Դեպի վեր

Դատավոր Վազգեն Ռշտունին ընտրվեց ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ

08/10/2013 Տառատեսակի
չափսը
A A A

  2013 թվականի հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում  խորհրդի 7 անդամների միաձայն որոշմամբ    արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին:

  «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի կազմից, գաղտնի քվեարկությամբ: Խորհրդի նախագահն ընտրվել է մեկ տարի ժամկետով՝ դատախազ և դատավոր անդամների ռոտացիոն սկզբունքով:

  «Արդարադատության ակադեմիայի» անդրանիկ նիստին մասնակցում էին խորհրդի  անդամներ

 ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը,  

 ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը,

 ՀՀ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին,

 ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը,

 Արագածոտն մարզի դատախազ Հակոբ Մարտիրոսյանը,

 Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանը

  ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

  Ի կատարումն «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի, ակադեմիայի խորհուրդը որոշում է ընդունել նաև ակադեմիայի կանոնադրության նախագծի մշակման և Ակադեմիայի գործադիր մարմնի՝ Ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելու հարցերի վերաբերյալ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն