Լուրեր →
Օրերս մամուլում տեղեկատվություն էր տարածվել, թե իբր ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալներ` ՄԻԱՎ-ով հիվանդ Գագիկ Վ.-ին և ՁԻԱՀ-ով հիվանդ Նարեկ Գ.-ին ծեծի են ենթարկել քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները: Հայտնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 319հ. 1 մասով ազատազրկման դատապարտված Գագիկ Վ.-ն և 112հ. 1մ., 235հ. 4 մասով ազատազրկման դատապարտված Նարեկ Գ.-ն անօրինական պահանջներ են ներկայացրել վարչակազմին, ապա մերժում ստանալով` կտրող-ծակող առարկաներով փորձել են հարձակվել աշխատակիցների վրա: «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության բաժնի աշխատակիցները միջոցներ են ձեռնարկել և կանխել հնարավոր հարձակումը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: մանրամասն →
Մեկնարկեց նոտարի թեկնածուների ուսուցման դասընթացը 31.01.2012
Հունվարի 27-ից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատած ծրագրին համապատասխան «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ»-ը սկսել է նոտարի թեկնածուների ուսուցման դասընթացները: մանրամասն →
Նախարարն աշխատանքային հնգօրյա այցով մեկնում է Գերմանիա 27.01.2012
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ղեկավարած պատվիրակությունը հունվարի 29-ից փետրվարի 2-ը աշխատանքային այցով մեկնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այցի ընթացքում արդարադատության նախարարն ու պատվիրակության անդամները հանդիպումներ են ունենալու Գերմանիայի արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ծանոթանալու են Գերմանիայի փաստաբանական պալատի, դատարանների , քրեակատարողական ծառայության համակարգերի գործունեությանն ու պայմաններին: մանրամասն →
Թեժ գծի
համարներ
ՀՀ արդարադատության
նախարարություն
35-83-99
Դատական ակտերի հարկադիր
կատարման ծառայություն
34-22-29
Քրեակատարողական
ծառայություն
44-22-73

