Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
panorama.am «Եթե նախկինում նոտարները գալիս էին, կներեք, կես մետրանոց դեկոլտեով, 3 կգ ոսկեղենով, 2 կգ շպար` դեմքներին, այսօր զգալիորեն… ամեն դեպքում առավոտ ինքը ինչպես կգա գործի, ինձ հետաքրքիր չի, բայց գործը սկսելուց հետո պետք է ունենա որոշակի կոկիկ տեսք: Եվ իրականում եթե այցելեք նոտարական գրասենյակներ, այդ փոփոխությունը անզեն աչքով տեսանելի է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման պատասախանտու հայտարարությամբ հանդես եկավ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, ով ներկայացրեց պետական ռեգիստրի և քաղաքացիական կացության ակտերի գրանցման համակարգերում կատարված օրենսդրական փոփոխությունների հիման վրա բարեփոխումների ընթացքն ու դրանց արդյունքները: մանրամասն →
Նախարար Հրայր Թովմասյանը հավաստիացրեց խմբի անդամներին, որ քաջատեղյակ լինելով առկա բոլոր խնդիրներին, կարծում է, թե դատաիրավական բարփոխումների արդյունքում կլուծվի դրանց էական մասը: Միևնույն ժամանակ, պարոն Թովմասյանը կարևորեց դիտորդական խմբի անաչառ վերահսկողությունը, ինչպես նաև արդյունավետ համագործակցությունը նախարարության հետ, որ հնարավորություն կտա օպերատիվորեն վերհանել բոլոր խնդիրները և թերությունները, քննարկել դրանք հաղթահարելու ձևերն ու ուղիները: մանրամասն →

Դատապարտյալը հոսանքահարվելով ինքնասպան է եղել 20.02.2012
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ, 1960թ. ծնված Հովհաննես Դոխոլյանը փետրվարի 18-ին, ժամը 05:00-ի սահմաններում, հոսանքահարվելով ինքնասպան է եղել: Հովհաննես Դոխոլյանը 04.02.2004 թ. Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2 մասի 1 կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն), 104 հոդվածի 2 մասի 6-րդ կետով (սպանությունը`շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), 112 հոդվածի 1 մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 113 հոդվածի 1 մասով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության ծանրության վնաս պատճառելը), 235 հոդվածի 1 մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) դատապարտվել էր 14 տարի ազատազրկման: մանրամասն →

Գրքեր՝ դատապարտյալներին ակցիայի առաջին նվերները ստացան անչափահաս դատապարտյալները 20.02.2012
Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցի աշակերտները Գիրք նվիրելու օրվան ընդառաջ այցելեցին հասակակից դատապարտյալներին՝ իրենց հետ տանելով 500-ից ավելի գիրք: Աշակերտները նախարարության նախաձեռնած ԳՐՔԵՐ՝ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ակցիայի առաջին արձագանքողներից էին: Շուրջ մեկ ամսում երեխաները գրքեր էին հավաքել բարեկամներից ու ծանոթներից: մանրամասն →

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ է մահացել 15.02.2012
ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ, նախկինում երեք անգամ ազատազրկման դատապարտված, 1953թ. ծնված Ժիլբերտ Մալխասյանը փետրվարի 14-ին, ժամը 22:00-ի սահմաններում, մահացել է: Նախնական ախտորոշումը` սրտամկանի սուր ինֆարկտ: Ժ. Մալխասյանը 09.02.2009 թ. Հյուսիսային քրեական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2 մասով (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) և 268 հոդվածի 2 մասով (թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) դատապարտվել էր 6 տարի ազատազրկման: Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: մանրամասն →

Արդարադատության նախարարն ընդունեց ԵԱՀԿ դեսպանին 15.02.2012
Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասայնն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին։ Նախարար Թովմասյանը, ողջունելով հյուրին, հույս հայտնեց, որ ՀՀ արդարադատության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև արդյունավետ համագործակցությունը կշարունակվի։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում ներկայացնել այն բոլոր հարցերը, որոնց լուծմանը կարող է աջակցել նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: մանրամասն →