Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ռուբեն Մելիքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։

Ռուբեն Մելիքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։ 19.01.2012

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ռուբեն Մելիքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։ մանրամասն →

Նոր  փոխնախարար

Նոր փոխնախարար 17.01.2012

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Եղիշե Կիրակոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։ մանրամասն →

ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է  ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողին

ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողին 17.01.2012

Հունվարի 17-ին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդունեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող լորդ Ջոն Պրեսկոտի ղեկավարած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում պարոն Պրեսկոտը նախ փոխանցեց այս այցի ընթացքում ստացած իր տպավորություններն ու դիտարկումները Հայաստանում առկա ընդհանուր մթնոլորտի վերաբերյալ: «Չորս տարի առաջ իրավիճակը դաժան էր, հանդիպումների ժամանակ մարդիկ խոսում էին կեղծված ընտրությունների, մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ, հիմա մթնոլորտը և ակնկալիքները փոխվել են, որն իսկապես դրական երևույթ է»,- նշեց ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցող լորդ Ջոն Պրեսկոտը, հավելելով, որ այս անգամ ընդդիմադիր քաղաքական ուժերին հուզող խնդիրը հիմնականում մեծամասնական ընտրակարգի վերացման էր վերաբերում: մանրամասն →

Այսօր սկսվում են  նախարարության աշխատակիցների անգլերենի պարապմունքները

Այսօր սկսվում են նախարարության աշխատակիցների անգլերենի պարապմունքները 16.01.2012

ՀՀ արդարադատության նախարարությունում հունվարի 16-ից աշխատակիցների համար իրականացվելու են անգլերենի անվճար դասընթացներ: Դասընթացներին մասնակցելու հայտ է ներկայացրել 43 աշխատակից, ովքեր, ըստ լեզվի տիրապետման մակարդակի, ընդգրկվել են անգլերենի կատարելագործման համապատասխան խմբերում: Նախատեսվում է շաբաթական մեկուկես ժամ տևողությամբ երկու պարապմունք: Պարապմունքները անց են կացվելու նախարարության շենքում աշխատանքային օրվա ավարտին: մանրամասն →

 ՏԵՂԵԿԱՆՔ«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N 413-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ

ՏԵՂԵԿԱՆՔ«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N 413-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ 16.01.2012

Հաշվի առնելով ՀՀ կառավարության հունվարի 12-ի նիստում քննարկված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N 413-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի շուրջ մամուլում տեղ գտած տարաբնույթ մեկնաբանությունները` հատկապես կին դատապարտյալներին տրամադրվող հիգիենիկ պարագաների քանակի ավելացման շուրջ, ներկայացնում ենք մանրամասն պարզաբանումներ: Նախ փաստենք, որ կանանց հարցերով զբաղվող «Կանանց Ռեսուրսային կենտրոն» ՀԿ համապատասխան ուսումնասիրություններ էր կատարել ազատազրկված կանանց պահման վայրում` «Աբովյան» ՔԿՀ-ում, և վեր էր հանել որոշակի խնդիրներ` այդ մասին համապատասխան նամակով դիմելով ՀՀ վարչապետին: մանրամասն →

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի 2011 թվականի աշխատանքային գործունեության վերաբերյալ 13.01.2012

Բովանդակային բարեփոխումներ - Նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է ուսումնասիրել ՀՀ սահմանադրական դատարանի որոշումները և ՀՀ կառավարությանը ներկայացնել առաջարկույթուններ անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: Իրականացվել է 1990-1995 թվականներին ընդունված իրավական ակտերի գույքագրում, որը վերլուծվել և օրենսդրական փոփոխություններ կատարելու առաջարկով ներկայացվել է ՀՀ պետական մարմիններին: մանրամասն →