառու է համարվում այն ֆիզիկական անձը, որը փաuտացի (իրական) հuկողություն է իրականացնում իրավաբանական անձի կամ գործարքի (գործարար հարաբերության) նկատմամբ և (կամ) ի շահ որի իրականացվում է գործարար հարաբերությունը կամ գործարքը:

2. Իրավաբանական անձի իրական շահառուի վերաբերյալ կեղծ կամ անարժանահավատ տվյալներ ներկայացնելը առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն:

3. Ես՝ ——--- անուն, հայրանուն, ազգանուն —ս, հանդիսանալով ———---- անվանումը, կազմակերպաիրավական ձևը ———— իրավաբանական անձի ——- կարգավիճակը ———, հայտարարում եմ, որ նշված իրավաբանական անձը՝

1) ▽ ունի իրական շահառու,

2) ▽ չունի իրական շահառու (տե՜ս սույն հայտարարության ներկայացնելու կարգի և ժամկետների 3-րդ կետը),

3) ▽ չի տիրապետում իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվության (տե՜ս սույն հայտարարության ներկայացնելու կարգի և ժամկետների 4-րդ կետը):

4. Իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվության առկայության դեպքում՝ հայտարարում եմ նրա հետևյալ տվյալները՝

 

1) ———————------- անունը, ազգանունը ———————,

 

2) ————————-------- ծննդյան ամսաթիվ (օր, ամիս, տարի)  ——————------- (ենթակա է լրացման տեղեկատվության առկայության դեպքում),

 

3) —————----- բնակության վայր (երկիր, քաղաք, փողոց, շենք, տուն/բնակարան) ————----- (ենթակա է լրացման տեղեկատվության առկայության դեպքում),

 

4) —————----- քաղաքացիությունը ——————------ (ենթակա է լրացման տեղեկատվության առկայության դեպքում),

 

5) —————----- անձնագրի սերիան/համարը, տրամադրման ամսաթիվ —————— (տե՜ս սույն հայտարարության ներկայացնելու կարգի և ժամկետների 5-րդ կետը):

 

5. Այն դեպքում, երբ անձը նշում է կատարել սույն հայտարարության 3-րդ կետի 2-րդ կամ 3-րդ ենթակետերում, ապա սույն կետում ներկայացվում են իրական շահառուի բացակայության կամ նրա վերաբերյալ տվյալներին չտիրապետելու օբյեկտիվ հիմնավորումները:

 

 

 

—-- ամսաթիվ, ամիս, տարի- ————----թ.

————————————----------


ստորագրություն

 

 


Հավելված 2

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թ. հունվարի 27-ի 
թիվ 20-Ն որոշմամբ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻՆ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի … «Իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարության օրինակելի ձևը» թիվ ….-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելված 1-ում սահմանված ձևով հայտարարությունը (այսուհետ` հայտարարություն) իրավաբանական անձի կողմից ներկայացվում է իրավաբանական անձանց պետական գրանցման, կանոնադրական կապիտալը (բաժնեհավաք կապիտալը և այլն) կամ հիմնադիրների, մաuնակիցների, անդամների, փայատերերի, բաժնետերերի կազմը փոփոխելու դեպքում՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 և 22 հոդվածներով սահմանված կարգով՝ նշված հոդվածներով նախատեսված դիմումը տրամադրելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:

2. Հայտարարությունը իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին պետք է տրամադրվի թղթային տարբերակով:

3. Հայտարարության 3-րդ կետի 2-րդ ենթակետը՝ «Չունի իրական շահառու» նշվում է այն դեպքում, երբ իրավաբանական անձն օբյեկտիվ պատճառներով չունի կամ չի կարող ունենալ իրական շահառու: Այս դեպքում համապատասխան հիմնավորումներ են ներկայացվում հայտարարության 5-րդ կետում: Իրական շահառու չունենալու հնարավոր դեպքեր կարող են հանդիսանալ, երբ՝

1) գրանցվում է հիմնադրամ.

2) գրանցվում է պետության կողմից հիմնադրվող իրավաբանական անձ.

3) այլ հնարավոր դեպքեր:

4. Հայտարարության 3-րդ կետի 3-րդ ենթակետը՝ «Չի տիրապետում իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվության» կարող է նշվել միայն բաց բաժնետիրական ընկերության դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ անձն օբյեկտիվ պատճառներով չի տիրապետում և չէր կարող տիրապետել իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվության: Այդ դեպքերում համապատասխան հիմնավորումներ են ներկայացվում հայտարարության 5-րդ կետում:

5. Իրական շահառուի անձնագրային տվյալների բացակայության դեպքում` իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձը հայտարարության՝ իրական շահառուի վերաբերյալ տվյալների 4-րդ կետի 5-րդ ենթակետում լրացնում է իր անձնագրային տվյալները` փակագծերում նշելով իր անունը և ազգանունը:

6. Միևնույն իրավաբանական անձին վերաբերող յուրաքանչյուր հայտարարության վրա դրվում է հերթական համար:

7. Երկու կամ ավելի իրական շահառուների առկայության դեպքում հայտարարության մեջ լրացվում են համապատասխան թվով իրական շահառուների տվյալները` յուրաքանչյուրի համար օգտագործելով նույն հայտարարության ձևը` իր հերթական համարով:

8. Լրացվող հայտարարության դարձերեսին պետք է նշված լինի սույն հավելվածով սահմանված՝ հայտարարության ներկայացնելու կարգը և ժամկետները:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն