Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կալանավոր է մահացել 05.03.2012

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավոր, 1957թ. ծնված Ռաֆիկ Բարսեղյանը մարտի 2-ին, ժամը 23:00-ի սահմաններում, մահացել է: Նախնական ախտորոշումը` ենթաստամոքսային գեղձի ուռուցք` լյարդի բազմաթիվ մետաստազներով, լիմֆո հանգույցների ախտահարումով: Ռաֆիկ Բարսեղյանը մեղադրվում էր 266 հոդվածի 1 մասով (իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը) և 268 հոդվածի 1 մասով (թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր կամ դրանց պատրաստման կամ արտադրության համար պրեկուրսորներ ստանալու իրավունք տվող փաստաթղթեր ապօրինի պատրաստելը, օգտագործելը, կեղծելը կամ կեղծված փաստաթղթեր իրացնելը): Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: մանրամասն →

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 29.02.2012

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ամուսնության պալատ ՔԿԱԳ-ի հասցեն փոխվել է: Այժմ պալատը գործում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Երվանդ Օտյան 53ա հասցեում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական դատարանի շենքի առաջին հարկում, հեռախոսահամարն է՝ (010)742233: Ամուսնության պալատն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ ժամը 9-ից մինչ 17-ը, իսկ շաբաթ օրերին՝ 10-ից 15-ը: մանրամասն →

Մահացել  է 1983-ին  ծնված  դատապարտյալ

Մահացել է 1983-ին ծնված դատապարտյալ 28.02.2012

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, նախկինում մեկ անգամ ազատազրկման դատապարտված, 1983թ. ծնված Մուշեղ Ջումշուդյանը փետրվարի 25-ին, ժամը 16:25-ի սահմաններում մահացել է: Նախնական ախտորոշումը` թոքերի տուբերկուլյոզ, ՄԻԱՎ-ՁԻԱՀ 4-րդ փուլ: Մուշեղ Ջումշուդյանը 09.07.2011թ. Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1 մասով (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) և 268 հոդվածի 1 մասով (թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) դատապարտվել էր 8 տարի ազատազրկման: Փաստի կապակցությամբ նախապատրաստվում է նյութեր, նշանակվել է համապատասխան դատաբժշկական փորձաքննություններ: մանրամասն →

Դատապարտյալները քննություն հանձնեցին մի շարք առարկաներից

Դատապարտյալները քննություն հանձնեցին մի շարք առարկաներից 28.02.2012

Փետրվարի 27-ին, ՀՀ ԱՆ ՔԿՎ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ «էրեբունի» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցան դատապարտյալների գիտակրթական և մշակութային ինքնագործ միավորման մասնագիտական ուսուցման ծրագրին մասնակցած դատապարտյալների ընթացիկ միջանկյալ քննություններ` անգլերեն, գերմաներեն, հոգեբանություն և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում, բանկային գործ և վարկային խորհրդատվություն առարկաներից: Ծրագրին մասնակցած հիսուն դատապարտյալից առաջին միջանկյալ քննություները հանձնեցին 15-ը: մանրամասն →

Դատապարտյալ է մահացել

Դատապարտյալ է մահացել 27.02.2012

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ, 1981թ. ծնված Հարություն Աղեկյանը 13.12.2012 թ. տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ փետրվարի 24-ին, ժամը 21:10-ի սահմաններում մահացել է: Նախնական ախտորոշումը` դիլատացիոն կարդիոմիոպաթիա: Հ. Աղեկյանը 12.11.2010թ. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2 մասի 1,4 կետերով (ավազակություն` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) և 178 հոդվածի 2 մասի 1 կետով (խարդախությունը, որը կատարվել է` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) դատապարտվել էր 7 տարի ազատազրկման: Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: մանրամասն →

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը հերքում է

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը հերքում է 24.02.2012

«Ժամանակ» օրաթերթի փետրվարի 18-ի համարում զետեղվել էր «Ո՞ւմ համար էր կաշառքը և ո՞վ է ծեծել դատապարտյալին. Ս. Սարգսյանը կպարզի՞» վերտառությամբ հրապարակումը: Հարկ ենք համարում անդրադառնալ տեղ գտած մի շարք «ոչ միտումնավոր անճշտությունների»: Հրապարակման մեջ անընդհատ նշվում է, որ «Գորիս» ՔԿՀ-ի պետի տեղակալ Նարեկ Հարությունյանը 4000 ԱՄՆ դոլար կաշառք է վերցրել: Նախ հայտնենք, որ արդարադատության մայոր Մարեկ Հարությունյանը «Գորիս» ՔԿՀ պետի տեղակալն էր տնտեսական գծով և որևէ դատապարտյալի «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխման հետ ի պաշտոնե առնչություն ունենալ չէր կարող: Մարեկ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործն առայժմ նախաքննության փուլում է, իսկ փաստի առթիվ «Գորիս» ՔԿՀ-ում ներկայումս ծառայողական քննություն է ընթանում: մանրամասն →