Կլոր սեղան քննարկում՝ «Իրավաբանական ինստիտուտի զարգացման հեռանկարները՝ մարդու իրավունքների ուսուցման տեսանկյունից» թեմայով

08/11/2013

 2013 թվականի նոյեմբերի 7-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված «Իրավաբանական ինստիտուտի զարգացման հեռանկարները՝ մարդու իրավունքների ուսուցման տեսանկյունից» կլոր սեղան քննարկումը: Միջոցառման ժամանակ բացման խոսքով են հանդես եկել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը և ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտի տնօրեն Աշոտ Հայրապետյանը: Միջոցառման   ընթացքում ներկայացվել են ինստիտուտի գործունեությունը և զարգացման հեռանկարները: Միջոցառմանը մասնակցել են ներկայացուցիչներ ԵԱՀԿ երևանյան գրասենյակից, Եխ երևանյան գրասենյակից, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակից, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամից (IRZ), Ֆրանսիայի, Գերմանիայի  դեսպանատներից, այլ մարմիններից:

 Միջոցառման ընթացքում ներկայացվել են Ինստիտուտի գործունեությունը և զարգացման հեռանկարները: Հանդիպումն ընթացել է ակտիվ հարց-պատասխան ձևաչափով: Կլոր սեղան քննարկումն ավարտվել է հետագայում համագործակցությունը շարունակելու ակնկալիքով: