ՀՀ ԱՆ օրինականության վերահսկողության տեսչությունը ամփոփում է իր գործունեության մեկ տարին

13/06/2012

Անցյալ տարվա հունիսից մինչ օրս Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի նյութերի նախապատրաստման բաժին ստացվել է 477 դիմում-բողոք, հարուցված 2 վարույթներով դատավոր Ա.Հովսեփյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության իսկ դատավոր Ա.Օհանյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը ՀՀ Արդարադատության խորհրդի կողմից կարճվել է: 
Քաղաքացիների կողմից ներկայացված բողոքների հիման վրա յոթ նոտարի նկատմամբ հարուցվել են կարգապահական վարույթներ, որոնց արդյունքում վերջիններս ենթարկվել են կարգապահական պատասխանատվության:
Այս պահի դրությամբ e-register.am կայքում գրանցված է 765 հիմնադրամ, որոնցից միայն 265 -ն է ներկայացրել հաշվետվություն ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչություն: Մնացած 500 հիմնադրամի մասով, համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի կազմվել են համապատախան որոշումներ՝ վարչական տույժ նշանակելու մասին և տրվել է երեսնօրյա ժամկետ հաշվետվությունները հրապարակելու համար: 
  ԴԱՀԿ ծառայության վերաբերյալ դիմումների թիվը 272 է, որոնցից երկուսով կատարվել է ծառայողական քննություն, մեկով հարուցվել է վարչական վարույթ:
ՔԿ ծառայության վերաբերյալ դիմումների թիվը 236 է, որոնցից մեկով կատարվել է ծառայողական քննություն:

ՀՀ ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության մեկ տարվա գործունեության առավել ծավալուն ամփոփումը՝ առաջիկա ասուլիսի ընթացքում: