Փոխըմբռնման հուշագիր Ամերիկյան համալսարանի հետ

10/04/2012

Ապրիլի 10-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` ի դեմս նախարար Հրայր Թովմասյանի և Հայաստանի ամերիկյան համալսարան հիմնադրամը` ի դեմս գլխավոր տնօրեն Բրյուս Մ. Բողոսյանի, նպատակ ունենալով ապահովել Համալսարանի ուսանողների տեսական գիտելիքների գործնական կիրառումը և մասնագիտական փորձի միջոցով կիրառական հմտությունների ձեռք բերումը, կնքեցին փոխըմբռնման հուշագիր: Կողմերը կարևորեցին կրթության որակը, հայաստանյան շուկան որակյալ աշխատողներով համալրելու և գիտակից քաղաքացիներ դաստիարակելու անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ Համալսարանի, պրոֆեսորադասախոսական կազմի և Նախարարության միջև համագործակցությունը և երիտասարդ սերնդի հետ ակտիվ երկխոսությանը:

ՀՀ արդարադատության նախարարը պատասխանեց նաև համալսարանի ուսանողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին դատաիրավական համակարգում իրականացվելիք բարեփոխումներին և պետականաշինությանը: