Դեպի վեր

Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է Հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանի ձեռնարկած քայլերը

02/10/2013 Տառատեսակի
չափսը
A A A

  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը սեպտեմբերի 23-25-ին Փարիզում անցկացված Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի քննարկման ընթացքում ներկայացրել է 2011 թ-ի սեպտեմբերին ստացված հանձնարարականների կատարման ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերն ու բարեփոխումներին ուղղված ծրագրերը:

  Նախարարի տեղակալը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության վերաբերյալ զեկույցով, անդրադարձել անդամ պետությունների համար ՏՀԶԿ Հակակռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի դերակատարությանը:

Հանդիպմանը ներկայացվել են նաև Ադրբեջանի, Վրաստանի և Ղազախստանի զեկույցները, քննարկվել 2013-2015 թվականների համար Ստամբուլյան գործողությունների ծրագիրը:

  Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականից մասնակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրին. Եղիշե Կիրակոսյանը ծրագրի ազգային համակարգողն է:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն