Հրայր Թովմասյանը մեկնել է Սերբիա՝ մասնակցելու Եվրախորհրդի նախարարների կոմիտեի համաժողովին

06/11/2013

 ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր մեկնել է Սերբիայի  մայրաքաղաք Բելգրադ՝ մասնակցելու Եվրախորհրդի նախարարների կոմիտեի՝  «Խոսքի ազատությունը և ժողովրդավարությունը թվային դարաշրջանում. հնարավորություններ, իրավունքներ և պատասխանատվություն» թեմայով երկօրյա համաժողովին:

Նախատեսված է  Եվրախորհրդի նախարարների կոմիտեում նախագահող երկրի ներկայացուցիչ՝ ՀՀ արդարադատության նախարարի ողջույնի խոսքը:

Հրայր Թովմասյանի հետ Սերբիա է մեկնել նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը: