Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համաներման ակտի կիրառման հարցը վերանայելու արդյունքում ազատ արձակվեց ևս 6 հոգի

Համաներման ակտի կիրառման հարցը վերանայելու արդյունքում ազատ արձակվեց ևս 6 հոգի 29.12.2011

«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 26.05.2011թ. ԱԺՈ-277-Ն որոշման կիրառման պրակտիկայի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ Հանրապետության Նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Նախագահը հանձնարարական էր տվել` ուսումնասիրել համանարեման կիրառման արդյունքում ծագած խնդիրները: Հանրապետության Նախագահի աշխատակազմի, ՀՀ գլխավոր դատախազության, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 15 դատապարտյալների նկատմամբ համաներման ակտը չկիրառելը իրավաչափ չի եղել: մանրամասն →

Նախարարի շնորհավորանքը և մաղթանքները քրեակատարողական հիմնարկներում պահվող  անձանց

Նախարարի շնորհավորանքը և մաղթանքները քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց 28.12.2011

Շուտով պատմություն կդառնա 2011 թվականը և մենք կդիմավորենք Նոր ՝ 2012 թվականը: Նոր տարին իր հետ բերում է ուրախություն, հույս և սպասումներ, անկախ այն բանից, թե մարդ, որտեղ և ինչ պայմաններում է գտնվում: Որպես քաղաքացի և որպես նախարար ես շատ կուզենայի, որ ունենայինք այնպիսի հասարակություն, ուր բոլոր պայմանները ստեղծված լինեին նաև ազատությունից զրկված մարդու արժանապատիվ կյանքն ապահովելու համար, և ոչ ոք հարկադրաբար մեկուսացված չլիներ իր ընտանիքից և հարազատներից: Բայց այսօր ունենք այն, ինչ ունենք: մանրամասն →

Հրայր Թովմասյանը վստահ է` հրաշքների կարելի է հասնել նպատակասլացության եւ աշխատասիրության շնորհիվ

Հրայր Թովմասյանը վստահ է` հրաշքների կարելի է հասնել նպատակասլացության եւ աշխատասիրության շնորհիվ 27.12.2011

«Արմենպրես»-ը փորձեց ճշտել, թե այդ տոնից ի՞նչ սպասելիքներ ունեն Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության ներկայացուցիչները: Ամանորյա հրաշքից իր ակնկալիքն է ներկայացնում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: -Պարո'ն Թովմասյան, ամանորը շատերի համար յուրահատուկ խորհուրդ ունի: Նոր տարին մարդիկ նոր ծրագրերով, երազանքներով են սկսում, եւ ինչքան էլ դժվար իրականանալի լինեն երազանքները, միևնույն է պահում են երազանք ու հավատում, որ կարող է մի հրաշքով իրենց ամենանվիրական երազանքը կատարվի: Իսկ Դուք, հավատու՞մ եք հրաշքների: Հրաշքների՞.....կցանկանայի հավատալ: Կուզենայի, որ հրաշքներ լինեին, սակայն, իրական կյանքում հրաշքներ չկան եւ շատ վաղուց չեմ հավատում Մանանայի նման երկնքից իջնող հրաշքների: Զարմանալի է, որ ամանորի հրաշքների էլ չեմ հավատում: Երեւի 4-5 տարեկան էի եւ արդեն չէի հավատում անգամ, որ Ձմեռ պապ է գալու եւ ողջ տարվա ընթացքում իրենց լավ պահող երեխաներին նվերներ է տալու: Եվ ինձ այդ տարիքից սկսած չէին կարողանում խաբել Ձմեռ պապի նվերներով: մանրամասն →

Դատապարտյալն ինքնասպան է եղել 21.12.2011

ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1987թ. ծնված Սահակ Ավետիսյանը դեկտեմբերի 20-ին, ժամը 14.30-ի սահմաններում, կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Ս. Ավետիսյանը 31.01.2007թ. Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7, 8 և 11-րդ կետերով, 165 հոդվածի 4-րդ մասով ինչպես և` 175 հոդվածի 3-րդ մասով դատապարտվել էր 15 տարի ազատազրկման: Ս. Ավետիսյանը երկտող է թողել, որով խնդրում է մահվան համար ոչ ոքի չմեղադրել` հավելելով, որ ինքն ընտանեկան խնդիրներ ունի: մանրամասն →

Նախարարի տարեմուտի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին

Նախարարի տարեմուտի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին 19.12.2011

Վերջին ժամանակներս երեւի նշանաբան է դարձել խղճի հետ հաշտ ապրելը: Ցանկացած մարդ անում է կամ առնվազն մտածում է բաներ, որոնք միայն իրեն են հայտնի: Բայց յուրաքանչյուր ոք ունի խիղճ եւ առաջին հերթին նրան է հաշվետու իր արած չարածի, մտածած-չմտացածի համար: Նախասիրություններս այնքան էլ շատ չեն` ֆուտբոլ, փոքր թենիս, շախմատ: Մեկ էլ հայկական ժողովրդական պարեր, որը իմ մեջ գենետիկ է` արմատներով սասունցի եմ: մանրամասն →

ՀՀ արդարադատության նախարարի և նախարարության ծրագրերն ու կատարված աշխատանքները

ՀՀ արդարադատության նախարարի և նախարարության ծրագրերն ու կատարված աշխատանքները 19.12.2011

Ուղիղ 11 ամիս առաջ, 2011 թվականի հունավրի 17-ին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն իր առաջին ասուլիսի ընթացքում ներկայացրեց իր ծրագրերն ու համակարգում նախատեսվող բարեփոխումները: Ժամանակն է ամփոփելու, թե ինչ արդյունքներ են գրանցվել, ներկայացված ծրագրերից որոնք են կատարվել ամբողջությամբ, որոնք մասնակիորեն, ինչ քայլեր են նախատեսվում իրականացնել գալիք տարվա ընթացքում: Տարեսկզբին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նախատեսվող քայլերը պայմանականորեն բաժանել էր երկու խմբի. ա. Կառուցվածքային բարեփոխումներ բ. Բովանդակային բարեփոխումներ։ մանրամասն →