Պատմություն

Պատմական ակնարկ

1920 թվականին ՀՍՍՀ Հեղկոմի կողմից կազմակերպվում է Արդարադատության ժողովրդական կոմիսարիատը։ Գործել է 1923 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՍՍՀ ԿԳԿ նախագահության կողմից ընդունվում է գործունեության կանոնադրությունը։ Կից գործել է դատախազությունը, և արդարադատության ժողկոմը միաժամանակ հանրապետության դատախազն էր։ 1930 թվականի հունվարի 31-ին ժողկոմատը վերացվում է և վերստին ստեղծվում 1933 թվականի հունվարի 5-ին։ Այդ ժամանակամիջոցում արդարադատության ժողկոմատի խնդիրները կատարել են ՀՍՍՀ դատախազությունը և Գերագույն դատարանը։ 1936 թվականին արդարադատության ժողկոմատից անջատվում են դատախազական և քննչական մարմինները, և ժողկոմատը վերակազմվում է որպես Արդարադատության մինիստրություն։ Գործում մինչև 1959 թվականը։ Մինչև 1970 թվականը նրա գործառույթներն իրականացնում են ՀՍՍՀ գերագույն դատարանը և ՀՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր իրավաբանական հանձնաժողովը։

ՀՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության 1970 թվականի նոյեմբերի 2-ի հրամանագրով ՀՍՍՀ արդարադատության մինիստրությունը, որի խնդիրներն էին՝ դատական, նոտարական, զագսի մարմինների, փաստաբանների կոլեգիայի, իրավախորհրդատուների, գործունեության ղեկավարումը, իրավունքի պրոպագանդման և քաղաքացիների իրավական դաստիարակության գործի մեթոդական ղեկավարությունը, դատական մարմինների գործունեության ընդհանրացումը, մասնակցություն գործող oրենսդրության համակարգմանը։

1920-30թթ. Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության արդարադատության ժողկողմերը (ժողովրդական կոմիսարներ) են եղել`

  • Ս. Բաղդասարյանը 1920-1921 թթ.,
  • Ա. Կարինյանը 1921թ.,
  • Ա. Շահվերդյանը 1921թթ.,
  • Դ. Շահվերդյանը 1922-1923թթ.,
  • Լ. Վարդանյանը 1924-1927թթ.,
  • Զ. Աշրաֆյանը 1927-1929թթ.,
  • Ա. Հովսեփյանը 1929,1934-1937թթ.,
  • Ս. Խանոյանը 1929-1930թթ.,

1930թ. Հանրապետության արդարադատության ժողկոմատը վերացվում է, այն վերականգնվում է 3 տարի անց` 1933թ.: Այս տարիների Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողկոմերն են եղել`

  • Պ. Թորոսյանը 1933-1936թթ.,
  • Ա. Հովսեփյանը 1936-1938թթ.,
  • Ա. Հուսեինզադե Ալի Մամեդովը 1938-1941թթ. (ազգությամբ ադրբեջանցի)

Հայաստանի Հանրապետության արդարադատության ժողովրդական կոմիսարիատը 1941թ. Վերանվանվել է Հայկական ԽՍՀ արդարադատության մինիստրություն:

Մինիստրներ են եղել`

  • Գ. Նազարյանը 1941-1948 թթ.
  • Ա. Կարապետյանը 1951-1951 թթ.
  • Հ. Մեղավորյանը 1951-1959 թթ.