25/04/2017

Գևորգ Հարությունյանի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին ՀՀ արդարադատության նախարարի աշխատակազմի ղեկավարի N 296-Ա հրաման

ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԵՏ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի մայիսի 31-ի     «Ժամկետային  աշխատանքային   պայմանագիր  կնքելու   կարգը  սահմանելու մասին»                  N 436-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի «դ» ենթակետով և 5-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի 2017 թվականի ապրիլի 13-ի N 02/13/1/945-17  գրությունը և Գ. Հարությունյանի դիմումը.

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

          1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության բաժնի պետի (ծածկագիր՝ 14-2.2-103) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Գևորգ Վլադիմիրի Հարությունյանի հետ 2017 թվականի ապրիլի 20-ից կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր:

        2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Գլխավոր քարտուղար